Աբսուրդ է, ինչ ասում ենք, ասում են` ժողովուրդն է ուզում. Էդուարդ Շարմազանով

Այն՝ ինչ հիմա անում է վարչապետը, հակասում է իր արած հայտարարություններին: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտատարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Նա մեկ ամիս առաջ ասել է, որ ընտրությունները պետք է լինեն մայիս-հունիսին, երբ նա մայիսի 8-ին ընտրվեց, ասաց, որ կուսակցությունների մասին օրենքում, ընտրական օրենսգրքում փոփոխություններ պետք է արվեն, բայց հիմա ոչ մի բան արված չէ: Հիմա էլ ասում է, թե ներդրողներն են մեղավոր, բայց երեկ էլ գլխավոր խորհրդականն ասաց, որ ներդողներն էլ մեղավոր չեն, սփյուռքի նախարարն էլ ասում է` սփյուռքահայերը վիզ դրած սպասում են, որ արտահերթ ընտրություն լինի նոր պետք է գան, տուն առնեն, մինչեւ հիմա երդում են կերել, քանի դեռ էս արտահերթ ընտրությունները, վատ ուժերը չեն անում, մենք ոչ մի տուն, ոչ մի թիզ, ոչ մի բան չենք առնելու Հայաստանում. բա սա լուրջ ա՞:

Այսինքն՝ էսօրվա կառավարության եւ վարչապետի ասածների մեջ չկա պատճառահետեւանքային տրամաբանական կապ: Ամեն ինչ պարզ է` Կարգին Հայկոյի ընտրություններից հետո մարդն իր մտքում որոշել է` շատ լավ ա հրաժարական տամ 82% ա, թող դառնա 70 %: 70% ես կունենամ, մի երկու հատ էլ գրպանային ընդդիմություն կլինի, հենա տեսանք, անուններ չեմ տալիս, որ ոչ ոք չնեղանա, կասի դուք գնացեք, ինձ քննադատեք: Կունենանք 100 տոկոսանոց պոդկանտռոլնի պառլամենտ, վերջ. կյանքն ուրախ ո՞վ է տվել` հայ ժողովուրդը»:

ԱԺ փոխխոսնակը նշեց մինչդեռ իրենք ասում են, որ Հայաստանում ոչ սովորական վիճակ է, չի կարող որեւէ ժողովրդավարական երկրում, այսպես ասած` ժողովուրդը որոշի:

«Դա աբսուրդ է, ինչ ասում ենք, ասում են` ժողովուրդն է ուզում: Բա քաղաքական ուժերն ինչի՞ համար են, ինչի՞ են բերել այս օրենքը քվերակելու, թող իրենք հրապարակում հավաքվեին ժողովրդով ֆրանկոֆոնիայի օրերը որոշեին ոչ աշխատանքային: Բյուջեն ինչի՞ են բերելու ԱԺ: Երբ պետք է լինում, հիշում են, որ Ազգային ժողովն օրենսդիր մարմին է, բերում, ասում են՝ քվեարկենք, եթե պետք չի լինում, ասում են` ժողովուրդն ա որոշում: Դե եթե ԱԺ-ն բանի պետք չէ, անելու բան չունի, կարծքին էլ հաշվի չեք առնում, էլ ո՞ւր եք գալիս ԱԺ: Հրապարակում հավաքվեք կողմ-դեմ արեք, ֆրանկոֆոնաիայի օրերը ասեք ոչ աշխատանքային են, բյուջեն ընդունվեց միաձայն, ժողովուրդը կողմ է քվեարկել բյուջեին: Իրենք իրենց ասածին հակասում են»,- եզրափակեց նա:

Հիշեցնենք, կառավարության ծրագրում, որին կողմ են քվեարկել նաեւ հանրապետականները՝ ընտրությունները ոչ թե 1 տարի հետո, այլ 1 տարվա ընթացքում անցկացնելու մասին է նշված, իսկ վարչապետը երբեք չի հայտարարել, որ արտահերթը պետք է տեղի ունենա մայիսին: Շարմազանովը՝ մայիս ասելով, թերեւս նկատի ունի սեպտեմբերի սկզբին վարչապետ Փաշինյանի արած հետեւյալ հայտարարությունը. «Առնվազն ամենաուշը մյուս տարվա մայիսին կամ հունիսի առաջին տասնօրյակում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ»: Բայց այստեղ էլ շեշտվում է՝ առնվազն, ամենաուշը: Իսկ առնվազն ամենաուշը մայիսին արտահերթ ընտրություններ անելն ու մայիսին արտահերթ ընտրություններ անելը բացարձակապես տարբեր բաներ են: Մի խոսքով, ՀՀԿ-ն շարունակում է բառերի ու թվերի մանիպուլյացիաները: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5766 դիտում

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ

Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ

ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել

Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները

Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ

Փամբակ գետում դի է հայտնաբերվել

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է