Երևան
12 °C
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ հոկտեմբերի 15-ին Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի (ԵՊԼՀ) ուսանողական խորհրդի չհրկիզվող պահարանում հայտնաբերվել է Հանրապետական կուսակցության՝ թվով 56 անդամատոմս։ Այս մասին հայտնել էր ԵՊԼՀ ուսանող, քաղաքացիական ակտիվիստ Միքայել Նազարյանը:
Հայտնաբերված 56 կուսակցական անդամատոմսից 5-ն ընդհանրապես կապ չունի ԵՊԼՀ-ի հետ, իսկ մնացած 51 անդամատոմսը 2012 թվականի է, որոնց տերերն արդեն ավարտել են բուհը:
Այդ տարիներին ԵՊԼՀ ՈւԽ նախագահ է եղել ՀՀԿ երիտասարդական հիմնադրամի քարտուղար Աստղիկ Ափյանը: Ինչպես մեր զրույցում նշեց Միքայել Նազարյանը՝ Աստղիկ Ափյանի կուսակցական պատկանելությունը գաղտնիք չէ՝ խորհրդարանական ընտրություններին նա եղել է ՀՀԿ համամասնական ցուցակում:
Միքայել Նազարյանը ասաց, որ հնարավոր է՝ անդամատոմսերի տերերը, որպես այդպիսին ՀՀԿ անդամ չեն էլ հանդիսացել: Անդամատոմսերն ուղղակի ձեւական են եղել, բայց, ինչպես ասաց մեր զրուցակիցը, ավելի հավանական է, որ դրանք ստացել են այն ուսանողները, ովքեր ցանկացել են լինել ուսանողական խորհրդի նախագահ, անդամ կամ կրթաթոշակներ ստանալ Երիտասարդական հիմնադրամից, որն, ի դեպ, տնօրինել է ՀՀԿ-ական Կարեն Ավագյանը:
Ընդ որում, անդամատոմսերը գտնվել են պատահաբար: Ս. թ. մայիսին՝ ԵՊԼՀ ՈւԽ-ն ցրելուց հետո, ՈւԽ հաշվեկշռին գտնվող գույքի հարցն է առաջ եկել: Այդ գույքը սպասում էին գտնել չհրկիզվող պահարանում: ԵՊԼՀ ուսանողն ասաց, որ իրենք տեղեկություններ են ունեցել, ըստ որոնց՝ այդ չհրկիզվող պահարանում եղել է նաեւ որոշակի տեխնիկա՝ համակարգիչներ եւ այլն, որոնք պետք է լինեին ուսանողների տրամադրության տակ: Եւ քանի որ չհրկիզվող պահարանի բանալին ունեին միայն 2012 թվականի ՈՒԽ անդամները, ստիպված են եղել պահարանը էլեկտրական անկյունահղկիչով (болгарка) բացել:
Նազարյանը հավելեց, որ իրականում էական չէ, թե քանի անդամատոմս է եղել կամ ինչ նպատակով են դրանք տրվել: Կարեւորն այն է, որ այս ամենն ապացուցում է, որ համալսարանը եւ ուսանողները տարիներ շարունակ հանդիսացել են ՀՀԿ քարոզչամեքենայի գործիքը:
Խոսելով հաջորդ քայլերից՝ Նազարյանը նշեց, որ իրենք պատրաստվում են անդամատոմսերի տերերի հետ հանդիպել, որպեսզի հասկանան՝ ով ինչ նպատակով էր ստացել այդ տոմսերը: Նազարյանը նշեց, որ իրենք այժմ պատրաստվում են ՈւԽ անցումային խորհուրդ ձեւավորել, որպեսզի նոր ընտրություններ անցկացվեն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT