Երևան
12 °C
Ազգային ժողովում այսօր հրավիրված նիստում, որտեղ քննարկվում էր վարչապետի ընտրության հարցը, վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին երկու հարց ուղղեց նաեւ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Այդ հարցերն ու Նիկոլ Փաշինյանի պատասխանները ներկայացնում ենք ստորեւ:
Ս.Բ. - Դուք ձեր ելույթում կարեւոր տեղ հատկացրեցիք քաղաքական գործընթացներին: Առավելապես ինձ հետաքրքիր էր, որ դուք համարում եք, որ սա հայկական ֆենոմեն է, հեղափոխության այս ընթացքը մաքուր հայկական է եւ այլ արմատներ պետք չէ փնտրել: Սա ինձ ուրախացնում է այն պարզ իմաստով, որ հայկական բարձրավանդակի գենետիկ հնարավորությունները թույլ տալիս են իսկապես աշխարհին նորովի ներկայանալու: Բայց ինձ առավել շատ մտահոգում է այդ քաղաքականությանն ուղեկցող տնտեսության վիճակը: Դուք կանխեցիք այն հարցը, որ ես պետք է տայի՝ նշելով տնտեսական զարգացման հենասյուները, ինչի հետ ես համամիտ եմ: Եվ դուք նշեցիք, որ կադրային քաղաքականությունը, որ իրականացվում է, հենվելու է հենց այդ ոլորտների զարգացման, մասնագետների գաղափարական ուղղվածության վրա: Այսինքն՝ եթե դուք համարում եք, որ հեղափոխության մարտիկները, որպես այդպիսին, դժվարություններ կունենան ընթացքում համարվել փորձառու, քանի որ նախադեպ չունեցող հեղափոխություն է իրականացվել, եւ ես կիսում եմ ձեր կարծիքը, տնտեսության ոլորտում մտածելու տեղ ունենք, արդյոք գյուղատնտեսությունը կամ հանքարդյունաբերությունը այն ճյուղերն են, որտեղ մենք չունենք փորձառու մասնագետներ, որ անհրաժեշտ եք համարում անփորձ մասնագետներ փորձարկել՝ հետագայում՝ ընթացքի մեջ դարձնել համապատասխան մասնագետներ:
Այսինքն՝ այն կառուցակարգերը, որ դրված է, դուք ժխտում եք, մերժում եք, գտնում եք, որ նոր կառուցակարգե՞ր պետք է լինեն: Կամ ընդունում եք կառուցակարգերը, որ եղել են նախկինում, նորովի մոտեցումների անհրաժեշտությո՞ւն եք տեսնում: Ինձ հետաքրքրիր է ձեր մոտեցումը տնտեսության զարգացման՝ կառուցակարգերի իմաստով: Ինստիտուցիոնալ իմաստով մենք ինչ պետք է անենք, որպեսզի հենց այսօր, հենց վաղը սկսենք տնտեսության զարգացման հիմքերը տեսանելի դարձնել հանրությանը եւ դրական մեսիջ հղել սպասվելիք զարգացումների մասին: Դուք մեկ անգամ նշել եք, եւ ես կողմ եմ, որ այդպես լինի, թռիչքաձեւ զարգացում ապահովվի: Այսինքն՝ մենք ի սկզբանե ունենանք այնպիսի իրավիճակ, որը կապահովի թռիչքաձեւ զարգացում:
Ն.Փ. - Հենց էներգետիկայի եւ բնական պաշարների, ինչպես նաեւ գյուղատնտեսության ոլորտում այսօր ըստ էության քաղաքական նշանակում չկա: Երկու ոլորտում էլ ամբողջությամբ այդ ոլորտի պրոֆեսիոնալներն են՝ ե՛ւ նախարարներ, ե՛ւ փոխնախարարներ: Ուրիշ բան, որ պրոֆեսիոնալներ կան, որոնք այլ պրոֆեսիոնալների կողմից այնքան էլ ընդունված պրոֆեսիոնալներ չեն: Ու դա բոլոր ոլորտների պրոֆեսիոնալ հանրության ամենամեծ պրոբլեմն է: Եկեք ընտրենք ամենաուժեղ պրոֆեսիոնալին, ուրիշ տեղի ավելի ուժեղ պրոֆեսիոնալ ի հայտ կգա, որ կասի՝ նա ընդհանրապես պրոֆեսիոնալ չէ: Իսկ տնտեսության զարգացման մոդելը ո՞րն է: Մոդելը հնարավորություններն են: Երբ ես անընդհատ ասում եմ, որ Հայաստանում պետք է ոչ թե աղքատությունը խրախուսվի, այլ աշխատանքը, հենց դա նկատի ունեմ:
Թռիչք ե՞րբ է հնարավոր: Երբ հնարավորինս շատ մարդ տեսնի, որ երկրում ստեղծված է հավասար հնարավորություն եւ ինքը կարող է իր ստեղծարար, գործարար տաղանդը իրացնել: Մենք մարդկանց պետք է քաջալերենք աշխատելու: Ոմանց համար բարեբախտաբար, ոմանց համար դժբախտաբար խորհրդային ժամանակները չեն, որ պետությունը գործարան կառուցի, աշխատավարձ նշանակի, ինքը արտադրի, ինքը վաճառի, ինքը գնի: Հիմա ուրիշ ժամանակներ են, երբ որ անհատական ջանքն է տնտեսության զարգացման ամենակարեւոր գործոնը: Գործարար լինելն էլ ենթադրենք գրող կամ գիտնական լինելու նման բան է, մեկը տաղանդավոր է, մեկը անտաղանդ է, չես կարող ոչ մի բան անել: Նույն գումարը, նույն պայմանները երկու հոգու տանք, մեկը կգնա հաջողության կհասնի, մյուսը կսնանկանա: Մեր խնդիրն է՝ ստեղծել հավասար դաշտ, որ որեւէ մեկը հարստանա ոչ թե այն հանգամանքի բերումով, որ ինքը վարչապետի կամ վարչապետի ընկերոջ, եղբոր հետ մոտիկ է կամ փայ է, այլ բոլորն իմանան, որ հավասար հնարավորություն ունեն անկեղծ, ոչ թե ձեւի համար այս ամբիոններից ասենք, գնանք սենյակներում զանգենք, ասենք այս մեկի դեմը փակեք, այս մեկի դեմը մի փակեք: Դա է տնտեսության զարգացման ամենակարեւոր խթանը: Երբ որ մենք ասում ենք՝ ներառող տնտեսական աճ, նաեւ սա նկատի ունենք, որ ամեն մարդ, եթե ունի ներուժ՝ ստեղծելու ինչ-որ բան, նա ունենա հնարավորություն: Օրինակ գործարարի ինչին է պետք լինել պատգամավոր: Մեկը կարո՞ղ է ինձ բացատրել: Իրեն ընդհանրապես պետք չէ: Մենք երաշխավոր ենք, որ բոլոր գործարարները կունենան նույն հնարավորությունները: Ոչ մեկի համար պատգամավորի կարգավիճակը ոչ մի բան չի ավելացնի եւ չի պակասեցնի:
Ս.Բ.- Դուք քաղաքական կամք դրսեւորել եք, որ վերացվեն մենաշնորհները, դա ակնհայտ է, բայց մյուս հարցերը, որոնք պետք է մաքսային եւ հարկային օրենսգրքերը փոխելով կարողանանք լուծել, դեռ արված չեն: Ես չգիտեմ՝ դուք ինչքանով եք տեղյակ այն ծուղակներին, որոնք դրվել են նախորդ ռեժիմի ժամանակ մաքսային եւ հարկային օրենսգրքերում: Ես ձեզ վստահեցնում եմ՝ մոնոպոլիա ունեցող բոլոր ընկերությունները ապահովագրված են օրենքի ուժով: Այսինքն՝ այն գրիչը, որ պետք է ներկրվի, այդ գրիչի էքսկլյուզիվ պայմանագիրը կնքել է մի տնտեսավարող, որ միայն ինքը իրավունք ունի այդ գրիչը բերել Հայաստան, եւ Հայաստանում համապատասխան հովանավորչության պայմաններում այդ գրիչի ամբողջ որակները նշել են, որ պետք է ներկրվի գրիչ, որի ծայրը լինի այսպիսին, թանաքը այս գույնի, բոյը այս չափով: Այսինքն՝ ձեր քաղաքական կամքը պետք է շարունակություն ունենա: Եվ պետք է ջարդել այս մաքսային օրենսգիրքը, զրոյացնել նախկինում տեղի ունեցող այս կոռուպցիոն երեւույթները, որից հետո մենք կարող ենք ազատ մրցակցության մասին խոսել, ինչը մեր երազանքն է:
Ն.Փ.- Ճիշտ եք միանգամայն: Այդպիսի օրինակներ կարելի է բազմաթիվ ուրիշ ապրանքների վերաբերյալ բերել: Կան գործարարներ, որոնք ապացուցում են, որ հնարավոր չէ հարկային օրենսգրքով աշխատել, եւ աշխատել օրինական դաշտում: Աբսուրդ է թվում: Եվ որոշ դեպքերում այո, իսկապես ճիշտ են ասում: Բայց ես երբ որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մթնոլորտի եւ ընդհանրապես մթնոլորտի մասին խոսում եմ, նաեւ այս իրավիճակը նկատի ունեմ: Տեսեք, հարկային օրենսգիրքը մեր օրակարգում է, եւ մենք անընդհատ ուզում ենք դրա շուրջ հանրային քննարկումներ սկսենք եւ այլն եւ այլն, բայց ասենք մի օր լինում է հոկտեմբերի 2, մի օր լինում է քաղաքական դավադրության մասին ուրիշ ինֆորմացիա:
Մենք չունենք այդ հնարավորությունը, քաղաքական կուլմինացիան անընդհատ այնտեղ է, որ մարդկանց գործնական ուրիշ հարցեր չեն հետաքրքրում: Մարդկանց հետաքրքրում է՝ հեղափոխություն է, թե հակահեղափոխություն: Եվ այս առումով ես շատ կարեւորում եմ արտահերթ ընտրությունները, եւ որ նախընտական քարոզարշավի փուլը մենք կարողանանք նորմալ քաղաքական մթնոլորտում անել: Ինչու, որովհետեւ կան ռեֆորմների պատրաստի փաթեթներ, որոնք մեր կառավարությունը պետք է իրականացնի: Մենք ուզում ենք այդ ռեֆորմների փաթեթների համար, այդ թվում հարկային օրենսգրքի համար մանդատ ստանալ մարդկանցից, որ հետո խորհրդարանում քննարկումների ժամանակ հարց չծագի՝ ժողովուրդը սրա հետ համաձայն է, թե համաձայն չէ: Դրա համար ես կոչ եմ անում, որ մենք ամեն ինչ անենք ե՛ւ Ընտրական օրենսգրքի եւ բոլոր առումներով, որ մեր նախընտրական քարոզչությունը կարողանանք կառուցել ապագայի շուրջ բանավեճերով, որտեղ բոլոր քաղաքական ուժերը շանս կստանան: Եթե ընտրական պրոցեսը գնաց հեղափոխություն-հակահեղափոխություն տրամաբանությամբ, ընտրական բազմաթիվ ուժեր շանս չեն ստանալու: Եվ դա մեր ուզածը չէ: Հանրապետականին թվում է, թե իրենց շահերից բխող գործողություներ են անում: Իրականում ուղիղ հակառակն է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT