Հին Նարեկը վերադարձել է նոր մանիպուլյացիաներով. ուզում եմ ոչ մեկը աչքաթող չանենք. Մանավազյան

29/08/2025 schedule00:58

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանի հայտարարություններին և գրել.

«Հին Նարեկը՝ նոր մանիպուլյացիաներով

Արդեն մի քանի անգամ առիթ ունեցել եմ անդրադառնալու «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանի մանիպուլյացիաներին: Սովորաբար դրանց արձագանքելու համար կարիք էր լինում պարզապես մտնել հրապարակային պաշտոնական աղբյուրներ, այս անգամ Նարեկը կամ նրա հետևում կանգնած թիմը փոքր-ինչ ջանացել է, սակայն ջանացել է ոչ թե նրա համար, որ բովանդակություն մատուցի, այլ, որ ավելի երկար տևի մանիպուլյացիայի կյանքը։

Այո՛, հին Նարեկը վերադարձել է նոր մանիպուլյացիաներով, ու դրանցից մեկն այն է, որ վարչապետի Լոռու մարզ այցից հետո դպրոցների կառուցման գները բարձրացել են 1 մլն դոլարով։

Ուզում եմ այս երիտասարդի մանիպուլյացիաներից ոչ մեկը աչքաթող չանենք։
«Իշխանության գալուց հետո այս Կառավարությունը շարունակեց մի գործ, որը սկսվել էր նախորդ Կառավարության ժամանակ». թվում է, թե խոսքի մեջ ասված արտահայտություն է, բայց այս մանիպուլյացիան լսեք և փորձեք անցկացնել ձեր գլխով:

Նարեկի խոսքով՝ նախկինների ժամանակ էր սկսվել 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման և հիմնանորոգման ծրագիրը, մենք ուղղակի շարունակում ենք։ Պատկերացնո՞ւմ եք՝ Կառավարության ծրագրով ֆիքսված խոստումը և զրոյից կատարված աշխատանքը նա փորձում է նսեմացնել։
Հետո Նարեկը Լոռու դպրոցում վարչապետի հայտնաբերած թերությունները համարում է «շոու», որի պատճառով դրանից մեկ ամիս հետո դպրոցների մրցույթների գները մեկ միլիոն դոլարով թանկացել են։

Կարծում եմ՝ հիշում եք, որ նախորդ անգամ Նարեկը կաշառքի գործը համարում էր չնչին հարց, այժմ մեր երեխաների համար կառուցված դպրոցում արձանագրված թերություններն է համարում «շոու»: Այս մարդիկ մարդասեր չեն, նրանք պարզապես ամեն տեղ տեսնում են շահ, օգուտ։ Այդ երեխաներին պայուսակ եք ուզում նվիրել, բայց չե՞ք ուզում որակյալ կառուցված դպրոցում սովորեն։

Այժմ անդրադառնամ թվերով. Նարեկը միայն մի բան է ճիշտ ասել. դպրոցաշինության գները փոխվել են, իսկ գիտե՞ք, թե ինչու.

Քաղաքաշինության կոմիտեից ստացված տվյալներով՝ 2020 թվականին մեկ դպրոցի կառուցման աշխատանքները արժեցել են 735.8 մլն դրամ, 2024 թվականին՝ 1 մլրդ 546.9 մլն դրամ, որովհետև դպրոցը այն ժամանակ մեկ հարկ է եղել, իսկ փոփոխված գնի ժամանակ՝ երկու։ Առաջին տարբերակում դպրոցի շենքի ընդհանուր օգտագործման տարածքը 1563 քմ էր, երկրորդ տարբերակում՝ 3248 քմ, մարզադահլիճի մակերեսը 232 քմ-ի փոխարեն դարձել է 457 քմ, առաջին դեպքում տրիբունա նախատեսված չի եղել, երկրորդ դեպքում 60 հոգու համար տրիբունա կա։ Հանդիսությունների դահլիճը 95 քմ-ի փոխարեն 110 քմ է։

Առաջին տարբերակում նախատեսված էր 1 խմբի համար (20 հոգի) նախակրթարան, երկրորդ տարբերակում մանկապարտեզ է նախատեսված 4 խմբի համար (80 հոգի)։
Արևային պանելները 67 ԿՎտ-ի փոխարեն՝ 157 ԿՎտ, բաց մարզադաշտի մակերեսը, որը առանց տրիբունայի է, 556 քմ էր, երկրորդ տարբերակում 972 քմ է, նաև 120 հոգու համար նախատեսված տրիբունայով։ Առաջին տարբերակում նախատեսված չէ մանկական արտաքին խաղահրապարակ, երկրորդում կա 241 քմ, առաջին տարբերակում ամբարձիչ է 1 կանգառով, երկրորդում՝ վերելակ 3 կանգառով։

Շենքի ընդհանուր օգտակար մակերեսի 1 քառակուսի մետրի արժեքը 470 հազար դրամից փոխվել է՝ ընդամենը 6 հազար դրամ ավելանալով և դառնալով 476 հազար դրամ, ընդ որում՝ այդ ընթացքում էականորեն բարձրացել են թե՛ շինարարության ոլորտի աշխատավարձերը, թե՛ մեքենաների և մեխանիզմների շահագործման գները։ Նրա ասած քառակուսի մետրը 900 դոլարից դարձել է 1500 դոլար. միտքը հորինել են Նարեկը և նրա հետ աշխատող փիառ թիմը:

Ահա սա է Նարեկի ներկայացրած ամբողջ մանիպուլյացիայի իրական պատկերը: Ինչպես ասում են, սուտը երկար կյանք չունի։

Մի հատ էլ ասում է՝ երկրի ղեկավարը սխալ իմպուլս է տվել բիզնեսին՝ պնդելով, որ վատ որակի աշխատանքի դեպքում ուժայիններն են խառնվելու, դրա համար գները բարձրացել են։ Այս մարդկանց մտահորիզոնը իրենց նեղմիտ շահերից առաջ չի գնում, չեն էլ հասկանում, որ այսպես ինքնաբերաբար խոստովանում են նաև, որ նույն կերպ իրենք են ՀԷՑ-ում անտեսել քաղաքացիների իրավունքները և որակի հարցը, դրա համար էլ այս պատկերն ունենք։

Հետո ճանապարհներին է անդրադառնում, ասում է՝ Հայաստանի կառավարությունը 500 կմ ճանապարհ է տարեկան կառուցում, Վրաստանինը՝ 1000 կմ։ Նարե՛կ ջան, Հայաստանի կառավարությունը ամեն տարի կառուցում է այդքան, հիմա փաստեր ներկայացրու, որ Վրաստանում էլ են ամեն տարի անում այդքան և ոչ թե բուն մեկ տարվա տվյալ ես ներկայացնում։

Հետո Նարեկը սկսում է խոսել պետական պարտքից, ասում է՝ 27 տարում պետական պարտքը 6 մլրդ դոլար էր, իսկ նախորդ 7 տարում ևս 6 մլրդ է վերցրել ներկա իշխանությունը։ Նարեկը լուսնից է իջել և տեղյակ չէ, որ քովիդի ժամանակ և դրանից հետո աշխարհի երկրների 2/3-րդի պարտքային բեռը էականորեն ավելացել է, Հայաստանը նաև պատերազմ է տեսել։

Հետո ասում է՝ Հայաստանի բյուջեն պակասուրդ ունի ամեն տարի։ Այս տղան տեղյա՞կ է, որ աշխարհում ավելի քան 150 երկրի բյուջե պակասուրդային է, ու դա նորմալ է. յուրաքանչյուր երկիր իր զարգացման համար պարտք է վերցնում։

Ընթացքում փորձում է մանևրել՝ ցույց տալով, որ գիտի՝ պարտքը պետք է համեմատել ՀՆԱ-ի հետ, սակայն Հայաստանի տնտեսությունն այս պահին աճում է, քանի որ ներմուծում և արտահանում է Ռուսաստանի համար։ Ուղղակի խնդրում եմ մեր հայրենակիցներին այս նախադասությունից հետո ուշադիր նայել թվերին:

Այս տարվա հունվար-հունիսին Հայաստան-Ռուսաստան արտաքին առևտուրը նվազել է 54.8%-ով, Ռուսաստանի գործոնով պայմանավորված՝ ԱՄԷ-ի հետ հավելյալ առևտուրը նվազել է 69.4%-ով։ Սրանով հանդերձ՝ Հայաստանի տնտեսությունը առաջին կիսամյակում աճել է 5.6%-ով, իսկ 7 ամսում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 7%։ Ահա այսպիսի մանիպուլյացիաներով ու կեղծիքներով է փորձում Նարեկը մոլորեցնել քաղաքացիներին։
ԱՄՆ պարտքը այս պահին գերազանցում է իր ՀՆԱ-ն, Ֆրանսիայինը՝ ևս, Ճապոնիայինը ավելի քան 2 անգամ է գերազանցում։ Հայաստանի պետական պարտքը գտնվում է կառավարելի՝ 50%-ի մակարդակում, և մեր երկիրը պարտքի սպասարկման, մարման և նոր պարտք վերցնելու խնդիր չունի․ դա արձանագրում են նաև միջազգային կազմակերպությունները և վարկանիշային գործակալությունները։

Նաև նկատեցի, որ ականջալուր ես եղել իմ բարձրաձայնած այն խնդրին, որ երիտասարդ աղջկա նկարներով նույնանման բովանդակությամբ ֆեյքերն են քեզ մեկնաբանություններ գրում, հիմա արդեն նույն բանը անում են նաև ֆեյք տղամարդկանց լուսանկարով: Էլի առաջընթաց է, բայց չե՞ս հասկացել, որ դա հասարակ քաղաքացու անկեղծ կարծիք և խոսք չէ»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4072 դիտում

Սև ծովը չպետք է օգտագործվի «հաշիվներ մաքրելու» համար, պետք է ապահովել անվտանգ նավարկություն. Էրդողան

Հայտնի է՝ երբ է ՔԿՀ-ից «Իզմիրլյան» ԲԿ տեղափոխվելու Միքայել Աջապահյանը

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը երկարաձգվել է

Ամբերդ ամրոցից Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է

Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստում քննարկվել է Կառավարության կազմավորման վերաբերյալ հարցը

Հանրապետության 5 մարզում ուգին քամի կինի. օդի ջերմաստիճանը կնվազի

Հայանիստ բնակավայրում 432 աշակերտի համար նախատեսված միջնակարգ նոր դպրոց է կառուցվել

Իրանը կալանել է 6 մլն լիտր մաքսանենգ վառելիք տեղափոխող օտարերկրյա տանկեր

Սպիտակ-Գյումրի ճանապարհին ավտոմեքենա է կողաշրջվել. կա տուժած

Դեկտեմբերի 14-ին Երևանի մետրոպոլիտենն ավելի երկար կաշխատի

Հիմնանորոգվել է Զվարթնոց թաղամաս-Հ-13 ավտոճանապարհի մի հատվածը

Աշակերտները դպրոցում վարագույր կախելու համար վիճաբանել, ծեծել են միմյանց. տղաները տեղափոխվել են հիվանդանոց

Վերանորոգվել է Այգեկ բնակավայրի միջնակարգ դպրոցը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Թուրքիան Սիրիայի քրդերին սպառնում է ռազմական գործողությամբ. ներկայացվել է վերջնաժամկետ

Նախկին իշխանությունները զբաղված էին դղյակների, հարստության կուտակմամբ, կազմում է նաև Նարեկ Կարապետյանի հայրը

Հուսով եմ՝ հաջորդ անգամ Նարեկը որևէ դպրոցից դժգոհելուց առաջ կհիշի, որ իր հայրն ուղիղ պատասխանատու է. Չախոյան

ՆԳՆ-ն ընդլայնում է միջազգային համագործակցությունը. նախարարը Բրյուսելում հանդիպումներ է ունեցել. տեսանյութ

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

Վահագն Խաչատուրյանն Աշխաբաթում զրույցներ է ունեցել մի շարք երկրների նախագահների հետ

Փրփուրներից կախվելուց բացի ուրիշ ճար չունեն. Թորոսյանը՝ Կարապետյանի՝ դպրոցները փակելու հայտարարության մասին

Թբիլիսիում տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2025»-ը. ինչպես քվեարկել Հայաստանի պատվիրակ Ալբերտի օգտին

Արայիկ Հարությունյանն Աբովյանում հանդիպել է տեղահանված քաղաքացիների հետ. անհատապես հասցեագրել են խնդիրները

Դիլիջանի կենտրոնական դպրոցում կայացել է կիբեռանվտանգության իրազեկման արշավի տարեվերջյան ամփոփիչ հանդիպումը

Ձյուն ու մառախուղ է. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ ժամը 10:05-ի դրությամբ

Կտրիճ Ներսիսյանը դրժել է իր իսկ ընդունած կանոնադրությունը. Փաշինյան. տեսանյութ

Հայաստանն ընտրվել է ՄԱԿ խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

Կարևորվել է Եվրոպոլում ՀՀ կապի սպայի նշանակումը. ՆԳՆ փոխնախարարն ընդունել է ԵՄ գնահատման առաջին առաքելությանը

Երբ պատասխանատուները թերությունները շտկեն, կարկուտից տուժած համայնքները կստանան իրենց փոխհատուցումները

Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին արգելապատնեշ է կառուցել

Բերդ-Վերին Կարմիրաղբյուր գյուղ տանող ճանապարհին ավտոմեքենա է այրվել. կա տուժած

Երկրաշարժ Սև ծովում

Պուտինն ու Էրդողանը քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը

Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը, ՏԿԵ նախարարն ու Կոտայքի մարզպետը հետևել են ճանապարհաշինական աշխատանքներին

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել Գրիգոր Աղասյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդեսի բացմանը

4 ԸԸՀ անդամների լիազորությունները վաղաժամ դադարել են. ԿԸՀ-ն արտահերթ նիստ է գումարել

Նոր հորիզոններ ու հույզեր. ամփոփվեց «Ապագա» հիմնադրամի «Կրթությունից աշխատանք՝ 1 քայլ» ծրագիրը. տեսանյութ

Ո՞ւմ վրա է ՌԴ խաղադրույքը 2026-ի ընտրություններում. ինչ հրահանգի է սպասում Գարեգին Բ-ն. տեսանյութ

ԱԳ նախարարը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ և անդամ երկրների դեսպանների հետ