Երևան
12 °C
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց, որ արտահերթ ընտրություններին մասնակցելու ՀՅԴ ցուցակը դեռ որոշված չէ, որոշված չէ նաեւ, թե ով է գլխավորելու դաշնակցության ցուցակը: Հարցին` հնարավո՞ր է՝ ցուցակում լինեն անակնկալ անուններ, Ռուստամյանը պատասխանեց, որ անակնկալներով լի է կյանքը: «Այո, կարող են նաեւ այդպիսի անակնկալներ լինել»:
ՀԺ-ի դիտարկմանը՝ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասել է, թե ՀՅԴ-ն ռեյտինգային թեկնածուներ չունի եւ այդ երկու տոկոսանոց շեմը հաղթահարելու դրույթը նվեր էր մի շարք կուսակցությունների, այդ թվում նաեւ Դաշնակցության համար, Ռուստամյանն արձագանքեց. «Մեր ռեյտինգայինները որ հիմա այստեղ պատգամավոր են, բա ովքե՞ր են, նրանք ռեյտինգային չե՞ն: Ամեն մեկը թող իրենից խոսի: Հատկապես, այս նախընտրական փուլում կոչ եմ անում չհրապուրվել եւ այնպիսի բաներ խոսել, որ հետո չկարողանան պատասխան տալ, այս փուլը կանցնի, մի քիչ ավելի օբյեկտիվ եղեք ձեր գնահատականներում եւ խոսեք ամեն դեպքում ճիշտը»:
Նա ասաց, որ իրենք ԸՕ փոփոխությունների վրա շատ լուրջ ջանք են թափել, որ վերացվի այս գործող ռեյտինգային ընտրակարգը: «Այս ամենը մեր մոտեցումն է եղել: Հիմնական պատճառը, որ տապալվեց ԸՕ ընդունումը, պետք է փնտրել այնտեղ, որ դեկտեմբեր ամիսը դրվեց եւ սկսվեց այս ամենը: Այս գլխավոր պատճառը թողել ու սկսել են տարբեր տեղեր մեղավորներ փնտրել»,- նշեց նա:
Դիտարկմանը, թե դեկտեմբերին արտահերթ ընտրություններ լինելու էին, քանի որ վարչապետը հրաժարական էր տվել եւ այստեղ խնդիրը հին, թե նոր ԸՕ-ով արտահերթին գնալու մեջ էր, պատգամավորը նշեց, որ բոլոր դեպքերում փաստորեն ունենում ենք մի վիճակ, երբ շատ սեղմ ժամկետներում տեղավորվելու հարց է առաջանում: «Դեկտեմբերը բերեց նրան, որ ունենալու ենք երկու ելք, որոնցից երկուսն էլ նորմալ չեն մեր երկրի համար: Առաջինը` չի ընդունվում, ունենում ենք հինը, որը լավ չի, երկրորդ` ընդունում ենք, ունենում ենք մեկ ամիս ամենաշատը ժամանակ նոր ընտրություններ անցկացնել նոր ընդունված ԸՕ-ով, որը նույնպես լավ չէ, հենց սկզբից էլ մենք սրա մասին ասել ենք»,- նկատեց նա:
Ինչ վերաբերում է նրան, որ ՀՅԴ-ին մեղադրում են ՀՀԿ-ի հետ ստվերային համաձայնության գալու եւ ԸՕ-ն տապալելու մեջ, նա շեշտեց. «Դե ասում եմ` Դաշնակցությանը մեղադրել են Թիֆլիսում կառք շուռ գալու մեջ էլ, մենք դրան սովոր ենք: Մարդիկ, երբ իրենց մեջ չեն գտնում պատճառները, ման են գալիս՝ ում գտնեն եւ պարզվում է` դե Դաշնակցությունը միշտ կա, մի հատ եկեք Դաշնակցությանը մեղադրենք, հարցը փակվի»:
Հարցին էլ, թե ՔՊ պատգամավորներից մեկն ասել էր, որ ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ ինչ-որ գաղտնի բաներ են անում, ԸՕ տապալումն այդ գաղտնի պայմանավորվածությունը չէ՞ր՝ հաշվի առնելով, որ ՀՀԿ-ն չէր ցանկանում, որ անցնի ԸՕ-ն, նա ասաց, որ այդ նույն տրամաբանությամբ կարող են ասել, թե ՀՅԴ-ն պայմանավորվել է նաեւ Հռոմի պապի հետ: «Այս ի՞նչ տրամաբանություն է, այս մոտեցումներով շատ հեռուն կարելի է գնալ, ես էլ կասեմ, որ իրենք են ամեն ինչ արել, որ ձախողվի: Սաբոտաժը հենց իրենց կողմից, է, որովհետեւ երկու ոտը մեկ կոշիկի մեջ դնել ու պնդել, որ հենց դեկտեմբերին պետք է լինի, սաբոտաժը հենց այդտեղից սկսվեց, ուրեմն իրենք են պայմանավորվել ՀՀԿ-ի հետ: Սա ի՞նչ տրամաբանություն է: Այդպես ձեռքի հետ մարդկանց մեղադրելը շատ սխալ ճանապարհ է, մենք կողմ ենք քվեարկել, ՀՀԿ-ն դեմ է եղել»:
Անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե ՀՅԴ-ն համագործակցում է Գուրգեն Արսենյանի հետ, Ռուստամյանն ասաց. «էս ի՞նչ թազա բան էր, էլ ի՞նչ կա օդում պտտվող, մի քիչ լուրջ վերաբերվեք էլի»:
Ինչ վերաբերում է նրան, թե երկրորդ փուլում ինչպես են քվեարկելու վարչապետի ընտրությանը, նշեց. «Ինչպես որ չենք քվեարկել առաջին փուլում, այդպես էլ չենք քվեարկելու»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT