Երևան
12 °C
ՀԺ-ին դիմել է քաղաքացի Հասմիկ Մանուչարյանը: Նա հայտարարեց, որ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ն իրեն «գցել» է:
«Խնդիրը նրանում է, որ մեզ ընդունել են որպես աշխատող` ավագանու ընտրությունների ժամանակ: Մենք պետք է հաշվառեինք բնակիչներին՝ որը Հայաստանում էր, որը բացակայում էր եւ իրական ցուցակներ եւ իրական ընտրաձայն հաշվեինք, ներկայացնեինք ԲՀԿ Ազատամարտիկների (Դիմիտրով) փողոցում գտնվող շտաբ: Դրա համար խոստացել էին 50 հազար դրամ աշխատավարձ, եւ քանի որ այդ աշխատանքում մեր ընտանիքից ընդգրկված էինք ես եւ դուստրս, հետեւաբար պետք է 100 հազար դրամ աշխատավարձ մեզ վճարեին»:
Հարցին, թե ո՞վ էր խոստացել, Մանուչարյանը պատասխանեց. «Ազատամարտիկների փողոցի վրա գտնվող ԲՀԿ շտաբի պետն էր խոստացել, անունը Մարտիկ էր, թե Մարտին: Ես իրեն չեմ ճանաչում, իր անունից իմ հարեւանուհին` Արծվիկ Յայլախանյանը արեց այդ առաջարկը, ես էլ վարձով եմ ապրում, որոշեցի համաձայնվել»: Մանուչարյանը պատմեց, որ իր հարեւանուհին 2006 թվականից ԲՀԿ անդամ է եւ էլի է եղել, որ նման աշխատանքի առաջարկ արել է եւ վճարվել է, դրա համար էլ այս անգամ նույնպես համաձայնվել է:
Հարցին, թե ի՞նչ եղավ հետո, ի՞նչ աշխատանք կատարեց, Մանուչարյանը պատասխանեց. «Աշխատանքը կատարվեց բառացիորեն 2 օրվա ընթացքում: Շատ էի զարմանում, որ երկու շենքի համար ինձ եւ աղջկաս պետք է այդքան շատ վարձատրեն: Ինձ էլ ասում էին՝ եթե քեզ գումար են տալիս, դու ինչո՞ւ ես զարմանքներ արտահայտում: Հետո ասացին, որ աշխատավարձը կլինի ամսի 20-ին, հետո ասացին՝ ամսի 22-ին, հետո ասացին՝ ամսի 24-ին կտան, 25-ին, վերջում ասացին՝ Ծառուկյանը ջղայնացած է, երբ որ ջղայնությունը կանցնի, այդ ժամանակ կտա: Ինձ տնից հանում են, այդ աշխատանքը ինձ համար փրկության օղակ էր, քանի որ վարձը չէի տվել եւ այդ գումարը ինձ կօգներ վճարել այդ վարձը: Ես եւ աղջիկս սպասում էինք այդ 100 հազարին, որպեսզի այդ վարձը տանք եւ շունչ քաշենք»:
Հարցին, թե փաստորեն, այդ գումարը այդպես էլ չստացա՞ք, Մանուչարյանը պատասխանեց. «Ոչ: Ես ոստիկանություն եմ դիմել, հիմա էլ ինձ ասում են՝ ինչո՞ւ ես գնացել ոստիկանություն դիմել»: Մանուչարյանի խոսքով՝ պայմանավորվածությունը եղել է բանավոր:
«Իմ պահանջը այն է, որ իմ աշխատավարձը վճարեն»,- նշեց Մանուչարյանը: Հարցին, թե նա ձայների հավաքագրում իրականացրե՞լ է, Մանուչարյանը պատասխանեց. «Ոչ, ես այդ տեսակ աշխատանք չէի անի: Եթե ես գիտակցված գնում եմ հանցագործության, դա նշանակում է, որ ինձ պետք է վարձատրեն ոչ թե 50 հազար դրամ, այլ 50 հազար դոլար, որպեսզի ես ենթարկվեմ պատասխանատվության, բայց իմ ընտանիքը լինի ապահով: Բայց իրենք ինձ պատճառաբանություն են բերել, թե Ծառուկյանն ասել է՝ գոնե 20 տոկոս հավաքեինք: Բայց իմ ի՞նչ գործն է, թե ինքն ինչքան է հավաքելու»:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, ով Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում ղեկավարում էր Նաիրա Զոհրաբյանի նախընտրական շտաբը, մեր զանգերին այդպես էլ չպատասխանեց: Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը նույնպես մեր զանգերը անպատասխան թողեց:
ՀԺ-ն զրուցեց Երեւանի նորընտիր ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Արման Աբովյանի հետ:
- Պարոն Աբովյան, մեզ քաղաքացի է դիմել, ով նշում է, որ ավագանու ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ում հաշվիչ է եղել, շենքերով պտտվել է եւ գրանցել է, թե քանի ընտրող կա ամեն տանը, բայց նրան դրա համար խոստացված 50 հազար դրամ աշխատավարձը չեն տվել, ո՞րն է պատճառը:
- Ճիշտն ասած, առհասարակ առաջին անգամ եմ լսում նրա մասին՝ ինչ ինձ ասում եք: Չունեմ տեղեկություն, անկեղծ եմ ասում: Ճիշտն ասած, չեմ էլ պատկերացնում, թե ինչի մասին է խոսքը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Բոլորը հարմար օգտագործվում են. Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել․ Լիլիթ Դալլաքյան
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT