Երևան
12 °C
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես հայտարարեց, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին: ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունները փաստաթղթերը պետք է ԿԸՀ ներկայացնեն մինչեւ նոյեմբերի 14-ը՝ ժամը 18։00-ն: Կուսակցությունների կամ դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը պետք է կատարվի նոյեմբերի 14-ից մինչեւ նոյեմբերի 19-ը՝ ժամը 18։00-ն: Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը կսկսվի նոյեմբերի 26-ից եւ կտեւի մինչեւ դեկտեմբերի 7-ը։
7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը տեղի է ունենալու 2019 թվականի հունվարի 7-ին: ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրության դեպքում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը՝ ժամը 10:00-ին։ Դրա մասին հայտարարում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը: Ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 9-ին։ Ընտրական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո` 7-րդ օրը, այսինքն՝ դեկտեմբերի 16-ին, հիմք ընդունելով ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, վերահաշվարկի արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, կազմում է արձանագրություն քվեարկության վերջնական արդյունքների վերաբերյալ:
Դեկտեմբերի 16-ին հրապարակվելու են ընտրությունների վերջնական արդյունքները, որից հետո հինգ օր տրվում է Սահմանադրական դատարան դիմում-բողոք ներկայացնելու համար: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում փոխանցեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Վահագն Հովակիմյանը: «Սա արդեն լինում է դեկտեմբերի 21-ը, եթե ՍԴ բողոք ներկայացվեց, ուրեմն սա էլ առաջին նիստը հետաձգում է 15 օրով: Եթե ՍԴ բողոք չի ներկայացվում, ապա ԿԸՀ-ն կարող է դեկտեմբերի 22-ին ամփոփել քվեարկության արդյունքները: 22-ը շաբաթ օր է, 22-ին ԿԸՀ-ն նիստ չի անի, քանի որ ոչ աշխատանքային է, ուստի՝ ամփոփումը կատարվում է 24-ին: Սահմանադրության մեջ ասվում է, որ ամփոփումից հետո երկրորդ երկուշաբթի օրը գումարվում է նիստ, 24-ը երկուշաբթի է, որին հաջորդող 2-րդ երկուշաբթին ընկնում է հունվարի 7-ը: Եթե բողոքարկում եղավ, ապա բողոքի մուտքագրումից 15 օր հետո ՍԴ-ն պետք է որոշում կայացնի, որից հետո նոր տեղի է ունենում նիստը»,- ասաց նա:
Ի դեպ, եթե ամեն ինչ այս սցենարով ընթանա, ապա խորհրդարանը ՀՀ վարչապետ է ընտրելու հունվարի 7-ին:
Ընդդիմադիր ՀՀԿ-ում այնքան էլ ոգեւորված չեն այս գործընթացով: ՀՀԿ-ում խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին կարծիքները շարունակում են տարբեր մնալ: Կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի խոսքով՝ մի մասը կարծում է, որ պետք է մասնակցել ընտրություններին, մյուս մասը՝ ոչ, պնդելով, որ մասնակցությունն անիմաստ է, եթե չեն հաղթելու: Միաժամանակ Աշոտյանը փոխանցեց, որ կուսակցության գրասենյակում աշխատանքներն ակտիվ շարունակվում են ու այս պահին վերջնական որոշում չկա: «Աշխատում ենք այն տրամաբանությամբ, որ գուցե մասնակցելու ենք: Համաժողով կլինի ու կորոշենք»,- ասաց նա՝ ընդգծելով, որ համաժողովը, ամենայն հավանականությամբ, կլինի հաջորդ շաբաթվա վերջին, որին, ամենայն հավանականությամբ, կմասնակցի նաեւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հարցին՝ արդյո՞ք Սերժ Սարգսյանը կգլխավորի ցուցակը՝ Աշոտյանն ասաց, որ այս մասով իր վերջնական որոշումը Սերժ Սարգսյանը չի արտահայտել: Ի դեպ, ՀՀԿ ԳՄ անդամներից Հերմինե Նաղդալյանը ՀԺ-ի հետ զրույցում վստահեցրել էր, որ Սերժ Սարգսյանը մասնակցելու է ՀՀԿ համաժողովին:
Ի տարբերություն ընդդիմադիր ՀՀԿ-ի, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում ոգեւորված են նախընտրական քարոզարշավի մեկնարկի նախապատրաստական աշխատանքներով: ՔՊԿ վարչության անդամ Ալեն Սիմոնյանը մեր զրույցում նշեց, որ դեռ քննարկում են, թե քարոզարշավում ինչ մարտավարություն են ընտրելու, ինչ ոլորտներ են թիրախավորելու եւ այլն: Սիմոնյանը կարծում է, որ դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունները վերածվելու են վարչապետի ուղիղ ընտրության։ «Ժողովուրդը պետք է բացի իր պատգամավորին ընտրելուց, հասկանա, որ այս ընտրությունը ինքը կատարելու է նաեւ հօգուտ պարոն Փաշինյանի կամ ընդդեմ պարոն Փաշինյանի»,- ասաց Սիմոնյանը: Այսինքն, ընտրելով ՔՊ-ի ցանկացած թեկնածուի, վստահության քվե է տրվելու Նիկոլ Փաշինյանին՝ ժողովրդի հաղթանակը վերջնակետին հասցնելու համար:
ՔՊ-ի պատգամավորները մասնավոր զրույցներում չեն բացառում, որ հնարավոր է՝ այս քարոզարշավը եւս լինի սեւերի եւ սպիտակների պայքար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան
Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Ֆուտբոլիստները թիմային աշխատանքի իսկական օրինակ ցուցադրեցին, ես հպարտություն եմ զգում այս սերնդի համար
«Մերսեդես»-ը բախվել է կամրջի արգելապատնեշին, կողաշրջվել․ վարորդի կինն ու 2 երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
ՊԵԿ-ը Ծառուկյանի «Օնիրա Քլաբ»-ում բացահայտել է 300 մլն դրամի չհայտարարագրված հասույթ․ տեսանյութ
Գլխավոր դատախազն այցելել է Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի, ունեցել քննարկում
Պապոյանը ձկնաբուծարան է այցելել, ներկայացրել պետական աջակցության և արտահանման խթանման գործող ծրագրերը
Երևանի մետրոպոլիտենում շահագործման է հանձնվել երեքվագոնանի վերանորոգված շարժակազմ
Մի մոռացեք չծխել սրճարաններում և վերցնել/տրամադրել ՀԴՄ կտրոն. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
4 մ բարձրությունից քաղաքացին նետվել է Գողթանիկ գյուղի ջրվեժը և խեղդվել. ջրասուզակը դուրս է բերել դին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT