Ի՞նչ կտա Հայաստանին վերջերս բացված Մայնինգ ֆերման եւ ի՞նչ է իրենից ներկայացնում բիթքոինը

Հոկտեմբերի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը մասնակցեցին «Օմնիա Թեք» ընկերության եւ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի համագործակցությամբ ՀՀ-ում կառուցված տարածաշրջանում խոշորագույն Մայնինգ ֆերմայի բացման հանդիսավոր արարողությանը: Մայնինգ ֆերմայում տեղադրված 150 հազար համակարգիչ ամսական կարտադրի 35 բիթքոին, որոնցից յուրաքանչյուրի փոխարժեքը միջազգային շուկայում մոտ 6500 դոլար է կամ 3 միլիոն դրամ: Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ շատ հետաքրքիր է, սակայն կարիք ունի հասկանալու, թե ինչ է բիթքոինը:

«Բիթքոինը ապակենտրոնացված, բոլորի կողմից ապահովվող եւ անանուն փող է: Այսինքն՝ փող, որը պետության մենաշնորհից դուրս է բերված»,- այս մասին մեր զրույցում ասաց տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը:

- Պարոն Մարտիրոսյան, ի՞նչ է իրենից ներկայացնում Մայնինգ ֆերման:

- Կրիպտոարժույթը ենթադրում է հատուկ գործողություններ, որոնք թույլ են տալիս, որպեսզի ինքը գործի, փոխանցումներ իրականացվեն եւ գումարած դրան՝ ստեղծվի նոր բիթքոին: Եթե օրինակ հասարակ դրամը Կենտրոնական բանկը էմիսիա է անում` տպում է նոր փողեր, բիթքոինի էմիսիան կենտրոնացված չի եւ արվում է հենց շնորհիվ մայնինգի: Դա մի կողմից ապահովում է, որպեսզի բոլոր գործարքները իրականացվեն գաղտնագրված անանուն ձեւով, իսկ գործարքը ապահովողները հենց մայներներն են: Դրա դիմաց նրանք տրամադրում են իրենց համակարգչային հզորությունները եւ ստանում են բիթքոիններ: Դա վերաբերում է նաեւ կրիպտոարժույթներին: Այսինքն, մայնինգով կարելի է զբաղվել օրինակ էթերիում կրիպտոարժույթի հետ կապված եւ հարյուրավոր այլ կրիպտոարժույթների հետ կապված, անպայման չի, որ դա հենց պետք է բիթքոինը լինի:

Դա փաստացի մեծ հզորություններ են, որը ներգրավվում է՝ ապահովելու կրիպտոարժույթների աշխատանքը եւ դրա դիմաց ստանում են պարգեւատրում, որը կրիպտոարժույթի տեսքով ստանում է մայնինգ ֆերման: Բնականաբար, ինչքան ավելի հզոր ֆերմա ունես, այնքան քո շահույթն ավելի մեծանում է: Աշխարհում կան շատ մեծ հզորություններ ներգրավված սրա մեջ, կան նաեւ անհատներ, որոնք ներգրավված են եւ կան նաեւ մարդիկ, ովքեր հենց իրենք են ստեղծում նման հզորություններ: Հիմնական այսպիսի լուրջ հզորություններ կան Չինաստանում: Մեզ մոտիկ երկրներից Վրաստանն է, որը մտնում մայնինգ հզորություն ունեցող երկրների թոփ տասնյակի մեջ է: Բնականաբար՝ դա եկամուտ ստանալու միջոց է նաեւ:

Հայաստանում, իհարկե, սա մի քիչ յուրահատուկ է, որովհետեւ օրենսդրական կարգավորումներ չկան: Այդ տեսանկյունից հետաքրքիր է, թե հարկայինը ինչպես է հաշվարկելու: Դա նաեւ նախադեպ կդառնա, որովհետեւ իրականում Հայաստանում մայնինգով զբաղվող շատ մարդիկ կան` հիմնականում անհատներ կամ խմբեր, որոնք այդ մայնինգը իրականացնում են սեփական տարածքներում ու իրենք փաստացի ընդհատակում են գտնվում, որովհետեւ չգիտեն՝ ինչպես մտնել օրինական դաշտ:

- Մայնինգ ֆերման ռիսկային տարրեր չի՞ պարունակում:

- Դա ահավոր էներգատար է: Դու պետք է նաեւ կարողանաս ապահովել ջերմահեռացումը, որովհետեւ մեծ քանակի տեխնիկա է աշխատում: Այստեղ կախված է նաեւ կրիպտոարժույթի գներից: Օրինակ անցած տարի, երբ մեկ բիթքոինը 20 հազար դոլարի էր հասնում, բնականաբար՝ մայնինգը շատ շահավետ էր: Հիմա դա այդ շահավետությունը չունի: Բայց, իհարկե, եթե դու միանգամից մեծ հզորություն ստեղծես, կկարողանաս շահավետ աշխատել: Այստեղ լուրջ խնդիրն այն է, որ կարող է կուրսի կտրուկ անկում լինի, ինչը նախօրոք գնահատել հնարավոր չի: Ռիսկայնությունը դա է, որ ներդրումը հնարավոր է հետ չբերես:

- Որպես մասնագետ ի՞նչ խորհուրդ եք տալիս քաղաքացիներին, արժե արդյո՞ք զբաղվել մայնինգով:

- Կրիպտոարժույթներով զբաղվելը շատ ռիսկային է, օրինակ ֆորեքսում դոլար-եվրո տարբերությունների վրա կարողանում են ինչ-որ շահույթ ստանալ` չնայած շատերը կորցնում են, բայց այնտեղ գոնե քաղաքական իրավիճակներից ելնելով կարող ես որոշակի հաշվարկներ անել: Կրիպտոարժույթի դեպքում քանի որ չկա կարգավորող ոչ մի մարմին, իր գինը կարող է կտրուկ ընկնել կամ բարձրանալ ու շատ քիչ անալիտիկներ կան, որ կարողանում են գոնե ինչ-որ չափով կանխատեսել: Խորհուրդ չեմ տա վերջին փողերը վերցնել, դնել այս ամենի մեջ:

- Աշխարհում նման բան ստեղծելու նպատակը ո՞րն էր:

- Ի սկզբանե փորձ է արվել ստեղծելու փող, որը մի քանի կարեւոր հատկություն կունենա: Ինքը կախված չի լինի կենտրոնական բանկից, կամ նմանատիպ ինչ-որ կենտրոնից, որը կարող է էմիսիա անել: Այն անանուն է, թույլ չի տալիս, որպեսզի պետությունը մարդկանց վերահսկի: Այսօր, եթե դու բանկային քարտով գործարք ես անում, ամեն դեպքում թափանցիկ ես լինում ուժային կառույցների համար: Ընդհանուր առմամբ, ստեղծվեց այսպիսի մի անարխիստական տիրույթ փողի հանդեպ, իրենց գաղափարը դա էր, որ փողը մարդկանց ճնշելու մեթոդ է, որ պետությունը մարդկանց ճնշած է պահում, իսկ սա թույլ է տալիս ապակենտրոնացնել փողը: Մայնինգի լավ կողմերից մեկը այն է, որ գործարքը թափանցիկ է, բայց անանուն:

- Ի՞նչ է, վերջիվերջո իրենից ներկայացնում այդքան քննարկվող բիթքոինը:

- Ինքը ապակենտրոնացված, բոլորի կողմից ապահովող եւ անանուն փող է: Այսինքն փող, որը պետության մենաշնորհից դուրս է բերված: Այդ կրիպոանարխիստները տարբեր ուղղություններով փորձում են պետական մենաշնորհների դեմ պայքարել: Կան մարդիկ, որոնք 3D պրինտերներով տպում են զենք եւ այդ ֆայլերը բաց դնում են, որ յուրաքանչյուրը կարողանա տպել զենք, որովհետեւ համարում են, որ պետությունը չպետք է ունենա զենքի մենաշնորհ:

Դրա մի ճյուղից է օրինակ «Վիկիլիքս»-ը: Նրանք կարծում են, որ պետությունը գաղտնի է պահում ամեն ինչ եւ այդ գաղտնիության հիման վրա ստեղծվում է ճնշող համակարգ: Պետք է այնպես անեն, որ պետությունը գաղտնազերծեն: Բիթքոինը այդ ընդհանուր գաղափարի մի ուղղությունն է ստեղծել՝ փող, որը պետության մենաշնորհը չի լինի, այլ կլինի բոլորինը:

- Աշխարհում կա՞ն մարդիկ, ովքեր դոլարով միլիարդատեր են դարձել բիթքոինի միջոցով:

- Կան, հատկապես այն մարդը, որը ստեղծել է, չնայած մինչեւ հիմա հայտնի չէ, թե նա ով է: Նա միլիարդատեր է, նա է ստեղծել առաջին բիթքոինները եւ ունի միլիոնից ավելի բիթքոին: Նրա քսակները բաց երեւում են: Կար վարկած, որ նա մոռացել է իր գաղտնաբառը: Կան էլի մարդիկ, որ ահռելի գումարներ են կուտակել, հիմնականում նրանք են, ովքեր սկզբից են մտել սխեմայի մեջ եւ չնչին գներով են ձեռք բերել:

- Մայնինգ ֆերման Հայաստանին ի՞նչ է տալու:

- Իհարկե, ինքը զուտ ինչ-որ մի բիզնեսի ձեւ է, բայց այստեղ կա մի դրական կողմ: Բիթքոինը նաեւ տեխնոլոգիաներ են, ինչը բիթքոինի հիմքում է ընկած, այդ նույն բլոքչեյնի տեխնոլոգիան այսօր կիրառելի է շատ տեղերում: Օրինակ, Աննա Հակոբյանի բացած հիմնադրամի մուտքերը փորձում են փաստացի բլոքչեյնի վրա նստեցնել: Դրա իմաստը այն է, որ ինքը լրիվ թափանցիկ է եւ հնարավոր չէ այնտեղ կեղծել: Վրաստանում օրինակ՝ կադաստրն է անցել բլոքչեյնի, նույն մեխանիզմն է աշխատում: Դա զրկում է չինովնիկին հետին թվով կեղծիքներ անելու հնարավորությունից: Սա տեխնոլոգիա է, որը մենք կարող ենք կիրառել շատ ուրիշ տեղերում: Այն մեթոդ է, որը կարող է ընտրություններում կիրառվի, բանկային համակարգում, որպեսզի գործարքները ոչ թե օրեր տեւեն, այլ վայրկյաններ: Այսինքն, վերանալով իր փողային հատվածից, իր հիմքում ընկած տեխնոլոգիաները շատ կիրառելի են տարբեր տեղերում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9266 դիտում

Ինչ վիճակում է հոսպիտալացված Տեր Վրթանես քահանան

Մի ամբողջ ընդդիմություն ուժերի գերլարումով ընդամենը 2200 մարդ էր հավաքել՝ ի պաշտպանություն Կտրիճի. Չախոյան

Ես հեռացող նախագահն եմ, չեմ կարող հավերժ լինել Բելառուսի ղեկավարը, և ինձ դա պետք չէ. Լուկաշենկո

«ՎԱԶ 2106»-ը մխրճվել է կայանված «ՊԱԶ»-ի մեջ․ վիրավորներին դուրս են բերել հատուկ տեխնիկայի օգնությամբ

Մահացել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Սարգսյանը

Իջևանի Գետահովիտ բնակավայրում ՈՒԵՖԱ-ի ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի

Հայ Առաքելական եկեղեցին չի կարող ունենալ սրբապղծություն հովանավորող կաթողիկոս ու չի ունենալու. Չախոյան

Ստորագրվել է Հայաստան-Հունաստան երկկողմ պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը

Բավարար չէր Գալստանյանի արկածախնդրությունը, հիմա էլ Կտրիճը Մայր Աթոռն է վերածել քաղաքական պայքարի թատերաբեմի

Այսպիսի խայտառակության արժանի էին միայն Կտրիճը և աստվածամերժի հետ նրա քաղաքական կոալիցիայի անդամները

Մեր հետագա գործողությունները պայմանավորված են Կտրիճ Ներսիսյանի որոշմամբ, կմնա թե կհեռանա նամակը կարդալուց հետո

Մայր Աթոռի տարածքից սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձ է հեռացվել. ՆԳՆ

Եկեղեցին Կտրիճի ժամանակ այնպիսի խայտառակության է հասել, որ 10 սրբազան ասում են՝ հեռացիր, ինչը նախադեպը չունի

ՀՀ-ն շարունակում է ժողովրդավարական զարգացմանն ուղղված հավակնոտ բարեփոխումները. Միրզոյանը՝ Մանտաս Ադոմենասին

Մայր Աթոռի բակում վատացել է տեր Վրթանես քահանայի ինքնազգացողությունը

Կոշ գյուղի հարակից հատվածից մինչև Ներքին Բազմաբերդ հատվածը կբացվի երկկողմանի երթևեկության համար

Կայացել է վաշինգտոնյան պայմանավորվածությունների իրականացման ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը

Ռուբեն Հախվերդյանն այս տարի նշում է ծննդյան 75-ամյակը. Ժաննա Անդրեասյանն ընդունել է սիրված երգչին

ՆԱՏՕ-ն պատրաստակամ է շարունակել գործընկերությունը. Սուրեն Պապիկյանն ընդունել է Ռադմիլա Շեկերինսկային

Կայացել է մթնոլորտային օդի աղտոտվածության խնդիրների լուծման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը

ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության նոր ծրագրի հաստատմամբ հարաբերությունները կզարգանան առավել հավակնոտ օրակարգով

Վեհափառի հրաժարականի պահանջով նամակ ենք հանձնել քարտուղարություն. 10 եպիսկոպոսների հայտարարությունը

Պետք է սրանց ականջներից բռնել դուրս շպրտել, ՌԴ ագենտ Գարեգինին նույնիսկ ուժային եղանակով հեռացնել. տեսանյութ

Մայր Աթոռի տարածքում իրավիճակը լարված է. այնտեղ են նաև 10-ը եպիսկոպոսները

Ձերբակալվել է Մալաթիայի «Ոսկու շուկայի» տնօրենը

Մայր Աթոռի բակում քաղաքացիները վանկարկում են՝ «Կտրիճ, հեռացի՛ր». տեսանյութ

Արսենյանը ՄԱԿ անդամ երկրների համաժողովում ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման ոլորտում կատարված աշխատանքը

Արմեն Գրիգորյանն ու Սթիվեն Դաութին քննարկել են Հայաստանի ՄԹ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Դավիթ Առուշանյանը խորհրդակցություն է անցկացրել. ինչ հանձնարարականներ է տվել Շիրակի մարզպետը

Հայաստանի դիվանագիտական դպրոցի և ՀՀ-ում Ֆրանսիական համալսարանի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

Կառավարության օժանդակությամբ են տրամադրվել բնական եղևնու ճյուղերը, որոնցով զարդարվում է «պատմական» տոնածառը

Մայր Աթոռը բոլորինս է, ժողովուրդն էլ է մերը և իրավունք չունի այս տարածքում լարվածություն առաջացնել. Ղազարյան

Վարչապետն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին. բարձր է գնահատվել Հայաստանի հետ գործընկերությունը

Հատուկ դիմակավորված օպերացիա Երևանում․ ոստիկանություն են տեղափոխվել «Լեդի Հակոբի» ազգականները

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել դեկտեմբերի 18-ին

Հերքում եմ. նման հարց որևէ մեկի հետ չեմ էլ քննարկել. Փաշինյանը՝ Կճոյանին Կաթողիկոսի տեղապահ նշանակելու մասին

Պատրաստ եմ Կտրիճ Ներսիսյանին ընդունել միայն մեկ՝ իր արժանապատիվ հեռացումն ապահովելու օրակարգով. Փաշինյան

Ողջունում եմ. վարչապետը՝ Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի ներմուծման մասին

Հայերեն է թարգմանվել Կարլ Ֆլեշի մոնումենտալ և շրջադարձային «Ջութակ նվագելու արվեստը» աշխատությունը

Նախարարի հրամանով՝ ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ