Ի՞նչ սաբոտաժ, եթե մեր 7 հոգուց 5 հոգին կողմ է քվեարկել. Արմեն Ռուստամյան

«Մարդիկ պետք է սովորեն իրենց սխալները շտկել, այլ ոչ թե փորձեն դրանք ուրիշներին վերագրել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն` անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք իրենց խմբակցությունը չտապալեց ԸՕ փոփոխությունների նախագծի ընդունումը:

Ռուստամյանի խոսքով, իրականության մեջ, եթե երկու անգամ չի ստացվում մի բան, նշանակում է, որ ինչ-որ բան սխալ է արվել: «Այո, կոնսենսուս, համախոհություն որ ասում են, ինչու են ասում, որ գործընթացը տեղի ունենա համախոհությամբ, այդ դեպքում պրոբլեմ չէր առաջանա: Իսկ քանի որ դրած է դեկտեմբեր ամիսը եւ ամեն ինչ հարմարեցվում է դրան, այսպիսի բաներ պետք է տեղի ունենան: Հիմնական պատճառը թողած` ուրիշ տեղեր են ման գալիս: Ի՞նչ սաբոտաժ, եթե մեր 7 հոգուց 5 հոգին կողմ է քվեարկել: Եթե սա սաբոտաժ է համարվում, որ հարյուր տոկոսանոց մասնակցություն չկա, ուրեմն բոլոր այն օրենքները, որտեղ 105 հոգով չեն քվեարկել, սաբոտաժ է եղել: Ակնհայտ է չէ՞, որ սաբոտաժի մեղադրանքը օդից վերցրած է»,- շեշտեց նա:

Ռուստամյանը նշեց, որ եթե իրենց երկու պատգամավորներ չեն եկել, ուրեմն անձնական պատճառներ ունեն, իրենց պետք է հարցնեն: Նա միեւնույն ժամանակ նշեց, որ չի կարողացել նրանց հետ կապ հաստատել, իրենք կբացատրեն, թե ինչ խնդիրներ կան, սակայն նրանցից մեկը նախորդ անգամ քվեարկել է: Հարցին` նրանց առաջարկները չէին ընդունվել դրա՞ համար չէին եկել այդ պատգամավորները, նա արձագանքեց.

«Նախապես էլ ասել են, որ նախագծին համահեղինակ չեն կարող լինել, քանի որ իրենց առաջարկները չեն ընդունվել, մենք կողմ ենք քվեարկելու, քանի որ առաջընթաց կա: Հիմա մենք մեղավոր ե՞նք, որ ամբողջ կազմով չենք եղել: Թող կազմակերպողները բարի լինեին, ամեն ինչ անեին այնպես, որ համոզված լինեին՝ անցնելու էր: Այդ երկու ձեն պակասելը նշանակում էր, որ պետք է բոլորի հետ համախոհությամբ անցներ, ոչ թե համարեին, որ ուզեն, թե չուզեն, պետք է իրենք ապահովեն, այն էլ հարյուր տոկոս քվեարկություն: Դաշնակցությունից մեկ հոգի էլ կողմ քվեարկի, դա կնշանակի, որ ՀՅԴ-ն իր տեսակետը հայտնել է: Անպայման պե՞տք է 100 տոկոսանոց լինի մասնակցությունը: Սա ամբողջ աշխարհում ընդունված նորմալ պրակտիկա է»:

Դիտարկմանը` միշտ ասվում է, որ ՀՅԴ-ն եթե մի բան անում է, բոլորով միասին են անում, եւ դրա հետ կապված Աղվան Վարդանյանը վարչապետին դեմ լինելու համար հեռացվեց կուսակցությունից, նա արձագանքեց. «Աղվան Վարդանյանը տեսակետ է հայտնել, որը հակառակ է եղել կուսակցության տեսակետին. դրանք տարբեր բաներ են, այստեղ հակառակ տեսակետ հայտնող չի եղել»:

Հարցին՝ բացակա պատգամավորները պատասխանատվության կենթարկվե՞ն, թե՞ ոչ, Ռուստամյանը պատասխանեց` ոչ: «Կտեսնենք՝ ինչ անձնական խնդիրներ են եղել, հարգելի են, թե՝ ոչ, ըստ այդմ որոշում կկայացնենք»,- եզրափակեց նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4913 դիտում

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում

Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ

էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին

Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան

Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Ֆուտբոլիստները թիմային աշխատանքի իսկական օրինակ ցուցադրեցին, ես հպարտություն եմ զգում այս սերնդի համար

«Մերսեդես»-ը բախվել է կամրջի արգելապատնեշին, կողաշրջվել․ վարորդի կինն ու 2 երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

ՊԵԿ-ը Ծառուկյանի «Օնիրա Քլաբ»-ում բացահայտել է 300 մլն դրամի չհայտարարագրված հասույթ․ տեսանյութ

Գլխավոր դատախազն այցելել է Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի, ունեցել քննարկում

Պապոյանը ձկնաբուծարան է այցելել, ներկայացրել պետական աջակցության և արտահանման խթանման գործող ծրագրերը

Երևանի մետրոպոլիտենում շահագործման է հանձնվել երեքվագոնանի վերանորոգված շարժակազմ

Մի մոռացեք չծխել սրճարաններում և վերցնել/տրամադրել ՀԴՄ կտրոն. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

4 մ բարձրությունից քաղաքացին նետվել է Գողթանիկ գյուղի ջրվեժը և խեղդվել. ջրասուզակը դուրս է բերել դին