Մենք խնդիրներ ունենք, բայց ԲՀԿ-ի համար վատ ժամանակներ չեն. Նաիրա Զոհրաբյան

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ վարչապետի հրաժարականից հետո ֆորս մարժորային իրավիճակներ չեն լինի: «Շատ հանգիստ երկու շաբաթը կանցնի: Վստահ կարող եմ ասել, որ որեւէ քաղաքական ուժ վարչապետի թեկնածու չի առաջադրի, իսկ սա ենթադրում է, որ մենք հրաժարականից երկու շաբաթ անց կգնանք արտահերթ ընտրությունների»,- ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանն ընդգծում է, որ կարեւոր է լինելու իրավական առումով ընտրություններին պատրաստ լինելը: «Մենք հիմա քննարկելու ենք Ընտրական օրենսգիրքը: Ես մեծ վերապահում ունեմ այն դրույթով, որ ԱԺ պարտադիր պետք է անցնեն նվազագույնը չորս քաղաքական ուժեր: Այս դեպքում մենք կունենանք խնդիր հանրային վստահության հետ: Օրինակ, եթե երեք ուժ հաղթահարում է 5 տոկոսի շեմը, իսկ 4-րդը ինչ-որ 0,0 ինչ-որ մի թիվ, որքանո՞վ է արդար, որ նրանք եւս անցեն խորհրդարան»:

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ Վենետիկի հանձնաժողովի տեսակետը մնացել է անփոփոխ, եթե ընտրական օրենսգիրքը փոփոխվել է, ապա ընտրությունները պետք է անցկացնել մեկ տարի անց կամ ընտրությունների գնալ հին օրենսգրքով: «Հայկական ժամանակ»-ի հարցին՝ հայկական կողմը նշյալ հանձնաժողովին ներկայացնում է երկրում տիրող քաղաքական ճգնաժամը, ինչի պատճառով էլ ընտրությունները անցկացվում են նման պայմաններում, Զոհրաբյանը պատասխանեց. «Ստեղծված իրավիճակում Վենետիկի հանձնաժողովի հանձնարարականներն անտեսվելու են, բայց սա է ժողովրդի կամքը: Եթե հիմա ասեմ, որ Հայաստանին կկախեն, նման բան չի լինի, բայց մենք ստորագրել ենք, որ պետք է կատարվեն իրենց հանձնարարականները: Նրանք մեզ ասել են, որ սա մեր ներքին խնդիրն է: Վենետիկի հանձնաժողովն առաջարկում է ընտրությունների գնալ հին օրենսգրքով»:

Նաիրա Զոհրաբյանը, պատասխանելով ՀԺ-ի այն հարցին, որ ԲՀԿ-ում պառակտում է սկսվել՝ ըստ մամուլի հրապարակումների, նշեց, որ դրանք նման են «պղտոր ջրում ձուկ որսալուն»: «Իմ մասով լուրեր եղան, որ ես որպես բոյկոտ դուրս եմ գալիս ԲՀԿ-ից, բայց ես ասեմ, որ Գագիկ Ծառուկյանի հետ մտել եմ քաղաքականություն, նրա հետ էլ դուրս կգամ: Ինձ համար ամենաանընդունելին դավաճանությունն է»,- ասաց նա եւ անդրադառնալով հարցին, որ ԲՀԿ-ի համար լավ ժամանակներ չեն սկսվել, նշեց. «Եթե դու քաղաքական թիմում ես, ուրեմն պետք է պատրաստ լինես թիմի հետ տանել լավ ժամանակների ու վատ ժամանակների բեռը: Ես չեմ կարծում, որ վատ ժամանակներ են, իհարկե, մենք խնդիրներ ունենք, մեր մեջ հարցերի վերանայելու խնդիր ունենք»,- եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ մամուլը գրել էր, թե ԲՀԿ-ականները պատրաստվում են զանգվածաբար լքել ԲՀԿ-ն: Անգամ գրվել էր կուսակցության լուծարման մասին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5617 դիտում

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում

Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ

էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին

Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան

Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Ֆուտբոլիստները թիմային աշխատանքի իսկական օրինակ ցուցադրեցին, ես հպարտություն եմ զգում այս սերնդի համար

«Մերսեդես»-ը բախվել է կամրջի արգելապատնեշին, կողաշրջվել․ վարորդի կինն ու 2 երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

ՊԵԿ-ը Ծառուկյանի «Օնիրա Քլաբ»-ում բացահայտել է 300 մլն դրամի չհայտարարագրված հասույթ․ տեսանյութ

Գլխավոր դատախազն այցելել է Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի, ունեցել քննարկում

Պապոյանը ձկնաբուծարան է այցելել, ներկայացրել պետական աջակցության և արտահանման խթանման գործող ծրագրերը

Երևանի մետրոպոլիտենում շահագործման է հանձնվել երեքվագոնանի վերանորոգված շարժակազմ

Մի մոռացեք չծխել սրճարաններում և վերցնել/տրամադրել ՀԴՄ կտրոն. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

4 մ բարձրությունից քաղաքացին նետվել է Գողթանիկ գյուղի ջրվեժը և խեղդվել. ջրասուզակը դուրս է բերել դին