Երևան
12 °C
Հոկտեմբերի 29-ին խորհրդարանում երկրորդ անգամ տապալվեց «Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում» լրացումներ ու փոփոխություններ կատարելու նախագիծը: Այս օրենքը սահմանադրական է, ուստի՝ դրա ընդունման համար անհրաժեշտ էր 63 պատգամավորի կողմ քվե: Սակայն քվեարկությանը մասնակցեց 64 պատգամավոր, որից 62-ը միայն կողմ եղան, իսկ երկուսը՝ դեմ: Օրինագիծը չընդունվեց ընդամենը մեկ ձայնի պատճառով: Դեմ քվեարկեցին Աժ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը եւ Արմեն Աշոտյանը:
Ազգային ժողովի արտահերթ նիստից, որը հրավիրվել էր պատգամավորների առաջարկությամբ, բացակայողների գերակշիռ մասը «Հանրապետական» խմբակցությունից էին: Բացակայում էին նաեւ պատգամավորներ, որոնք փաստաթուղթ էին ստորագրել, որ կողմ են, որպեսզի դեկտեմբերին տեղի ունենան ԱԺ արտահերթ ընտրություններ: Երկու բացակա կար նաեւ «Դաշնակցություն» խմբակցությունից՝ Ռոմիկ Մանուկյանը եւ Անդրանիկ Կարապետյանը: «Հայկական ժամանակ»-ը քվեարկությունից հետո մինչեւ աշխատանքային օրվա ավարտը փորձեց կապ հաստատել այս պատգամավորների հետ, բայց նրանք մեր զանգերին չպատասխանեցին:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ՀԺ-ի հետ զրույցում անդրադառնալով իրենց բացականերին եւ պատասխանելով հարցին, թե՝ սա սաբոտա՞ժ չէր, ասաց. «Քանի որ դրած է դեկտեմբեր ամիսը եւ ամեն ինչ հարմարեցվում է դրան, այսպիսի բաներ պետք է տեղի ունենան: Հիմնական պատճառը թողած` ուրիշ տեղեր են ման գալիս: Ի՞նչ սաբոտաժ, եթե մեր 7 հոգուց 5 հոգին կողմ է քվեարկել: Եթե սա սաբոտաժ է համարվում, որ հարյուր տոկոսանոց մասնակցություն չկա, ուրեմն բոլոր այն օրենքները, որտեղ 105 հոգով չեն քվեարկել, սաբոտաժ է եղել: Ակնհայտ է չէ՞, որ սաբոտաժի մեղադրանքը օդից վերցրած է»,- շեշտեց նա:
Ռուստամյանը նշեց, որ եթե իրենց երկու պատգամավորներ չեն եկել, ուրեմն անձնական պատճառներ ունեն, իրենց պետք է հարցնել: Նա միեւնույն ժամանակ նշեց, որ չի կարողացել նրանց հետ կապ հաստատել, իրենք կբացատրեն, թե ինչ խնդիրներ կան, սակայն նրանցից մեկը նախորդ անգամ քվեարկել է: Ի դեպ, նշենք, որ ՀՅԴ-ից բացակա պատգամավորներից մեկը՝ Անդրանիկ Կարապետյանը, բավական մտերիմ հարաբերություններ ունի ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի հետ: Չի բացառվում, որ այս փաստը եւս ինչ-որ դերակատարություն է ունեցել, որ Կարապետյանը չի ներկայացել արտահերթ նիստին:
Ի դեպ, մի քանի օր առաջ ԵԼՔ-ի պատգամավոր Հրաչյա Հակոբյանը «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում պատասխանելով հարցին՝ ըստ Ձեզ, կարո՞ղ ենք ասել, որ ՀՀԿ-ի հետ միասին ՀՅԴ-ն մասնակցում է սաբոտաժի, ասել էր. «Ախր այն, որ ինչ-որ բան իրենք միասին են անում, դա ակնհայտ է, բայց թե ինչ են անում՝ ես չգիտեմ: Իսկ այն, որ նրանք միասին ինչ-որ բան անում են՝ դա ակնհայտ է»:
«Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում» լրացումներ ու փոփոխություններ կատարելու նախագծի քվեարկության արդյունքները չի բացառվում, որ նախկին կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի «ինչ-որ մի բան անելու» հետեւանքն էր: Ամեն դեպքում, այս խմբակցությունների ղեկավարները հերքել էին միմյանց հետ «ինչ-որ մի բան անելը»:
Աչքից չվրիպեց նաեւ այն, որ ստորագրահավաքին միացած 18 պատգամավորից երեքը՝ Հակոբ Բեգլարյանը, Արայիկ Գրիգորյանը եւ Հարություն Կարապողոսյանը, բացակայում էին: Նրանց հետ եւս կապ հաստատել չհաջողվեց, որպեսզի հասկանայինք, թե ինչու չէին եկել արտահերթ նիստին: Սրանից թեեւ կարող ենք հետեւություն անել, որ այս պատգամավորներն այդ ստորագրված փաստաթղթով կաշկանդված չեն եւ, ըստ էության, նրանց հետ պետք է յուրաքանչյուր քաղաքական գործընթացից առաջ բանակցել, ինչը կառավարության՝ ի դեմս Արարատ Միրզոյանի մոտ չի ստացվում:
ԸՕ-ի նախագծի քննարկման եւ քվեարկության ժամանակ սպասելիքներն արդարացրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: «Ծառուկյան» խմբակցությունն ամբողջ կազմով կողմ քվեարկեց այս նախագծին՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: Այսպիսով՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան գործող Ընտրական օրենսգրքով: Սակայն նշենք, որ կառավարությունը կամ 27 պատգամավոր ստորագրությամբ եւս մեկ անգամ կարող են արտահերթ նիստ հրավիրել, եւ քննարկել ու ընդունել նախագիծը: «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ, որ կառավարությունն այլեւս նման ցանկություն չունի, քանի որ երկու օրից Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով՝ երկու անգամ վարչապետ չընտրելու արդյունքում: Մինչեւ ԱԺ-ի 7-րդ գումարումն այս խորհրդարանը պահպանելու է իր լիազորությունը, բայց կառավարությունում ճիշտ չեն համարում լուծարված ԱԺ-ի միջոցով փոփոխությունների հաստատումը:
Երեկվա քվեարկությունից հետո ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը հայտարարեց, թե խորհրդարանը կառավարության պատանդը չէ: «Խորհրդարանն այստեղ չէ, որ սպասարկի բացառապես Նիկոլ Փաշինյանի միահեծան քաղաքականությունը: Այս խորհրդարանով շատ հպարտ եմ, որ հոկտեմբերի 2-ին՝ ԸՕ-ի նախորդ քվեարկության ժամանակ, ինչպես նաեւ այս քվեարկության ժամանակ ապացուցեց, որ ԱԺ-ն կառավարության պատանդը չէ: Եվ որպեսզի քաղաքական գործընթացները ՀՀ-ում լինեն արդյունավետ, պիտի լինեն սահմանադրական, դրանք պետք է լինեն ներառական՝ քաղաքական երկխոսության վրա խարսխված»:
ԵԼՔ-ից Ալեն Սիմոնյանն էլ ասաց, որ ԸՕ-ի նախագծի չընդունվելը քաղաքական ճգնաժամի պատճառ է: «ՀՀ-ում քաղաքական ճգնաժամ է: Դրա հարմար ենք ասում, որ պառլամենտն օր առաջ պետք է ցրվի, եւ նոր ընտրություններ տեղի ունենան, որոնք կարտացոլեն իրականությունը»: Ալեն Սիմոնյանը կարծում է՝ անիմաստ է եւս մեկ անգամ ԸՕ փոփոխությունների փաթեթը բերել օրակարգ, քանի որ ժամանակային առումով խնդիր կառաջանա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան
Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Ֆուտբոլիստները թիմային աշխատանքի իսկական օրինակ ցուցադրեցին, ես հպարտություն եմ զգում այս սերնդի համար
«Մերսեդես»-ը բախվել է կամրջի արգելապատնեշին, կողաշրջվել․ վարորդի կինն ու 2 երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
ՊԵԿ-ը Ծառուկյանի «Օնիրա Քլաբ»-ում բացահայտել է 300 մլն դրամի չհայտարարագրված հասույթ․ տեսանյութ
Գլխավոր դատախազն այցելել է Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի, ունեցել քննարկում
Պապոյանը ձկնաբուծարան է այցելել, ներկայացրել պետական աջակցության և արտահանման խթանման գործող ծրագրերը
Երևանի մետրոպոլիտենում շահագործման է հանձնվել երեքվագոնանի վերանորոգված շարժակազմ
Մի մոռացեք չծխել սրճարաններում և վերցնել/տրամադրել ՀԴՄ կտրոն. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
4 մ բարձրությունից քաղաքացին նետվել է Գողթանիկ գյուղի ջրվեժը և խեղդվել. ջրասուզակը դուրս է բերել դին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT