Սա համամարդկային կորուստ է. վարչապետ Փաշինյանը ցավակցել է Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ

01/10/2018 schedule17:26

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: Ազնավուրը կյանքից հեռացել է այսօր՝ հոկտեմբերի 1-ին, 94 տարեկան հասակում: Փաշինյանը ֆեյսբուքի պաշտոնական իր էջում ուղիղ եթերով նշել է, որ սա մեծ կորուստ է ոչ միայն Հայաստանի ու Ֆրանսիայի, այլեւ ողջ աշխարհի համար:

«Սիրելի՛ հայրենակիցներ, ահավոր բոթ լսեցինք այսօր. մահացել է հայ ժողովրդի մեծագույն զավակներից մեկը՝ Շառլ Ազնավուրը: Դժվար է հավատալ, որ մարդը, որը դարաշրջան է կերտել, պատմություն է կերտել, սեր է կերտել եւ անմնացորդ ծառայել է սեփական ժողովրդին՝ սեփական ժողովուրդներին, որովհետեւ Շառլ Ազնավուրն ասում էր. «Ես 100 տոկոսով ֆրանսիացի եմ եւ 100 տոկոսով հայ», մարդ, որը 80 տարի իր բեմական գործունեությամբ հիացնում է եւ ջերմացնում է, ջերմացրել է միլիոնավոր, տասնյակ միլիոնավոր, հարյուր միլիոնավոր մարդկանց, այսօր այլեւս մեզ հետ չէ:

Սա իսկապես ցավալի, սգալի օր է մեր ժողովրդի պատմության, մեր երկրի պատմության համար. մահացել է Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրը, եւ ես ուզում եմ պարզապես իմ վշտակցությունը Հայաստանի Հանրապետության անունից, հայ ժողովրդի անունից հայտնել մեզ բոլորիս, ցավակցել հայ ժողովրդին, ցավակցել Ֆրանսիայի ժողովրդին, ցավակցել Շառլ Ազնավուրի՝ ամբողջ աշխարհում ապրող երկրպագուներին, նրա արվեստի սիրողներին:

Սա իսկապես մեծ կորուստ է Հայաստանի համար, հայ ժողովրդի համար, սա մեծ կորուստ է Ֆրանսիայի համար, Ֆրանսիայի ժողովրդի համար, եւ սա համամարդկային կորուստ է, որովհետեւ Շառլ Ազնավուրը մի մարդ է, որը ստեղծել է ոչ միայն ազգային, այլեւ վերազգային, համամարդկային արժեքներ: Եվ այդ համամարդկային արժեքները դեռ երկար դարեր կուղեկցեն մարդկությանը, կուղեկցեն դեպի սեր, դեպի համերաշխություն եւ կբարձրացնեն մարդկությունը, կջերմացնեն նրանց հոգիները»,- ասաց Փաշինյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3839 դիտում

Գրիգորյանն ու Մուստաֆաևը տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպել են, սահմանազատման վերաբերյալ հարցեր քննարկել

Ի վերջո, որքա՞ն է Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը. Պապոյանը թիվ է հրապարակել

Երևանում բեռնատարը բախվել է քարերին և հայտնվել կառուցվող շենքի հիմքի փոսում

Հայաստանի և Բելգիայի պաշտպանության նախարարները քննարկել են 2 երկրի համագործակցությանն առնչվող հարցեր

Վանաձորում 17-ամյա տղան ընկել է պատշգամբից. վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

Նիկոլ Փաշինյանն ու Անդերս Ֆոգ Ռասմուսենը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում կայունության վերաբերյալ

Պարեկներին կաշառք առաջարկած 30-ամյա վարորդը ձերբակալվել է

ԱՄՆ 14 նահանգ դատական ​​հայցեր է ներկայացրել Դոնալդ Թրամփի և Իլոն Մասկի դեմ. Մասկը պատասխանել է

Սերն ու ձյունն են թևածում մեր քաղաքում. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել ու շնորհավորել սիրահարներին

Հռոմի պապը հոսպիտալացվել է

Ինչու են Տյառնընդառաջին կրակ վառում, որն է Սուրբ Սարգսի խորհուրդը, երբ ուտել աղի բլիթը. տեսանյութ

ԵՄ-ին անդամակցելու քայլից առաջ ՀՀ իշխանությունները պատասխանատու են բնակչության բացատրության համար. Զախարովա

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան փետրվարի 14-ին

Նոր քարտեզներ Գյումրու կանգառներում. տրանսպորտի ոլորտում փոփոխությունների մեկնարկը տրված է. տեսանյութ

Միքայել Մինասյանի ստեղծած հանցավոր կազմակերպությանը մասնակից 2 անձի վերաբերյալ քրեական վարույթը դատարանում է

Մյունխենում հանդիպել են Պապիկյանն ու Իտալիայի պաշտպանության նախարարը. պայմանավորվածություններ են ձեռք բերվել

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդիպել է Առողջապահության նախարարի հետ. ինչ է քննարկվել

Եվրոպական խորհրդի նախագահն ու վարչապետը հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր են քննարկել

Պարզվել է Երևանում վարորդների հետ վիճաբանած երիտասարդներից երկուսի ինքնությունը

Առաջիկայում ՀՀ-ում սպասվում են ձյան առատ տեղումներ, ջերմաստիճանի կտրուկ նվազում. մանրամասնում է Սուրենյանը

Տիգրանաշենի ոլորանները դժվարանցանելի են. ձյուն է և սաստիկ բուք

Հայաստանը ստացել է Բեռնի կոնվենցիայի շրջանակում 2023-ին սկսված արբիտրաժային գործով Ադրբեջանի հայցադիմումը

Քաղաքացիների դիմումներն անպատասխան չեն մնում. Գյումրիում ևս մեկ ապօրինություն է վերացվել. լուսանկարներ

Զեղչեր Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային գնացքի համար

Պաշտպանելու ձևը և վայրն ուրիշ տեղ էր, ոչ թե Երևանի կենտրոնի տներում՝ «դիվանին» նստած». Ալեն Սիմոնյան

Թվաց՝ կերել է ինձ. սապատավոր կետը կուլ է տվել փոքր նավակն ու թիավարողին, հետո երախից դուրս շպրտել. տեսանյութ

Ներկայացվել են Կառավարության առանցքային առաջնահերթությունները. վարչապետը Մյունխենում կլոր սեղանի է մասնակցել

Լարսի անցակետում 900-ից ավել մեքենա է կուտակված, 324 հայկական բեռնատար կա հերթում

Խանդանյանը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի հետ. անդրադարձ է արվել «Խաղաղության խաչմերուկ»-ին

Բանտարկյալների փոխանակման շրջանակներում ԱՄՆ-ում ազատ արձակված Ալեքսանդր Վիննիկը ժամանել է ՌԴ. տեսանյութ

Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի ավտովարկերի շուկայի բացարձակ առաջատարն է 50% մասնաբաժնով

Գյուղերից մեկում 18-ամյա 3 երիտասարդ ծեծել են իրենց տարեկից տղային և նրա 46-ամյա հորը. վերջինը հիվանդանոցում է

Մոսկվայում հրդեհ է բռնկվել 37 հարկանի կիսակառույց շենքում. պայթյունի ձայներ են լսվել. տեսանյութ

Հայաստանը ամենաբարձր մակարդակով մասնակցում է Մյունխենի անվտանգության համաժողովին. Բաբաջանյան

Ինչպես ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցումը. ՊԵԿ-ը ներկայացրել է քայլերի հաջորդականությունը

Հայաստանը Կիպրոսի համար ռազմավարական նշանակություն ունի. Անիտա Դիմիտրիու

«Երևանի ավտոբուս»-ի 2 վարորդի բռնության դեպքով Նուբարաշենի բաժնում հաղորդում է ստացվել

30-ամյա կինը ԲԿ-ում վիճաբանել է բուժանձնակազմի հետ, հայհոյել, շրջել դեղորայքային սեղանը, վնասել գույքը

Լիբանանի կառավարությունն արգելել է իրանական ինքնաթիռի մուտքը երկիր. Բեյրութում խոշոր բողոքի ակցիաներ են սկսվել

Վճարում կատարելու հորդորից հետո վիճաբանություն է առաջացել. «Երևանի ավտոբուս»-ի 2 վարորդ բռնության է ենթարկվել