Օպերացիա «Ы». որ ոչ ոք գլխի չընկնի - 2

Հայ հանրությունը, բնականաբար, դեռ քննարկում է Հանրապետական-Բարգավաճ (Ծառուկյան դաշինք)-Դաշնակցություն եռյակի՝ նախօրեին կազմակերպած «օպերացիայի» իրական պատճառները: Մեղմ ասած՝ դեռ քննարկում է: Ինչպես արդեն նշել ենք, այդ «օպերացիան» մի հանելուկ է, որի լուծումը դեռ չի գտնվել:

Նախորդիվ արդեն ներկայացրել էինք շրջանառվող այն վարկածը, որ այս եռյակը պարզապես փորձում էր ստուգել հեղափոխության մոբիլիզացիոն ռեսուրսը, թերեւս հույս ունենալով, որ այն նվազել է: Եվ եթե նրանց հաշվարկը իրական լիներ, եռյակը կանցներ ավելի կտրուկ քայլերի: Բայց Փաշինյանի՝ ԱԺ-ի շենքի մոտ հավաքվելու կոչը այնպիսի կայծակնային արձագանք ստացավ եւ քաղաքացիների այնպիսի մեծ բազմություն հավաքվեց «դեպքի վայրում», որ մոբիլիզացիոն ռեսուրսի նվազման մասին կանխատեսումները իսպառ հօդս ցնդվեցին: Ուրեմն, եթե եռյակի հաշվարկը դա էր, ապա այն, մեղմ ասած, սխալ դուրս եկավ:

Բայց ամենեւին չի կարելի բացառել շատ ավելի լուրջ եւ հեռահար նպատակներ ունեցող մի ծրագրի գոյության հավանականությունը, որով առաջնորդված լինի ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ եռյակը: Ծրագիրը կարող է լինել հետեւյալը: Դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու միակ սահմանադրական ճանապարհը Փաշինյանի հրաժարականն է ՀՀ վարչապետի պաշտոնից: Դրանից հետո եթե ԱԺ-ն չի կարողանում երկու անգամ ընտրել նոր վարչապետ, ապա օրենքի ուժով ԱԺ-ն արձակվում է եւ նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Եռյակի ծրագիրը կարող է լինել այն, որ ընտրի իր վարչապետին եւ կանխի ԱԺ-ի արձակումը: 

Ներկա ներքաղաքական իրավիճակում սա մեղմ, շատ մեղմ ասած՝ արկածախնդրություն է: Ակնհայտ է, որ դա գեներացնելու է համաժողովրդական աննախադեպ ցասում, որը արտահայտվելու է հենց Ազգային Ժողովի շենքի մոտ: Կարելի է կռահել, որ այդ ցասումը չափազանց դժվար է լինելու զսպելը, եւ մեծ է հավանականությունը, որ մինչ այժմ «ոչ բռնի» ընթացող պրոցեսները դուրս գան վերահսկողությունից: Ասենք, կարող են լինել ծեծված պատգամավորներ, ջարդված մեքենաներ ու ապակիներ եւ այլն: Ու եթե անկեղծ լինենք, սա հենց այն է, ինչը շատ ձեռնտու է հակահեղափոխությանը: Այսպես թե այնպես, խորհրդարանը կլուծարվի, բայց նման ընթացքը թույլ կտա հետագայում ստվեր գցել դրան հաջորդող իրադարձությունների վրա: Նոր ընտրվելիք ԱԺ-ն կունենա լեգիտիմության խնդիր, նոր իշխանության վարկանիշը կնվազի, հեղափոխության արժեքները կսկսեն գնահատվել խոցելի...:

Եթե ուշադիր հետեւենք մասնավորապես ՀՀԿ-ի վերջին շրջանի պահվածքին, սա այն առավելագույնն է, որ կերազեր ՀՀԿ-ն: Միեւնույն է, ՀՀԿ-ն այլեւս երբեք այս կազմով չի ունենա իշխանություն: Այն նույնիսկ փոքրամասնություն չի կարող լինել ԱԺ-ում: Նպատակը իրենց գահընկեց արած ուժի վարկաբեկումն է, ուրիշ ոչինչ: Ինչպես ասում են՝ «մեզանից հետո՝ թեկուզ ջրհեղեղ»: Բայց սա, պատկերավոր ասած, նվազագույն նպատակն է: Ամենեւին չի կարելի բացառել, որ ՀՀԿ-ն ունի ավելի հեռուն գնացող նպատակ. այն է՝ իր արբանյակ ուժերի հետ միասին ընտրել վարչապետ, շատ արագ տալ նրան համապատասխան լիազորությունները եւ սկսել կոշտ ռեպրեսիաները իրենց ընդդիմադիրների նկատմամբ: Օրինակ, ՀՀԿ-ի կողմից վարչապետ ընտրելուց հետո հայտարարվի արտակարգ դրություն, անմիջապես փոխվեն ուժային կառույցների ղեկավար կազմերը, սկսվեն զանգվածային ձերբակալություններ, ծեծ-ջարդ-կրակոցներ, զոհեր եւ այլն, եւ այսպես շարունակ: Հիմա դա գուցե անհավանական է թվում, բայց 2008-ի մարտի 1-ից առաջ էլ այդպիսի սցենարը այնքան էլ իրական չէր գնահատվում:

Այլ բան է նման ծրագիր ունենալը, եւ այլ բան է այն իրագործելը: Իրագործման համար անհրաժեշտ է «իրագործող»: Իսկ այդպիսի թեկնածու այսօր Հայաստանում կա, եւ դա Ռոբերտ Քոչարյանն է: Վերջինս այդպիսի ծրագիրը կիրականացնի առանձնակի հաճույքով: Նախ նրա պաշտոնավարման ժամանակ մի անգամ արդեն իրականացվել է նման ծրագիր: Այսինքն, դրա փորձը կա: Նա ունի նաեւ կադրեր, որոնցով այդ ծրագիրը կիրականացվի: Նա նաեւ ունի այդ «կամքը»: Նա մինչեւ հիմա նույնիսկ կեղծ ցավակցություն չի հայտնել իր թիմակիցների կողմից սպանված մարդկանց հարազատներին, այսինքն բարդույթներով առանձնապես ծանրաբեռնված չէ: Բայցի դրանից, նա այս փուլում ունի նման ծրագիր գլխավորելու եւ իրականացնելու լրացուցիչ մոտիվացիա: Նրա գլխին կախված է նախկինում իրականացրած այդպիսի ծրագրերի համար ազատությունից երկարատեւ զրկվելու շատ ռեալ հեռանկար: Այսինքն, նրա համար լրացուցիչ խթան է հանդիսանում նաեւ ինքնապահպանության բնազդը:

Որքանով է «հակահեղափոխությունը» հակված նման ծրագիր իրականացնել՝ դժվար է ասել: Սա միայն վարկած է: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀԿ կոչվող խմբավորումը կորցնելու է իշխանությունը, ինչին վարժվել էր տասնյակ տարիներ, ապա նման վարկածի հավանակություն, անշուշտ, կա: Համենայն դեպս, ՀՀԿ ներկայացուցիչներից շատ շատերի մոտ երազանքների ու իղձերի մակարդակում այս տարբերակը կա: Առաջիկայում պարզ կդառնա, թե որքան է այն նյութականացվում:

Հ.Գ. Երեկ ուշ երեկոյան «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման հյուրն էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նրա ելույթը բավական հուզական էր եւ ոչ այնքան կոնկրետ: Բայց նրա ասածներից պետք է ենթադրել, որ ԲՀԿ-նԾառուկյան» դաշինքը) կարծես ետ է քաշվում դավադրությունից եւ համաձայնում դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկին: Նա հայտարարեց, որ «Սարգսյանը, Քոչարյանը, Տեր-Պետրոսյանն իմ՝ ԲՀԿ-ի հետ կապ չունեն ու չեն կարող իմ միջոցով գալ քաղաքականություն»: Վերը նշված եռյակի բաղկացուցիչ հանդիսացող ԲՀԿ առաջնորդի նման հայտարարությունը խոսում է այն մասին, որ վերը նշված դաժան սցենարների հավանականությունը բավականին փոքր է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
18223 դիտում

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է