Երևան
12 °C
Հոկտեմբերի 15-ին ՀՀ վարչապետի առաջարկությամբ եւ ՀՀ նախագահի հրամանագրով Գեղամ Գեւորգյանը նշանակվեց ՀՀ գյուղատնտեսության նախարար: Մինչ այդ Գեւորգյանը զբաղեցնում էր գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի» տնօրենի պաշտոնը:
Գեւորգյանի նշանակումից հետո մամուլում նրա մասին տարբեր տեղեկություններ տարածվեցին: Այսօր որոշ լրատվամիջոցներ գրեցին, որ Գեւորգյանին նախարարի պաշտոնում առաջարկել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նշվում է, որ այս տարվա ապրիլի 15-ին Գեւորգյանի ղեկավարած ԾԻԳ-ը Ավինյանի ղեկավարած ընկերությունից ստացել է հայտ ավելի քան 25 մլն դրամ ֆինանսական աջակցություն պահանջող բիզնես նախագծի համար: Այնուհետեւ ԾԻԳ-ը որոշում է կայացրել բավարարել Ավինյանի ընկերության հայտը եւ վերջինիս հոր անունով գրանցված «Իրիգեյթս» ընկերությանը փոխանցել 25 միլիոն դրամ, երբ Ավինյանն արդեն փոխվարչապետ էր:
«Հիմնադրամի տնօրենը, կամ որեւէ աշխատակից որեւէ ազդեցություն չեն կարող ունենալ դրամաշնորհի տրամադրման կամ չտրամադրման հետ»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Գեղամ Գեւորգյանը:
- Պարոն Գեւորգյան, այսօր մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, որ ձեր ղեկավարած Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը ֆինանսավորել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գյուղատնտեսական բիզնեսին: Կա՞ նման բան, թե՞ ոչ: Կխնդրեի որոշակի մանրամասներ ներկայացնել այդ ծրագրի հետ կապված եւ ասել, թե արդյո՞ք դա առնչություն ունի ձեր նշանակման հետ:
- Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը «Կարմակ 2» ծրագրի շրջանակում ֆինանսավորել է եւ շարունակում է ֆինանսավորել գյուղատնտեսության աշխատանքների մեջ ներգրավված բիզնեսներին, որպեսզի վերջիններս կարողանան համաչափ ներդրում կատարելու միջոցով ձեռք բերել նոր հոսքագծեր, որպեսզի արտահանումը ավելանա եւ արդյունավետությունը բարձրանա: Այո, ցանկում ներառված է այսօր մամուլում հրապարակված «Իրիգեյթս» ՍՊԸ-ն, որի մասին մենք ինքներս բաց հրապարակել էինք մինչ այդ: Բայց կցանկանայի անդրադառնալ գրանտների տրամադրման մեխանիզմին, որտեղ գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի տնօրենը չունի որեւէ ֆունկցիա:
Ինչպե՞ս է իրականացվում այդ ամենը: Սկզբից հրապարակվում է հայտարարություն` թերթերում, հեռուստատեսությամբ: Իրականացվում է իրազեկման միջոցառում հիմնադրամի տվյալ բաղադրիչը ղեկավարող խմբի կողմից, հայտեր են հավաքագրվում` բոլոր ցանկացողները կարող են հայտ ներկայացնել: Հայտերի հավաքագրումից հետո ներկայացվում է անկախ գնահատողին, որտեղ ներառված չէ հիմնադրամի որեւէ աշխատակից: Այդ գնահատող հանձնաժողովը իր գնահատման եզրակացությունը ներկայացնում է հիմնադրամին, հիմնադրամը զուտ դա տրամադրում է համաշխարհային բանկին` ի գիտություն: Համաշխարհային բանկի կողմից այն ստանալուց հետո ներկայացվում է արդեն երկրորդ փուլով ֆիլտրված մասնակիցների համար, կոչվում է արժեշղթայի հանձնաժողով, որտեղ նույնպես գյուղատնտեսական զարգացման հիմնադրամից որեւէ աշխատակից ներկայացված չէ:
Հանձնաժողովի կազմը բաղկացած է նախարարության, հասարակական կազմակերպությունների եւ բիզնեսի ոլորտի ներկայացուցիչներից, որոնք առանձին-առանձին գնահատում են յուրաքանչյուր գրանտային ծրագիր: Ի դեպ, ասեմ, որ այստեղ ներկայացված հայտերի եւ դուրս մնացած անձանց թիվը այդքան մեծ չէ, գրեթե համընկնում է: Այսինքն, բոլորին, եթե համապատասխանում է սահմանված չափորոշիչներին հնարավորություն է տրված այդ միջոցներից օգտվել: Նիստից հետո ցուցակը ուղարկվում է նախարարություն՝ հաստատման: Այսինքն, այստեղ հիմնադրամի տնօրենը կամ որեւէ աշխատակից որեւէ ազդեցություն չեն կարող ունենալ դրամաշնորհի տրամադրման կամ չտրամադրման հետ:
Եւ բացարձակապես իմ նշանակումը կառավարության կողմից այստեղ որեւէ կապ չունի այս գործունեության հետ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործընթացը նախկին կառավարության ժամանակ է սկսվել, ուղղակի զուտ ժամանակային առումով արդեն համընկել է նոր կառավարության հետ: Այսինքն, մենք չէինք կարող կանխատեսել այն ժամանակ, թե ինչ է կատարվելու: Մարդիկ դիմել են գործընթացին մասնակցելու: Եւ ասեմ, որ չորրորդ փուլ էլ է լինելու, բոլորը, ովքեր ցանկանում են ստանալ այդ միջոցներից, կարող են դիմել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT