Ես բացահայտեցի, որ քաղցկեղը սարսափելի չէ. Աննա Հակոբյանը՝ Քաղցկեղի համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովում

01/10/2018 schedule13:37

«Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը բացման ելույթով հանդես եկավ Քաղցկեղի համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովին (Մալազիա)»,- ասված է City of Smile Charitable Foundation-ի Facebook-յան էջում տեղադրված կարճ հաղորդագրության մեջ:

Ներկայացնում ենք Աննա Հակոբյանի ելույթն ամբողջությամբ. «Ինձ համար մեծ պատիվ է այսօր ելույթ ունենալ այսպիսի ականավոր մարդկանց առջեւ, եւ ես իսկապես հուզված եմ, որ այս բարձր ամբիոնից հնարավորություն ունեմ խոսելու այնպիսի կարեւոր խնդրի մասին, ինչպիսին քաղցկեղն է եւ մասնավորապես՝ մանկական քաղցկեղը: Պետք է առավելագույնս անկեղծ լինեմ եւ ասեմ, որ անձնապես ինձ համար բավականին դժվար էր ստանձնել այս պատասխանատվությունն ու համաձայնություն տալ մեր սիրելի բժիշկ Գեւորգ Թամամյանի առաջարկությանը՝ մասնակցելու շատ կարեւոր այս գագաթնաժողովին, ապա նաեւ կոնֆերանսին: էլ չեմ խոսում՝ ելույթ ունենալու մասին: Դժվար էր, որովհետեւ թեմային տիրապետելու խնդիր կար. ես լրագրող եմ, թերթի գլխավոր խմբագիր: Ընդ որում՝ որպես լրագրող՝ առողջապահության ոլորտը չի եղել իմ աշխատանքի հիմնական ուղղություններից: Եվ ինքս ինձ հարց էի տալիս՝ ի՞նչ ունեմ ես ասելու այս մարդկանց, ի՞նչ կարող եմ նրանց տալ կամ հակառակը:

Եվ ահա հիմա կանգնած եմ ձեր առջեւ եւ ելույթ եմ ունենում, իսկ դա նշանակում է, որ գտել եմ այդ հարցերի պատասխանը: Դրա համար ինձ շատ բան պետք չէր: Ընդամենը պետք էր հիշել քաղցկեղով հիվանդ երեխաների հետ իմ հանդիպումները, նրանց հայացքները, այդ հայացքներում ջերմությունն ու վստահությունը, նրանց հետ մեր խաղերն ու պարերը եւ ինձ ուղղված նրանց ժպիտները: Ահա այս պատկերը հիշելով՝ ես հասկացա, որ չկան ինձ համար դժվարություններ, եւ ես ինձնից կախված ամեն ինչ կանեմ ի նպաստ այս երեխաների առողջ ու երջանիկ մանկության: Եվ նույնիսկ ելույթ կունենամ այնպիսի մարդկանց առջև, որոնք ինձ համար ոլորտի բարձր հեղինակություններ են, եւ որոնց ներդրումը այս ոլորտում ուղղակի անգնահատելի է:

Ի՞նչ եմ ես հասկացել այս կարճ ժամանակահատվածում՝ այն պահից, երբ դարձա մեր երկրում քաղցկեղի ամենախոշոր  հիմնադրամի՝ «Սիթի օֆ սմայլի» նախագահ: Նախ ասեմ, որ մեր հիմնադրամում ընդգրկված են խնդրով զբաղվող գրեթե բոլոր մյուս հիմնադրամները: Մենք այդպես վարվեցինք՝ քաջ գիտակցելով, որ այս մարտահրավերին լավագույնս արձագանքելու համար անհրաժեշտ է միավորել ջանքերը: Այնպես, ինչպես այստեղ գտնվողներս ենք միավորվել՝ ձգտելով ընդհանուր լուծումներ գտնել ոչ միայն առանձին երկրների, այլ ամբողջ աշխարհում քաղցկեղի հաղթահարման համար:

Եվ այսպես՝ ներկայացնեմ այս ընթացքում իմ բացահայտումները, որոնք, ի դեպ, միայն ու միայն դրական էին:

Առաջին՝ ես բացահայտեցի, որ քաղցկեղը սարսափելի չէ:

Երկրորդ՝ որ քաղցկեղը կառավարելու, նրան հաղթելու համար անհրաժեշտ են ընդամենը ֆինանսական ռեսուրսներ, բարի կամք և վճռականություն, որովհետեւ գիտությունն ու բժշկությունը մնացածն արդեն արել են, այսինքն՝ գտել են այս հիվանդության հաղթահարման բազմաթիվ բանալիներ եւ անընդհատ շարունակում են կատարելագործել դրանք:

Երրորդ՝ ես հասկացա, որ կան մարդիկ, որոնք ջանք չեն խնայում անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսները հայթայթելու եւ ուղղորդելու համար:

Այնուամենայնիվ, աշխարհի շատ երկրներում այս հիվանդությունը շարունակում է դատավճիռ լինել, քաղցկեղով հիվանդացած երեխաները շարունակում են մահանալ: Մենք ունենք երկրներ՝ հարուստ եւ զարգացած երկրներ, որտեղ քաղցկեղից մանկական մահացությունը 20 տոկոս է կազմում, եւ ունենք երկրներ, որտեղ 80-90 տոկոս է կազմում: Ահա սա այն վիճակագրությունն է, որ իմ կարծիքով պետք է օր առաջ փոխվի: Քաղցկեղով հիվանդացած երեխան մեղավոր չէ, որ չի ծնվել Շվեյցարիայում, ԱՄՆ-ում կամ Մեծ Բրիտանիայում, որ կարողանա հաղթահարել իր հիվանդությունը եւ չդատապարտվել մահվան: Իմ խորին համոզմամբ՝ աշխարհում կան բավարար չափով ֆինանսական ռեսուրսներ, որոնք կբավարարեն բոլորին եւ յուրաքանչյուրին՝ անկախ այն բանից, թե որ երկրում է հիվանդը գտնվում: Պետք է ընդամենը կենտրոնացնել այդ միջոցները եւ կամք ունենալ՝ դրանք ճիշտ եւ հավասար բաշխելու:

Իհարկե՝ դա հեշտ չէ, ահռելի աշխատանք է, բայց դա նաեւ մեր այսօրվա հավաքի իմաստն ու նպատակն է: Իմ կարծիքով՝ ամենակարճ ճանապարհը քաղցկեղի առաջնակարգ կենտրոնների ծածկույթի եւ աշխարհագրության ընդլայնումն ու այդ ծառայությունների հասանելիության ապահովումն է աշխարհի բոլոր անկյուններում ապրող մարդկանց համար: Այսինքն՝ այնպիսի կենտրոնները, ինչպիսիք Հարվարդում կամ Օքսֆորդում են, չպետք է լինեն մեկը կամ երկուսը, այլ պետք է հիմնադրվեն բոլոր տարածաշրջաններում՝ այդ տարածաշրջանների բոլոր հիվանդներին հասանելի դառնալու եւ նրանց համապատասխան, որակյալ ծառայություններ մատուցելու համար:

Եվ թեպետ քաջություն է պահանջվում այս նախադասությունն արտասանելու համար, պետք է ասեմ՝ մենք Հայաստանում ձգտում ենք ահա այդպիսի կենտրոն ստեղծելուն՝ սպասարկելու ոչ միայն մեր երկրի բնակիչներին, այլ՝ ողջ տարածաշրջանի: Մենք, իհարկե, չենք կարող դա անել առանց ձեր աջակցության, բայց ուզում եմ նաեւ վստահեցնել, որ ունենք բավարար կամք՝ ձեզ համոզելու, ձեր աջակցությունը ստանալու եւ բարձր մակարդակով այդ խնդիրը լուծելու համար:

Վերջին տարիներին արդեն Հայաստանում մեծ քայլեր են արվել քաղցկեղի հաղթահարման ուղղությամբ: Մեր երկրում մանկական քաղցկեղից մահացությունը 90 տոկոսից նվազել է՝ հասնելով 30 տոկոսի: Եվ մենք կարող ենք այս ցուցանիշներն է՛լ ավելի բարելավել ու համանման առաջընթաց արձանագրել ամբողջ տարածաշրջանում:

Մենք պատրաստ ենք նաեւ մեզ հասանելի բոլոր միջոցներով աջակցել ու նպաստել, որ նման կենտրոններ հիմնվեն այլ տարածաշրջաններում եւս: Ի վերջո՝ պետք է վերջ դնել այն իրողությանը, երբ ամբողջ աշխարհում քաղցկեղը հարուստի համար՝ հիմնականում բուժելի, իսկ աղքատի համար՝ անբուժելի հիվանդություն է:

Տիկնայք եւ պարոնայք, իմ երկրում ինձ սպասում են հարյուրավոր քաղցկեղով հիվանդ երեխաներ եւ մեծահասակներ, եւ ես շատ եմ ուզում նրանց մոտ վերադառնալ լուրով, որ մենք կարող ենք նրանց օգնել հնարավորինս թեթեւ տանել հիվանդության ընթացքը, վերջնականապես հաղթահարել այն եւ լիարժեքորեն ինտեգրվել հանրային կյանքին: Ես շատ եմ ուզում նաեւ առաջինը հայտնել, որ այնպիսի հիվանդանոց կամ կենտրոն, ինչպիսին Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցն է (St. Jude Children’s Research Hospital) կամ Հուսեին թագավորի քաղցկեղի կենտրոնը (King Hussein Cancer Center), կհիմնվի նաեւ մեր տարածաշրջանում, եւ մարդիկ, որոնց դուռը երբեւէ կթակի այդ հիվանդությունը, հնարավորություն կունենան բուժվելու եւ սպասարկվելու ճիշտ այնպես, ինչպես հարուստ ու զարգացած երկրների քաղաքացիները:

Եւս մեկ անգամ ուզում եմ վերահաստատել, որ մենք պատրաստ ենք քաղցկեղի համաշխարհային համայնքի ամենաակտիվ դերակատարներից մեկը լինել եւ նպաստել այս հիվանդության բուժումը բոլորին հասանելի դարձնելու մեծ գործին:

Ես իսկապես շնորհակալ եմ ինձ լսելու համար, շնորհակալ եմ արքայադուստր Դինային մեզ աջակցելու համար: Խնդրում եմ՝ պահպանեք ձեր առողջությունը, որովհետեւ այն գործը, որ դուք եք անում, անհրաժեշտ է հարյուր հազարավոր մարդկանց:

Շնորհակալություն»:

Տպել
12972 դիտում

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է