Ամբողջ կյանքս աշխատել եմ, մարմնիս ու ձեռքերիս հազարավոր սպիներ են, իսկ իրենք դիտավորյալ ստաժս են կրճատել

64-ամյա Սամվել Գասպարյանն աշխատանքային կենսաթոշակի է անցել սույն թվականի հուլիսի 24-ին, սակայն նշանակման առաջին իսկ օրվանից օրենքով իրեն հասանելիք գումարը ստանալու համար քաղաքացին բախվում է խոչընդոտների: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում Սամվել Գասպարյանի աշխատանքային ստաժը 13 տարի են նշել, վերջինս, սակայն վստահեցնում է, որ առնվազն 16 տարի պիտի հաշվեին: Նրա աշխատանքային կենսաթոշակը 25 հազար դրամ է:

Մոտ երկու ամիս առաջ քաղաքացի Գասպարյանը սույն անճշտության հետ կապված իր անհամաձայնությունը հայտնելու համար գնացել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, սակայն վերջինիս այնտեղից կոպտորեն հեռացրել են. «Թեւերիցս բռնեցին, գրեթե քաշելով ինձ դուրս էին վռնդում, անգամ չէին ուզում լսել, թե խնդիրն ինչումն է: Հետո, երբ տեսան, զայրացած եմ ու բողոքելու եմ, ուղղորդեցին դիմել Արման Բոշյանին»:

Սամվել Գասպարյանի խոսքով՝ միջադեպից հետո գնացել է սոցիալական ապահովության պետական ծառայություն, կառույցի ղեկավար Արման Բոշյանին ուղղված դիմում է գրել, բողոքարկել կենսաթոշակի չափն ու աշխատանքային ստաժի հետ կապված անճշտությունը, այնուամենայնիվ, դիմումն անարդյունք է մնացել: Վերջինս մինչ օրս շարունակում է ստանալ նախնական նշված իր ստաժին համարժեք 25 հազար դրամը, իսկ դիմում-բողոքի պատասխանն այդպես էլ տեղ չի հասնում:

Սամվել Գասպարյանը անվնաս պահում է իր աշխատանքային գրքույկները, որոնցում հստակ նշված է իր տարիների աշխատանքային ստաժը, ունի նաեւ ժամկետային եւ պայմանագրային զինվորական ծառայության վկայականները:

Վերջինիս վստահեցմամբ՝ աշխատանքային գրքույկում նշված ստաժի չափից որոշ տարիներ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում հաշվի չի առնվել, թռուցիկ հաշվելու արդյունքում մի քանի տարի կրճատվել է աշխատանքային ստաժից: «Նրանք աշխատանքային ստաժի մեջ միայն ժամկետային զինծառայությանս մասին են գրել, բայց ես 2 տարի էլ պայմանագրային զինծառայող եմ աշխատել, փաստաթուղթ եմ տարել, հաշվի չեն առել, մի քանի ամիս Ռուսաստանի Դաշնությունում եմ աշխատել, դա էլ չեն հաշվել»,- բողոքեց Սամվել Գասպարյանը:

Մինչդեռ սոցիալական ապահովության ծառայությունից ՀԺ-ին հայտնեցին, որ Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաեւ ԱՊՀ այլ երկրների հետ գործում է միջպետական համաձայնագիր, համաձայն որի՝ քաղաքացու ներկայացրած փաստաթղթերի հիման վրա, հարցման միջոցով ճշտվում եւ որպես ստաժ է հաշվի առնվում այն ժամանակահատվածը, երբ անձն աշխատել է երկրից դուրս:

Սոցիալական ապահովության ծառայությունը հարցում է ուղարկում տվյալ երկրի կենսաթոշակային կազմակերպություն, հաստատվում է աշխատած լինելու հանգամանքը եւ հաշվարկվում է ստաժը: Դա կարող է լինել աշխատանքային գրքույկ կամ պայմանագրի օրինակ:

Սամվել Գասպարյանի խոսքով՝ 16 տարեկանից տարբեր տեղեր է աշխատել, չափահաս դառնալուն պես անցել է զինվորական ծառայության, ապա տարբեր դժվարին աշխատանքներ կատարել՝ 2 տարի ատոմակայանում, այնուհետեւ էլեկտրոլամպերի, սնդիկի գործարաններում, զբաղվել է թիթեղագործությամբ եւ այլն:

«Ամբողջ կյանքում աշխատել եմ, երբեք անգործ չեմ նստել, տեսողությունս եմ կորցրել, մարմնիս ու ձեռքերիս հազարավոր սպիներ կան, հիմա իրենք առանց որեւիցե խղճի խայթի ձգտում են ամեն հնարավոր միջոցներով միայնակ թոշակառուի ապրուստի միջոցից կտրել ու իրենց գրպանները լցնել: Նրանք չեն հաշվել նաեւ Հայաստանում մի քանի տարիների աշխատանքս, նման ձեւերով կրճատել են ստաժս»,- իր մտահոգությունը հայտնեց քաղաքացի Գասպարյանը:

 ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից Սամվել Գասպարյանին տրված վկայագրում նշված է 13 տարվա աշխատանքային ստաժ, որտեղ նշված չէ քաղաքացու պայմանագրային ծառայության 2 տարին, փաստաթղթում բացակայում են նաեւ գրքույկում առկա մի քանի աշխատատեղերի մասին տվյալներն ու ժամկետները:

Սոցիալական ապահովության ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նոնա Սարգսյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց, որ 2017 թվականի հունվարի մեկից սոցիալական ապահովության ծառայությունը անձանց աշխատանքային ստաժի պատմությունը եւ ժամկետը ճշտելու համար էլեկտրոնային եղանակով հարցում է ուղարկում  ազգային արխիվ:

«Ի տարբերություն նախորդ տարիների՝ 2017 թվականից ի վեր քաղաքացին պարտավոր չէ փաստաթղթեր հավաքագրել, կամ որոշակի գումար վճարել որեւէ տեղեկատվություն ձեռք բերելու համար»,- ասաց Նոնա Սարգսյանը: Վերջինս նաեւ հայտնեց, որ մինչ օրս քիչ չեն այն դեպքերը, երբ քաղաքացիները մինչեւ սոցիալական ապահովության ծառայություն դիմելը՝ դիմում են ազգային արխիվ եւ անձամբ ձեռք բերում իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը:

«Աշխատանքային ստաժի համար աշխատանքային տարիների մասին հավաստող հիմնական փաստաթուղթը մինչեւ 1992 թվականը աշխատանքային գրքույկն էր, 1992 թվականի հունվարի մեկից հետո աշխատանքային գրքույկի առկայությունից բացի անհրաժեշտ էր նաեւ սոցիալական վճարների կատարումը կամ անձի աշխատավարձ ստացած լինելը հաստատող փաստաթուղթը, այժմ այդ ամենն իրականացվում է արխիվի հետ համագործակցությամբ»,- հավելեց Նոնա Սարգսյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4891 դիտում

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը