Քննարկվել են գյուղատնտեսության ապահովագրության ներդրման փորձնական ծրագրին առնչվող հարցեր

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր հանդիպել է ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ՝ մեկնարկող գյուղատնտեսության ապահովագրության փորձնական ծրագրին առնչվող հարցերը քննարկելու նպատակով: 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, հանդիպման սկզբում Գեղամ Գևորգյանն ընդգծել է գյուղատնտեսական ապահովագրական համակարգի ներդրման կարևորությունն ու հրատապությունը:    

Ապահովագրական պիլոտային ծրագրում առավել նպատակահարմար է համարվել ներառել բնակլիմայական ռիսկերից Հայաստանին առավել բնութագրական կարկտահարությունն ու ցրտահարությունը: 

Փորձնական ծրագրի ընթացքում KfW բանկի կողմից կտրամադրվի 5 մլն եվրո և նույնքան էլ կլինի համաֆինանսավորում պետական բյուջեից, որը կուղղվի ապահովագրական վճարների սուբսիդավորմանը:   

Հանդիպման ընթացքում առանձին անդրադարձ է կատարվել ծրագրի շրջանակում վնասի գնահատման  չափորոշիչների և մեթոդաբանության մշակմանը, «Նարմա» բյուրոյի ստեղծմանը, որի հիմնական նպատակը կլինի այդ ապահովագրական պրոդուկտների և բնածին աղետների վնասների գնահատման համակարգումը: 

Կողմերը համակարծիք էին, որ անհրաժեշտ է պիլոտային ծրագրի նախապատրաստական աշխատանքները հնարավորինս օպերատիվ իրականացնել, որպեսզի 2019 թվականի սկզբում արդեն հնարավոր լինի գործարկել ծրագիրը:

Տպել
7007 դիտում

Արցախը` խաղաղության սպասումով (լուսանկարներ)

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ում շինարարությունը շարունակվում է

Թևան Պողոսյանը վարակվել է կորոնավիրուսով եւ մեկուսանում է

Երեւանում 15 մլն դոլարի ներդրմամբ հիվանդանոց է հիմնվելու․ Երեւանի ավագանին հավանություն տվեց

Արցախ է բերվել Հայոց բանակի Աշոտ Երկաթի խաչը. այդ խաչով օրհնության կարգ է կատարվել

Մեր բանակի կանայք (լուսանկարներ)

Հայոց պետականության պաշտպանները. նոր լուսանկարներ առաջնագծից

Հաստատվել է կորոնավիրուսի 1234 դեպք. 1 օրում 10 մահ է գրանցվել

Արգենտինահայերը բողոքի ակցիա են իրականացնում հորդառատ անձրեւի տակ (տեսանյութ)

Հյուսիսային ուղղությամբ հակառակորդը կիրառում է ավիացիա և հրետանի, հարավում ծանր մարտեր են. ՊՆ

Դեսպանների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպում է կայացել Արցախի դեմ ագրեսիայի թեմայով. ԱԳՆ

Խոցել են տանկ, գրավել հակառակորդի դիրք, ոչնչացրել մեծ թվով կենդանի ուժ, սպառազինություն. մեդալի արժանի հրետանավորները

Մեծավան գյուղի երեխաները 68.000 դրամ են հավաքել ու տարել համայնքապետարան՝ հիմնադրամին փոխանցելու համար

Գիշերը ինտենսիվ մարտեր են ընթացել հատկապես հարավային ուղղությամբ. ՊԲ

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է

Արցախի ՊԲ-ին հաջողվել է խոցել թուրքական արտադրության Bayraktar TB2 տեսակի ԱԹՍ (տեսանյութ)

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում քննարկել են Արցախում հրադադարի պահպանման վերահսկողության հարցը

Ֆրանսիայի Վիեն քաղաքի համայնքային խորհուրդը միաձայն ընդունել է Արցախի ճանաչման բանաձև

Միջազգային կառույցները ողջ եղելությունը պետք է արձանագրեն՝ ֆիզիկապես լինելով Արցախում. Արման Թաթոյան

Լավրովի նշած «վերահսկման մեխանիզմները» անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման են հրադադարի համար