Երևան
12 °C
«Պարոն Փաշինյան, բոլորս գիտենք, եւ այդ մասին նշում են նաեւ բոլոր փորձագետները, որ տնտեսության զարգացման համար կարեւորագույն գործոնը ներդրումների ներգրավումն է: Դուք տեղյակ եք, որ ԱՄՆ նախկին դեսպանը հնչեցրեց, որ ԱՄՆ կառավարությունը պատրաստ է 8 մլրդ դոլարի ներդրումներ իրացնել մեր երկրի էներգահամակարգում: Վստահ եմ, որ փորձագիտական կոնկրետ հաշվարկներ կան, որ մեր երկիրն ունի նման ռեսուրսներ, այն է՝ քամու էներգիայով, արեւային էներգիայով շահագործելու նոր հզորություններ, այլապես ԱՄՆ դեսպանը չէր հնչեցնի այդ թիվը: Հիմա, մենք հաճախ խոսում ենք ներդրումների մասին, տնտեսության զարգացման մասին, բայց կատարվելիք քայլերը չենք մատնանշում: Այսինքն՝ Դուք, որպես կառավարության ղեկավար, գտնո՞ւմ եք, որ բավարար ջանքեր գործադրվում են, որպեսզի այդ ներդրումները ներգրավենք մեր տնտեսության մեջ, այն է՝ գույքագրվեն ՀՀ ողջ էներգետիկ ռեսուրսները, նախահաշիվ կազմվի, կոնկրետ մատնանշվի, թե քամու, արեւային էներգիաների մեջ ինչքան գումարներ պետք է ներդրվեն, որի արդյունքում կարող ենք այլեւս կոնկրետ խոսակցություն տանել ԱՄՆ կառավարության հետ, ինչու չէ նաեւ այլ ներդրողների հետ: Եւ այս էներգետիկ ռեսուրսները համար մեկ խթանիչն են մեր տնտեսության թռիչքաձեւ զարգացման համար»: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին վարչապետի ընտրության համար հրավիրված ԱԺ հատուկ նիստի ժամանակ նման հարց տվեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.
«Մենք շատ ուշադիր ենք Ձեր նշած հարցերի վերաբերյալ: Եւ հատկապես էներգետիկայի ոլորտում, բոլոր ոլորտներում կարծում ենք՝ պետք է առաջ գնալ համոզված քայլերով, որովհետեւ եթե մի ուղղությամբ սկսեցինք ճանապարհը եւ պարզվեց՝ սխալ ուղղությամբ ենք գնացել, պետք է հետ գանք, դա լուրջ վնասներ կբերի մեր երկրին: Իսկ էներգետիկ ոլորտում ունենք հարցեր, որոնց պետք է պատասխանենք: Հարց համար առաջին. միջուկային էներգետիկայի հետագա զարգացումը մեր երկրում, երկրորդ՝ Իրանի հետ էներգետիկ ոլորտում մեր համագործակցության հեռանկարները, երրորդ՝ Վրաստանի հետ էներգետիկ ոլորտում մեր համագործակցության հեռանկարները, չորրորդ՝ մեր երկրում տեխնոլոգիական ներդրումների իրական ծավալները: Որովհետեւ շատ կարեւոր է գնահատել մեր էներգիայի պոտենցիալ պահանջարկը մեր երկրում: Որովհետեւ եթե մենք պիտի հենվենք մինչ այժմ եղած հաշվարկների վրա, դա ինձ համար բավարար չէ: Որովհետեւ իմ կարծիքով այդ հաշվարկներն արվել են արդեն իմ ասած տնտեսության կառուցվածքի նախկին տրամաբանության մեջ, նոր տրամաբանության մեջ մեզ պետք է նոր մոտեցում, նոր հաշվարկ՝ հաշվի առնելով նաեւ մեր երկրի արտաքին քաղաքական ռազմավարությունը, եւ այս առումով էներգետիկան լրջագույն ոլորտ է, որը պետք է կարողանա ապահովել ոչ միայն մեր տնտեսության բնականոն զարգացումը, այլեւ որոշակի սպասարկող լինի մեր արտաքին քաղաքականության եւ արտաքին տնտեսական կապերի:
Այդ առումով մենք ուշադիր հետեւում ենք եւ աշխատում ենք այս ոլորտում առաջ գնալ ճշգրիտ քայլերով, եւ այո, համաձայն եմ, որ Հայաստանում նաեւ վերականգնվող էլեկտրաէներգիայի եւ այլընտրանքային էներգետիկայի զարգացման մեծ հեռանկար կա: Այդ պրոցեսն, ըստ էության, մեր կառավարությունից առաջ սկսել էր, եւ ես հույս ունեմ, համոզված եմ, որ այն առաջիկայում նոր թափով կզարգանա»:
Բագրատյանն առաջարկեց քայլ առաջ ընկնել, որովհետեւ սա շատ կարեւոր ոլորտ է.
«Կարծում եմ՝ պետք է զուգահեռ կատարեք այս աշխատանքները, հրավիրենք աշխարհի լավագույն մասնագետների, որովհետեւ վստահ եմ, որ բոլոր ճյուղերի զարգացումը պայմանավորված է էներգիայի արտադրությամբ: Էներգետիկ անկախություն ունեցող երկիրը լուրջ արժեք է միջազգային համագործակցության համար»,-ասաց Բագրատյանը, ինչին վարչապետն արձագանքեց.
«Բացառված է, որ առաջիկա հինգ տարիներին էներգետիկ դեֆիցիտի պատճառով որեւէ ոլորտ չզարգանա: Էդպիսի իրավիճակ մենք չենք ունենալու հաստատ: Ուրիշ խնդիր է հաջորդ տասնամյակի պլանավորումը, որով մենք իհարկե զբաղվում ենք: Երկու շատ կարեւոր նախագիծ կա՝ Իրան-Հայաստան եւ Հայաստան-Վրաստան բարձրավոլտ գծերի նախագծերի իրականացումը: Իրան-Հայաստան բարձրավոլտ գծի շինարարությունը մեծ թափ է ստացել հիմա, եւ շատ կարեւոր է, որ մեր պայմանագրային պարտավորությունները պատրաստվում ենք փոխադարձաբար կատարել»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT