Նպաստները խրախուսում են երկրում աղքատությունը. Թանդիլյանը Նիկոլ Փաշինյանի հետ միակարծիք է

Այսօր Կոմիտասի թանգարան-ինստիտուտում մեկնարկեց Հայաստանում իր տեսակի մեջ առաջին լայնածավալ միջազգային համաժողովը, որը նվիրված է աղքատության կրճատման օրակարգին: Համաժողովը կրում է «Չանտեսելով ոչ ոքի Հայաստանում. Սոցիալական պաշտպանության դերը կայուն զարգացման օրակարգում» խորագիրը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը գտնում է, որ Հայաստանում աղքատության հաղթահարման ուղին միայն դրամական միջոցների ներարկումը չէ: Ըստ Թանդիլյանի՝ սոցիալական համակարգը պետք է միջոց հանդիսանա, որով հասարակությունը կկարողանա հաղթահարել աղքատությունը եւ պետության օգնության ու միջամտության շնորհիվ մեղմացնել աղքատությունը իրենց կյանքում եւ առօրյայում:

«Աղքատության վերացման համար մասնակցություն պետք է ունենան բոլոր գերատեսչությունները: Եվ իզուր չէ, որ տնտեսական զարգացմանը միտված բոլոր ջանքերն ուղղված են աղքատության նվազմանը: Ոլորտը, որը կարգավորում է մեր նախարարությունը՝ նպատակ ունի մեղմելու աղքատությունը՝ միեւնույն ժամանակ հնարավորություն տալով աղքատության պատճառով տարբեր հնարավորություններից զրկված քաղաքացիներին վերականգնելու դրանք: Պետք է հասարակությանը օգնենք՝ վերականգնել իրենց ինքնուրույնությունը, ինքնաբավությունն ու կայունությունը, որովհետեւ կայուն զարգացման միակ ճանապարհը սա է»,-վստահեցրեց Մանե Թանդիլյանը:

Խոսելով Հայաստանում 30 տոկոս աղքատության մասին, Թանդիլյանն ասաց, թե այն քայլերը, որոնք ձեռնարկում են «Չանտեսելով ոչ ոքի Հայաստանում. Սոցիալական պաշտպանության դերը կայուն զարգացման օրակարգում» խորագրով համաժողովին՝ քայլերից մեկն է, որը թույլ կտա մեղմել այն: «Աղքատության մեղմման ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Մոտակա 5 տարվա ընթացքում համակարգի փոփոխությունն ու հասցեականությունը կբերի դրան»,-ասաց Թանդիլյանը:

Նախարարն անդրադարձավ սույն թվականին նպաստների եւ կենսաթոշակների որոշակի բարձրացմանը, նշեց, որ նախարարության կողմից այս ուղղությամբ ձեռնարկված քայլերը շարունակվում են, սակայն միայն այդ կերպ չէ, որ տեսնում են աղքատության հաղթահարման ճանապարհը:

«Ունենք մի փոքր ավելի հեղափոխական մոտեցումներ, սրան պետք է անդրադառնալ, բայց որոշ ժամանակ անց, որովհետեւ հասարակությունն, ինչպես նշեցի, ավելի շատ սովոր է ուղիղ դրամական միջամտության, քան թե աղքատության վերացմանն ուղղված ծառայությունների մատուցման: Սա փիլիսոփայություն է, որը ես կարծում եմ՝ դեռեւս պարզ չէ հասարակությանը եւ մեր կողմից արվող որոշ քայլեր շատ հաճախ այլ տեսնակյունից են դիտարկվում»,-ասաց նա:

Թանդիլյանը վստահեցրեց՝ հնարավորություններ եւ միջոցներ կան Հայաստանում աղքատության նվազման: Լրագրողների այն հարցին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս նշել է, որ նպաստները խրախուսում են երկրում աղքատությունը, տվյալ քաղաքականությունը վերանայելու համար ի՞նչ քայլեր են ձեռնարկվում, Թանդիլյանը պատասխանեց. «Ես համաձայն եմ, քանի որ համակարգը չի խթանում, որպեսզի քաղաքացիներն այդ նպաստի միջոցով կարողնան ոտքի կանգնել: Իրականում սա շատ լուրջ թեմա է՝ խոցելի խմբերին ենթակա: Մենք ամենօրյա ռեժիմով այդ մասին մտածում ենք, քննարկում եւ ռիսկերն ենք գնահատում, որպեսզի որեւէ կերպ չսխալվենք, քանի որ այստեղ սխալներն անթույլատրելի են»,-ասաց Թանդիլյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5109 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի