Երևան
12 °C
Վարույթն իրականացնող մարմինը 20 օր փորձել է Արա Մինասյանին ծանուցել նրա մասնակցությամբ անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու մասին:
Այս մասին մեր զրույցում պարզաբանեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը՝ անդրադառնալով Մինասյանների պաշտպանների հայտարարություններին:
Սոնա Տռուզյանը հավելեց, որ ծանուցումներն ուղարկվել են ինչպես փոստային առաքման միջոցով, այնպես էլ ոստիկանության աշխատակիցների կողմից Արա Մինասյանի հաշվառման հասցե այցելություններ կատարելու, ընդհուպ մինչեւ վերջինիս կողմից լիազորված փաստաբանի միջոցով։
Ավելին՝ նրա խոսքով, փաստաբանը վարույթն իրականացնող մարմնին խնդրել է ժամանակ տրամադրել նրա ներկայությունն ապահովելու համար, իսկ նոյեմբերի 1-ին գրավոր դիմում է ներկայացրել առ այն, որ չի կարողացել կապ հաստատել Արա Մինասյանի հետ, տեղեկություններ չունի նրա գտնվելու վայրին մասին: Ուստիեւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
«Հարկ է նկատել, որ Արա Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդության քննարկման ժամանակ Արա Մինասյանի շահերի պաշտպանը դատարանին միջնորդել է ժամանակ տրամադրել նրա ներկայությունը միջնորդության քննարկմանն ապահովելու համար, որը դատարանը բավարարել է։ Մինչդեռ հաջորդ դատական նիստում պաշտպանը հայտնել է, որ հնարավոր չի եղել կապ հաստատել իր պաշտպանյալի հետ։ Վարույթն իրականացնող մարմնի գնահատմամբ՝ դա նույնպես փաստում է, որ Արա Մինասյանը խուսափում է քննությունից: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներն իրենց համակցությամբ գնահատելով՝ քննիչը գտել է, որ կան բավարար հիմքեր՝ Ա.Մինասյանին որպես մեղադրյալ ներգրավելու համար եւ կայացվել է համապատասխան դատավարական որոշում։ Նախաքննությունը շարունակվում է եւ քննություն է տարվում բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Վարույթն իրականացնող մարմինը հիմքեր ունի կարծելու, որ մեղադրյալի ազատության մեջ գտնվելը կարող է խոչընդոտել քրեական գործի բազմակողմանի քննությանը։ Դատարանի որոշումը ստանալուց հետո կքննարկվի այն բողոքարկելու հարցը»,- պարզաբանեց խորհրդականը:
Հիշեցնենք, որ Արա Մինասյանի պաշտպանները հայտարարություն էին տարածել: Հայտարարությունում անդրադարձել էին նաեւ Մինասյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշմանը, մասնավորապես, նշելով հետեւյալը. «Անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ վարույթն իրականացնող մարմինը երբեւէ որեւէ միջոց չի ձեռնարկել նրան որպես մեղադրյալ հրավիրելու, մեղադրանք առաջադրելու եւ հարցաքննելու ուղղությամբ, ինչի մասին վկայում են հաղորդագրության մեջ ներկայացված իրարամերժ տվյալները, որոնց համաձայն՝ 2018 թվականի նոյեմբերի 2-ին պրոֆեսոր Մինասյանը ներգրավվել է որպես մեղադրյալ եւ նույն օրը հայտարարվել է հետախուզում՝ իբրեւ թե հիմք ընդունելով այն, որ նրա գտնվելու վայրը հայտնի չէ եւ նա թաքնվում է քննությունից: Ողջամիտ հարց է ծագում՝ ինչպե՞ս է հնարավոր հանգել նման հետեւության մի քանի ժամվա ընթացքում՝ առանց անձին նրա կարգավիճակի վերաբերյալ ծանուցելու»:
Հիշեցնեք, որ երեկ դատարանը մերժել է Մինասյանին կալանավորելու նախաքննական մարմնի միջնորդությունը: Նա որպես մեղադրյալ է ներգրավվել առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու եւ փաստաթղթեր կեղծելու համար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մահացել է բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը
Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ
TRIPP նախագծի իրականացումն ուղղակիորեն բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան
Քարտեզի վրա տարածքները արտահայտված են, չենք կարող մկրատը վերցնել, կտրել. Ադրբեջանն էլ մկրատը կվերցնի. վարչապետ
ՀՀ վարչապետը հայտնել է՝ որտեղ է պլանավորում անցկացնել արձակուրդը
Երբ իմ այցի ժամանակ պատրիարքարանի դռները փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց Թուրքիայում, թուրքերի հրահանգով և այլն
Ալեն Սիմոնյանի «քաղաքական ճակատագրի» մասին խոսք չի կարող լինել, որոշում լինի՝ կտեղեկացնենք. Նիկոլ Փաշինյան
Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել
Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում
Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի
Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան
Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ
Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ
Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից
Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ
Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով
Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար
Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը
21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT