Երևան
12 °C
Վերահսկողական ծառայության պետն արել է հայտարարություն, որը, մեր գնահատմամբ, միտված է հասարակությանը մոլորեցնելուն եւ պարունակում է Մայր բուհի գործունեության մեջ ամեն գնով «լուրջ խախտումներ» գտնելու մասին հանձնաժողովին տրված հրապարակային հանձնարարություն: Չի բացառվում նաեւ, որ նման արձագանքը պետական բարձրաստիճան պաշտոնյայի քաղաքական անփորձության եւ անթույլատրելի շտապողականության հետեւանք է:
Այս մասին ԵՊՀ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտում է Դավիթ Սանասարյանի այսօրվա արտահայտությունները:
ԵՊՀ հաղորդագրության մեջ ասվում է.
«Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողության ծառայության պետի՝ 2018թ. հուլիսի 30-ի թիվ 011 հանձնարարականի համաձայն ստեղծված հանձնաժողովը, Երեւանի պետական համալսարանում իրականացնում է ստուգումներ:
Ծառայության պետի որոշմամբ, ստուգումների իրականացման ժամկետը երկարաձգվել է մինչեւ 2018թ. նոյեմբերի 30-ը, իսկ հանձնաժողովի անդամների թիվը 6-ից հասցվել է 17-ի:
Մինչ օրս Երեւանի պետական համալսարանի կառուցվածքային բոլոր ստորաբաժանումները համակողմանի աջակցություն են ցուցաբերել ստուգող հանձնաժողովին՝ տրամադրելով նրանց կողմից պահանջված ցանկացած փաստաթուղթ կամ տեղեկատվություն: Ավելին, շատ հաճախ հանձնաժողովի կողմից պահանջվել եւ ուսումնասիրվել են ԵՊՀ գործունեության հետ առնչվող այնպիսի փաստաթղթեր, որոնց ստուգումը դուրս է պետական վերահսկողության ծառայության՝ օրենքով սահմանված իրավասության շրջանակից: Սակայն համալսարանի ղեկավարությունը
պատրաստակամորեն տրամադրել է ցանկացած տեղեկատվություն՝ նպատակ ունենալով ապահովել ստուգման ամբողջականությունը:
Միաժամանակ արձանագրում ենք, որ ստուգող հանձնաժողովի կողմից մինչ օրս որեւէ խախտում չի բացահայտվել, դրա ենթադրյալ առկայության մասին տեղեկատվություն չի ներկայացվել ԵՊՀ ղեկավարությանը, առավել եւս չի կազմվել որեւէ վարչական արձանագրություն:
Մինչդեռ այսօր՝ 2018թ. հոկտեմբերի 25-ին, ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, ՀՀ կառավարությունում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում խոսելով Ագրարային համալսարանում բացահայտված 350 միլիոն ՀՀ դրամ խախտման մասին, հայտարարել է, թե. «Լուրջ խախտումներ ԵՊՀ-ում եւս կան, որեւիցե բան չեմ կարող ասել, բայց նախնական տվյալներով՝ երկու անգամ կամ ավելի [անգամ] գերազանցելու է Ագրարային համալսարանում բացահայտվածին»:
Մեր դիտարկմամբ, չսպասելով ստուգումն ավարտելուն, սահմանված ընթացակարգով դրա արդյունքներն ամփոփելուն եւ համապատասխան վարչական արձանագրություն կազմելուն՝ վերահսկողական ծառայության պետն արել է հայտարարություն, որը, մեր գնահատմամբ, միտված է հասարակությանը մոլորեցնելուն եւ պարունակում է
Մայր բուհի գործունեության մեջ ամեն գնով «լուրջ խախտումներ» գտնելու մասին հանձնաժողովին տրված հրապարակային հանձնարարություն: Չի բացառվում նաեւ, որ նման արձագանքը պետական բարձրաստիճան պաշտոնյայի քաղաքական անփորձության եւ անթույլատրելի շտապողականության հետեւանք է:
Այդ պատճառով դատապարտում ենք ՀՀ վերահսկողական ծառայության պետի նմանօրինակ գործելաոճը, հորդորում ենք դրսեւորել պետական բարձրաստիճան պաշտոնյային վայել վարքագիծ եւ ապահովել իրականացվող ստուգումների
անաչառությունը:
Հայտարարում ենք, որ հանձնաժողովի կողմից ցանկացած սադրանք կամ ոչ իրավաչափ գործունեություն այսուհետ գնահատելու ենք որպես պետական վերահսկողության ծառայության պետի այսօրվա հայտարարության տրամաբանական շարունակություն:
Միաժամանակ դիմում ենք Դ. Սանասարյանին՝ պահանջելով հրապարակել իր հայտարարության համար հիմք հանդիսացած փաստարկները, հակառակ դեպքում դիմելու ենք իրավունքի դատական պաշտպանության:
Երեւանի պետական համալսարան»:
Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն
Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ
Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT