Երևան
12 °C
«Հրազդան» տոնավաճառի նախկին տնօրեն Գալուստ Աբաջյանը կանգնած է բնակարանը կորցնելու եզրին:
Նա դիմել է «ՀԺ»-ին՝ ահազանգելով, որ 5 տարի առաջ դարձել է վաշխառության եւ խարդախության զոհ եւ այս տարիների ընթացքում չի կարողանում վերականգնել արդարությունը: Նա պնդում է, որ այս ամենի հետեում կանգնած է Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը: Երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո Աբաջյանը դիմել է Դատախազությանը՝ իր հաղորդման հիման վրա հարուցված, ապա կարճված քրեական գործը վերաբացելու խնդրանքով, սակայն ապարդյուն:
Մեր զրույցում Աբաջյանը պատմեց, որ 2007 թ-ից իր բնակարանը գրավադրել է «Գառնի Ինվեստ» վարկային կազմակերպությունում, եղել պարտաճանաչ հաճախորդ մինչեւ 2013 թ.-ը: Աբաջյանը պատմեց, որ բիզնեսում ունեցած անհաջողությունների պատճառով, բանկում գոյացել են պարտքեր եւ չի կարողացել վարկը փակել, որպեսզի Աջափնյակ համայնքում գտնվող իր բնակարանը հանի գրավից: «Ստիպված Հովհաննես Մեծիկյան անունով մարդու հետ 2013 թ.-ի հուլիսին կնքեցի գործարք: Նա ինձ տոկոսով գումար տվեց, բնակարանս հանեցի «Գառնի Ինվետսից» եւ արեցի նրա անունով: Ամսական նրան տալիս էի 800 ԱՄՆ դոլար տոկոս: 2013 թ.-ի հոկտեմբերին Մեծիկյանը սկսեց ինձ խեղդել, որ իր գումարը տոկոսներով տայի: Ցանկացա վաճառել բնակարանս եւ դիմեցի բրոկեր հանդիսացող Գեւորգ Սանամյանին: Եկավ, տունս նայեց, ասաց՝ ափսոս ա, տունդ ինչի ես ծախում: Ես էլ պատմեցի, որ տոկոսի տակ եմ: Ասաց, որ 60-65000 ԱՄՆ դոլարով կարող եմ հանգիստ վաճառել, ապա առաջարկեց տոկոսով գումար, բնակարանը իր անունով դարձնելու դեպքում:
Իմացավ, որ 5%-ով եմ նախորդից վերցրել, Գեւորգը 3%-ով տալու համաձայնության եկավ: Ինքը ինձ 30 հազար դոլար տվեց, ամիսը 900 դոլար տոկոս պետք է տայի, առաջին ամսվա տոկոսը պահեց: Պայմանավորվեցինք, որ թուղթ գրի, որ քո գումարը փակելուց հետո մեր տունը մեզ վերադարձնես, քանի որ նման թուղթ Հովհաննեսի հետ գրել էինք նրա հետ գործարք անելու ժամանակ: Գեւորգը ասաց՝ կգրեմ, հետո մոր վատառողջ լինելը հիմք բերեց՝ բա չեմ կարող, մի խոսքով չգրեց: Այդ ընթացքում փետրվարի 25-ին երեք ամսվա տոկոսը՝ 2700 դոլար, տվել եմ, հետո պայմանավորվել, որ մինչեւ 2014 թվականի մայիսի 1-ը գալիք ամիսների տոկոսները մայր գումարի հետ միասին տամ նրան»,-պատմեց Աբաջյանը՝ հավելելով. «Սակայն 2014 թվականի ապրիլին հանկարծամահ եղավ հայրս եւ խնդրեցի, որ թաղման մեջ եմ, գոնե մեկ ամիս ինձ ժամանակ տուր, հեչ որ չէ տունը վաճառեմ: Ինքը ինձ ասեց՝ ի՞նչ տուն, ես էդ տունը առել եմ: Ես ունեմ բազմաթիվ ապացույցներ, ձայնագրություններ, վկաներ, որ նա մեր տունը չի գնել, այլ՝ տոկոսով գումար է տվել եւ խարդախությամբ փորձել է տիրանալ մեր բնակարանին»,- շարունակեց մեզ դիմած քաղաքացին: Նա ասաց, որ դրանից հետո Գեւորգ Սանամյանը դիմել է դատարան՝ Աբաջյանին իր բնակարանից վտարելու պահանջով: Աբաջյանը մեր զրույցում ասաց, որ դատական պրոցեսներին չի մասնակցել, քանի որ հոր մահից հետո առողջական խնդիրներ է ունեցել եւ հոգեկան ծանր վիճակում է գտնվել: Ի վերջո, դատարանը հօգուտ Սանամյանի է վճիռ կայացրել՝ որոշում կայացնելով Աբաջյանին վտարել սեփական բնակարանից:
«ԴԱՀԿ-ն եկավ, տան իրերը հանեց դուրս եւ այլն, ինչից հետո ես դիմեցի Վարչական դատարան, ապա վերաքննիչ դատարան՝ ընդդեմ ԴԱՀԿ-ի բնակարանից ազատելուն պարտավորեցնելու, անվավեր ճանաչելու պահանջի մասին: Փորձում էի ժամանակ ձգել, որ գործս վերաբացեն, արդարությունը վերականգնվի: Առաջին ատյանը կարճել էր հայցս, իսկ Վերաքննիչ դատարանը նիստի օր էր նշանակել սեպտեմբերին, սակայն կասկածելի հանգամանքներում նիստի օրը փոխեցին՝ 6 ամիս շուտ նշանակեցին՝ մարտի 22-ին: Ափալ-թափալ 5 օրը մեկ նիստ էր անում դատարանը, եւ ինձ նիստի օրվա ժամի մասին պատշաճ չէր ծանուցում: Հետո դատարանը որոշում կայացրեց կարճել հայցս ընդդեմ ԴԱՀԿ-ի: Դատարանի այս որոշումը բողոքարկել եմ Վճռաբեկ դատարան, սակայն Վճռաբեկ դատարանից էլ մի նշույլ հույս չունեմ: Շուտով վճիռը կհրապարակեն եւ ես գիտեմ, որ ինձ վտարման վճիռ են տալու, քանի որ Գեւորգ Սանամյանը բազմիցս շատ տեղեր ասել է, որ ինքը Երվանդ Խունդկարյանի հետ իմ հարցերը լուծել է եւ ասել է՝ նայի ես իրան ոնց եմ տնից հանելու: Ես հավաստի աղբյուրներից ճշտել եմ, որ իր հովանավորը Երվանդ Խունդկարյանն է եւ հիմա բացարձակ հույս չունեմ ներպետական ատյաններից»,- ասաց Գալուստ Աբաջյանը:
Այդ ընթացքում նա միաժամանակ դիմել է իրավապահներին՝ Գեւորգ Սանամյանի կողմից կատարված ենթադրյալ վաշխառության եւ խարդախության դեպքի առթիվ: Ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվել եւ երբ քրեական գործ հարուցելու որոշում պետք է կայացվեր, ըստ Աբաջյանի՝ նյութերն անհասկանալի հանգամանքներում փոխանցվել են ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ էլ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 213 հոդվածով (վաշխառություն), սակայն որոշ ժամանակ անց գործը կարճվել է: «Կենտրոնի ոստիկանության քննիչ Էդգար Կարապետյանը նյութեր նախապատրաստեց եւ արդեն պարզվում էր ողջ պատմությունը: Առերեսումների ժամանակ Գեւորգն արդեն ցայտնոտի մեջ էր հայտնվել, չէր իմանում՝ ինչ անել: Պետք է քրեական գործ արդեն հարուցվեր խարդախության եւ վաշխառության դեպքերի առթիվ, սակայն հետո գործը անհասկանալի հանգամանքներում գնաց Մաշտոցի քննչական բաժին եւ քննիչ Հարություն Խեդոյանը գործը կարճեց: Ոչ վկաների կանչեց, ոչ առերեսումներ արեց: Ես պնդում էի՝ վկաներ ունեմ, վերջիվերջո ձայնագրություններ, ապացույցներ ունեմ, բայց անօգուտ»,- նշեց Աբաջյանը: Վերջինս հեղափոխությունից հետո կրկին դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ հարուցված քրեական գործը վերաբացելու խնդրանքով, սակայն դատախազությունից մերժում է ստացել: «Դատախազությունում երկու ամիս տարան-բերեցին, վերջում գրություն եկավ, որ իրավունք չունեն վերաբացեն: Ես բաներ ունեմ ասելու: Բոլորը գիտեն, որ ես ճիշտ եմ, բայց նենց մարդիկ են բուրգի գլխին, որ երբ ուզում են գործը բացեն, քննեն, իմանում են՝ ով ա կանգնած, միանգամից խույս են տալիս: Ամենակարեւորը Գեւորգ Սանամյանը Ամերիկա ա փախել, ինչ ստեղ իրավիճակ փոխվեց, մտածեց, որ հնարավոր է վերջիվերջո էս անտեր պատմությունը ջրի երես դուրս գա»,- նշեց մեր զրուցակիցը: Վերջինս ասաց, որ կանգնած է բնակարանից դուրս մնալու եզրին: Ունի ծեր մայր, անչափահաս երեխա, կին: «Այդ Գեւորգ Սանամյանը իմ հանդեպ արել է վաշխառություն եւ խարդախություն: Խնդրում եմ՝ վերաբացվի քրեական գործը, վերականգնվի ճշմարտությունը եւ արդարությունը: Ինձ նաեւ ասացին, որ Սանամյանի դեմ երեք գործ կա արդեն»,- եզրափակեց Աբաջյանը:
Գեւորգ Սանամյանին եւ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանին մեզ գտնել չհաջողվեց: ՀՀ գլխավոր դատախազությունից սույն դեպքի առթիվ պարզաբանում ենք խնդրել, որը կներկայացնենք առաջիկայում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT