Երևան
12 °C
Այսօր առավոտից Երեւանի «Ազնավուր» կենտրոն էին այցելում ՀՀ քաղաքացիներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, մտավորականներ ու արվեստի գործիչներ: Այցելուները գրառում էին կատարում ի հիշատակ Շառլ Ազնավուրի բացված սգո մատյանում: «Ազնավուր» կենտրոնում մոմավառություն էր մեծն շանսոնյեի երգերի ներքո:
«Այն երգերը, որոնք տարածված են մեր մեծ սերնդի եւ երիտասարդների մոտ՝ շատ-շատ են: Ազնավուրի «Լա բոհեմ» երգի տակ ենք մենք մեծացել, եւ դեռ շատ ու շատ սերունդներ կմեծանան: Աննման է նրա «Մայրիկ» երգը: Ազնավուրը կա ու կմնա յուրաքանչյուր հայի սրտում, կուղեկցի եւ կառաջնորդի մեզ դեռ երկար տարիներ, կարծում եմ՝ մշտապես»,-այս մասին ասաց Հայաստանում ֆրանսիական քոլեջ հիմնադրամի տնօրեն՝ Հովհաննես Հովհաննիսյանը՝ «Ազնավուր» կենտրոնի սգո մատյանում գրառում կատարելուց հետո:Վերջինս իր ուսանողների հետ մոմավառության էր մասնակցել: Հայտնեց, որ այն երեխաները, որոնք չեն կարողանում զսպել իրենց հուզմունքը քոլեջում Ազնավուրի երգերի կատարողներն են: «Յուրաքանչյուր տարի մեզ մոտ ֆրակոֆոնիայի շրջանակներում միջոցառումներ են կազմակերպվում, Ազնավուրի մշակույթի հետ մեր առնչությունը շատ մեծ է»,- ասաց ֆրանսիական քոլեջ հիմնադրամի տնօրենը:
Հովհաննես Հովհաննիսյանն ափսոսանք հայտնեց, որ չի հասցրել ավելի մոտիկից ճանաչել Շառլ Ազնավուրին, սակայն վստահեցրեց, որ պարզապես անհնարին է, որ գեթ մեկ հայ իր ապրած կյանքում մեծն շանսոնյեի ստեղծագործության, նրա հայ տեսակի հետ գործ ունեցած չլինի: «Որպես հայ ժողովրդի դեսպան ամբողջ աշխարհում նրա կատարած աշխատանքն անգնահատելի է»,-ասաց նա:
Մեծն շանսոնյեին հրաժեշտ կտան ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 5-ին: Ազնավուրի ցանկություններից մեկն է եղել, որպեսզի նա հուղարկավորվի Ֆրանսիայում: Հիշեցնենք, որ աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը կյանքից հեռացել է հոկտեմբերի 1-ին, 94 տարեկան հասակում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԽաղաղությունը հարևանների միջավայրում առանց կողմնակի աջակցության ապրելու հմտությունն է. դրույթ 13
Անկախության ռազմավարությունը քչերից կախվածությունը շատերից կախվածությամբ փոխարինելն է. վարչապետ
ԱՄՆ փոխնախագահը Զելենսկու մոտեցումը որակել է որպես «խայտառակ» և «ամոթալի»
Պուտինը բարձր է գնահատել Էր Ռիադում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները
Շիրակի մարզպետը Իրանի դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-իրանական հարաբերություններին
Իտալիայի կառավարությունը կխթանի հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացին ուղղված դիվանագիտական գործողությունները
Կենսունակ լինելու բանաձևը ռեֆլեքսիան, ինքնահայեցումը, փոխվելու և վերափոխվելու ընդունակությունն է. վարչապետ
Արժեքահեն քաղաքականությունները պետք է միտված լինեն երկրի տնտեսության զարգացմանը. դրույթ 10
Սեփական երջանկության պայմաններ ապահովելով անհատը միջավայր է ստեղծում ուրիշների երջանկության համար. վարչապետ
Սաստիկ բուք ու ձյուն է. ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին. տեսանյութ
Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը դու՛ ես. դրույթ համար 7
Գերդաստանային կապերի ամրության հայաստանյան ավանդույթը պետականության ամրապնդման կենսական ռեսուրս է. վարչապետ
Իտալիայի Սենատը միաձայն ընդունեց հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացին աջակցելու նախաձեռնությունների բանաձևը
Քոչարյանն իրեն սուպերհերոս է զգում. Սերժ Սարգսյանը Լևոն Քոչարյանի ուժում չի լինի 2-րդ դեմք. տեսանյութ
Իրական Հայաստանի գաղափարախոսությունը հիմնված է հայ ժողովրդի ազգային արժեքների վրա. Նիկոլ Փաշինյան
Կրթությունից է նաև կախված քաղաքացի-պետություն հարաբերությունների որակը․ ՆԳ նախարարը ընդունել է դպրոցականների
ՏԿԵ նախարարն ընդունել է Հաղթանակ թաղամասի բնակիչներին. ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Լավ ապրելու միակ գործիքը շատ աշխատելն է, շատ վաստակելը, շատ ծախսելը. Փաշինյան. տեսանյութ
Զինծառայող Սևակ Հովհաննիսյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի շրջանակներում 2 անձ է կալանավորվել
Թիրախային աշխատանքի արդյունքում հայ-իտալական հարաբերությունները կհասնեն զարգացման նոր մակարդակի. Սիմոնյան
Այստեղ պետություն՝ այստեղ հաց, այստեղ հայրենիք՝ այստեղ կաց. Իրական Հայաստանի գաղափարախոսությունը. դրույթ 3
Ոչ փողոցում է, ոչ ավտոբուսների մեջ. ո՞ւր է կորել Մարությանը, ինչու կիսատ թողեց բոյկոտի գործընթացը. տեսանյութ
Ապատեղեկատվությունը գալիս է Ռուսաստանից. Զելենսկու արձագանքը իր 4% վարկանիշի վերաբերյալ Թրամփի հայտարարությանը
Ինչպես հոգին մարմնով դառնում է մարդ, այնպես ազգը պետությամբ դառնում է ժողովուրդ. Նիկոլ Փաշինյան
ԵԽԽՎ-ում ՀՀ հարցերով համազեկուցողը կայցելի Հայաստան. Պիերո Ֆասսինոն Ալեն Սիմոնյանին մանրամասներ է ներկայացրել
Էական է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը. վարչապետն ասաց՝ որն է ռազմավարական նպատակը
Իրական Հայաստանի գաղափարախոսությունը կամ նախագիծը հիմնված է 14 հիմնական դրույթի վրա. վարչապետը մանրամասնել է
Տարածաշրջանների մեծ մասում ձյուն է, բուք ու մառախուղ. կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Իրական Հայաստանը Հայաստանի Հանրապետությունն է՝ միջազգային ճանաչված 29 հզր 743 քառակուսի կմ տարածքով. վարչապետ
Ալեն Սիմոնյանի եղբայրը «ԵվրոԱսֆալտ»-ի սեփականատերը չէ. Մովսես Հարությունյանը հերքել է Պեդրո Զարոկյանի գրառումը
Իրական Հայաստանի գաղափարախոսությունը. վարչապետի ուղերձը ժողովրդին. տեսանյութ
Հրազդան գետում մի քանի ժամ որոնողական աշխատանքներից հետո հայտնաբերվել է «Թումո»-ի աշխատակցի դին
Հրաժարվում եմ այս ֆարսին մասնակցել, դիմում եմ աշխարհի առաջնորդներին. Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Վրաստանի համար «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակում դռները բաց են. Լավրով
Հաստատվել է առողջապահության բնագավառի հիմնական մասնագիտությունների, նեղ և լրացուցիչ մասնագիտացումների ցանկը
Բացվել են «Աբովյան» ՔԿՀ-ի նորոգված վարչական շենքը և անազատության մեջ գտնվողների պահման վայրը
Ձևավորվել է լայն օրակարգ. նախարարը հանդիպել է ԱՄԷ ռազմարդյունաբերական ոլորտի առաջատար ընկերության նախագահի հետ
Հայաստանում ԲՏԱ ոլորտն աստիճանաբար դառնում է առաջնորդող. Հակոբ Արշակյանի ելույթը ԱՏՁՄ 24-րդ համաժողովին
Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը ժամանել է Կիև. տեսանյութ
Մի քանի տարածաշրջանում ձյուն է տեղում. բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT