Երևան
12 °C
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը նորյեմբերի 3-ին ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ճանապարհային ոստիկանության, պարեկապահակետային ծառայության, ոստիկանության զորքերի եւ արտաքին ծառայության այլ ստորաբաժանումների աշխատակիցների հետ։ Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:
Խորհրդակցության առաջնային թեման արտաքին ծառայության որակի բարձրացումն էր։ Այս համատեքստում Վալերիյ Օսիպյանը առանձնահատուկ անդրադարձավ ճանապարհային ոստիկանության ծառայությանը։ Վերլուծելով վերջին շրջանում ճանապարհային ոստիկանության հասցեին հնչած եւ՛ դրական, եւ բացասական կարծիքներն ու գնահատականները՝ ոստիկանության պետը կոնկրետ հանձնարարականներ ու ցուցումներ տվեց ստորաբաժանման ղեկավարներին՝ ընդգծելով, որ ծառայողի թերացման համար պատասխանատվության են ենթարկվելու նաեւ նրա անմիջական ղեկավարները։ Վալերիյ Օսիպյանը նշեց, որ նորմալ է վերաբերվում եւ՛ հասարակության, եւ՛ լրատվամիջոցների քննադատությանը, քանի որ դրանք առկա թերությունները շտկելու եւ ծառայության որակը բարձրացնելու ազդակ են։
«Այն ոստիկանը, որն անտարբեր է իր ծառայության նկատմամբ ես եւ ոստիկանության համապատասխան ծառայությունները անտարբեր չենք լինի նրա նկատմամբ: Թերացողները, մերօրյա ոստիկանության գործունեության սկզբունքները ճիշտ չընկալած ծառայողները համակարգում տեղ չունեն եւ այսուհետ պետք է րոպե շուտ ազատվել նրանցից․ բարեխիղճ չծառայողը դավաճան է»,- ընդգծեց Վալերիյ Օսիպյանը։
ՀՀ ոստիկանության պետը հատուկ անդրադարձավ նաեւ իրենց լավ ծառայությամբ աչքի ընկած ոստիկաններին, շնորհակալություն հայտնեց սրտացավության համար՝ հավաստիացնելով, որ նրանք մշտապես իր ուշադրության կենտրոնում են, խրախուսվելու եւ առաջ են քաշվելու։ Վալերիյ Օսիպյանը վստահեցրեց, որ թույլ չի տա ծառայության մեջ թերացողները ստվեր գցեն նրանց դրական կերպարների ու նվիրվածության վրա։
Վալերիյ Օսիպյանը խորհրդակցության ավարտին եւս մեկ անգամ խիստ հրահանգեց լինել բարեխիղճ եւ օրենքով ոստիկանությանը վերապահված գործառույթները կատարել անթերի, հակառակ դեպքում ինքը հանդուրժողականություն չի ցուցաբերելու թերացողների նկատմամբ։ «Մեր առաքելությունը հանցավորության դեմ պայքարն ու հասարակական կարգի ամրապնդումն է, որը պետք է կատարենք հավուր պատշաճի եւ բարձր պատրաստակամությամբ։ Ով հավատարիմ կմնա իր կոչմանը՝ փառք ու պատիվ, ով՝ ոչ, մեր շարքերում տեղ չունի»՝ ամփոփեց ոստիկանության պետը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը
Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը
Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ
Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան
Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել
ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը
Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ
Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ
Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ
«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին
ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ
Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել
Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա
ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել
Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ
Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու
Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել
Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել
Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին
Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով
Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ
Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT