ՊՍԺ-ի ու «Նապոլիի» լարված հանդիպումը, «Բարսայի» հաղթանակը, «Ատլետիկոյի ջախջախումը. ՉԼ

Չեմպիոնների լիգայի 2018-19 մրցաշրջանի խմբային փուլի 3-րդ տուրում կայացան մի քանի հետաքրքիր հանդիպումներ: Երեկ՝ հոկտեմբեիրի 24-ին, 3 խաղ ֆուտբոլասերների ուշադրության կենտրոնում էր: Դրանցից մեկում ՊՍԺ-ն լարված խաղում ոչ-ոքի պոկեց «Նապոլիից», մյուսում «Բարսելոնան» առանց Լիոնել Մեսսիի առավելության հասավ «Ինտերի» նկատմամբ, 3-րդում Դորտմունդի «Բորուսիան» ջախջախեց «Ատլետիկոյին»:

ՊՍԺ-ի ու «Նապոլիի» խաղն անցավ հետաքրքիր պայքարում: Հաշիվը 29-րդ րոպեին «Նապոլիից» բացեց Լորենցո Ինսինյեն: 61-րդ րոպեին ՊՍԺ-ից Տոմա Մյոնյեի հարվածից հետո Մարիո Ռուին փորձեց հեռացնել գնդակը, սակայն այն ուղղեց սեփական դարպասը: 77-րդ րոպեին Դրիս Մերտենսը կրկին առաջ մղեց իր թիմին: ՊՍԺ-ն 1 միավոր փրկեց ավելացված ժամանակում: 93-րդ րոպեին հրաշալի գոլով վերջնական հաշիվը 2:2 դարձրեց Անխել դի Մարիան:

C խմբի մյուս խաղում «Լիվերպուլը» 4:0 հաղթեց «Ցրվենա Զվեզդային»: Խմբի առաջին հորիզոնականը զբաղեցնում են «մերսիսայդցիները» (6 միավոր): «Նապոլին» 2-րդ տեղում է (5): ՊՍԺ-ն 3-րդն է (4), «Ցրվենա Զվեզդան» 4-րդն է (1):  

B խմբում «Բարսելոնան» առանց վնասվածք ստացած առաջատար Լիոնել Մեսսիի հաղթեց «Ինտերին»: «Կապտանռնագույնները» 2 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը: 32-րդ րոպեին աչքի ընկավ Ռաֆինյան: Խորդի Ալբան էլ վերջնական հաշիվը ձեւակերպեց 83-րդ րոպեին:

Խմբի մյուս խաղում ՊՍՎ-ն ու «Թոթենհեմը» ոչ-ոքի խաղացին (2:2): Այստեղ առաջատարը «Բարսան» է (9 միավոր): «Ինտերը» 2-րդն է (6): 3-րդը ՊՍՎ-ն է (1), 4-րդը՝ «Թոթենհեմը» (1):

Երեկ գոլառատ խաղում «Բորուսիան» 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Ատլետիկոյի» դարպասը: 1-ական գոլ խփեցին Ակսել Վիտցսելն (38-րդ րոպե) ու Ջեյդոն Սանչոն (83-րդ րոպե): Ռաֆայել Գեռեյրուն դուբլի հեղինակ դարձավ: Նա աչքի ընկավ 73 եւ 89-րդ րոպեներին:

Խմբի մյուս խաղում «Բրյուգեն» ու «Մոնակոն» ոչ-ոքի խաղացին (1:1): Այս խաղերից հետո A խմբի առաջատարը 9 միավորով «Բորուսիան» է: 2-րդը «Ատլետիկոն» է (6): «Մոնակոն» 3-րդն է (1), «Բրյուգեն»՝ 4-րդը (1):

Մյուս խաղերում գրանցվեցին հետեւյալ արդյունքները.

«Գալաթասարայ»-«Շալկե» 0:0

«Լոկոմոտիվ Մոսկվա»-«Պորտու» 1-3

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի հանդիպումները կկայանան նոյեմբերի 6-ին, 7-ին եւ 8-ին:

Տպել
1815 դիտում

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը