Երևան
12 °C
Սեպտեմբերի 28-ին «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ը «Տեղեկատվության ազատություն» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին արժանացրել է «Ոսկե բանալի» մրցանակի՝ էլեկտրոնային հարցումների միասնական www.e-request.am կայքի ներդրման եւ գործարկման համար: Հարթակի օգնությամբ քաղաքացիները կարող են իրենց հարցումները, դիմումներն ու բողոքները էլեկտրոնային եղանակով ներկայացնել տեղեկատվություն տնօրինող պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ: Այս մասին փոխանցում է նախարարության լրատվական ծառայությունը:
Ուշագրավն այն է, որ Արտակ Զեյնալյանն արժանանում է մի մրցանակի, որը նրան տրվում է տեղեկատվության ստացման մի մեխանիզմ ներդնելու համար, բայց ինքը՝ նախարարը լրագրողիներին տեղեկատվություն տրամադրում է խտրական մոտեցումներով:
Բանն այն է, որ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն 2018 թվականի իր 2-րդ զեկույցում անդրադարձել էր այն դեպքին, երբ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը խորհրդարանում չէր պատասխանել պարտադիր կուտակային համակարգի վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ի լրագրողի հարցին: Մասնավորապես, նախարարը պատճառաբանել էր, որ այդ թեմայով այլ լրատվամիջոցի է հարցազրույց խոսք տվել, եթե պատասխանի մեր հարցին, ապա ստացվելու է, որ մյուս լրատվամիջոցի նյութը էքսկլյուզիվ չի լինելու: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն սա որակել էր խտրական վերաբերմունք:
«Հունիսի 13-ին «Հայկական ժամանակ»-ի լրագրող Նարեկ Կիրակոսյանը ԱԺ-ում գտնվող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանից բանավոր հետաքրքրվել է՝ արդյո՞ք կենսաթոշակի կուտակային համակարգի կիրառման դեպքում «պարտադիր» բաղադրիչը հակասահմանադրական չէ: Նա պատասխանել է, որ չի կարող այս հարցին պատասխանել, քանի որ այլ լրատվամիջոցի խոստացել է այս թեմայով բացառիկ հարցազրույց տալ: Նախարարի այս պատասխանը կարող է գնահատվել որպես խտրականության դրսեւորում՝ տեղեկություն տրամադրելու առումով, քանի որ մի ԶԼՄ-ին բացառիկ հարցազրույցը չի կարող այլ ԶԼՄ ներկայացուցչի կոնկրետ հարցին պատասխանելու համար խոչընդոտ լինել»,- մասնավորապես, ասված է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի զեկույցում:
Հետաքրքրականն այն է, որ նախարարը իր խոսքում նաեւ նշել է, որ տեղեկատվության ազատության իրավունքի կիրառման պրակտիկայով Հայաստանն առաջանցիկ է շատ զարգացած երկրներից եւ կարող է անգամ արտահանել այս ոլորտում իր փորձը, սովորեցնել, թե ինչ է իրականում նշանակում տեղեկատվության ազատությունը: Իրականում Զեյնալյանի այս հայտարարությունն ու մեր վերոնշյալ իրավիճակի նկարագումն աղերս չունի, երբ նախարարը ոչ ավել եւ ոչ պակաս խորհդրարանում խտրականություն է դնում լրատվամիջոցների միջեւ ու ստանձնում է խմբագրի պարտականություններ, մտածում էքսկյուզիվ նյութ ապահովելու մասին:
Փաստաբան Երվանդ Վարոսյանն էլ «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրեց, որ Արտակ Զեյնալյանը 7 անգամ չի պատասխանել տեղեկատվության իր գրավոր հարցմանը, որը նրան ուղարկել է ֆեյսբուքի միջոցով՝ հրապարակավ: Հարցումը վերաբերվում է Փաստաբանների պալատին տրվող ծառայողական մեքենաների ծախսին:
«ՀՀ Փաստաբանների պալատին` Հանրային պաշտպանի գրասենյակի համար, Հայաստանի պետական բյուջեից հատկացվող գումարներից ամսական առնվազն 4 միլիոն դրամը տարիներ ի վեր ծախսվում է ոչ թե ՀՊԳ կարիքների համար, այլ ոչ նպատակային` ուղղվում է պալատի անիմաստ ուռճացված աշխատակազմի աշխատավարձերը վճարելուն։ Սա էլ այն դեպքում, երբ վերջին 5 տարիների ընթացքում փաստաբանների, բնականաբար նաեւ վճարվող անդամավճարների թիվը կրկնապատիկից ավելացել է։
ՀՊԳ ծախսերի ֆինանսական փոխհատուցման հայտերը հաստատում է հենց Ձեր ղեկավարած կառույցն ու փոխանցում ՀՀ ֆինանսների նախարարություն։ Բացի այդ, հանրային պաշտպանների կարիքները հոգալու համար ՀՀ պետական բյուջեի հաշվին ձեռք բերված ու սպասարկվող 3 ավտոմեքենաներից մեկի վրա տեղադրվել է 077 UU 11 համարանիշը (Արա Զոհրաբյանի անձնական մեքենայի համարանիշն է 11 UU 077) եւ այն որպես իր ծառայողական ավտոմեքենա օգտագործում է ՓՊ նախագահը։
Տեղյակ եք արդյո՞ք, որ թե՛ այդ, թե՛ մյուս երկու ավտոմեքենաների սպասարկման համար պետական բյուջեից փոխանցվող գումարները չեն համապատասխանում այդ մեքենաների փաստացի սպասարկման համար անհրաժեշտ գումարներին։ Այդ մասով ֆինանսական հայտերը եւս հաստատում է Ձեր ղեկավարած կառույցն ու դրանք փոխանցում ՀՀ ֆինանսների նախարարություն։ Ձեր տեղակալը ի պաշտոնե հանդիսանում է ՀՀ Փաստաբանական դպրոց հիմնադրամի կառավարման խորհրդի անդամ։
Խնդրում եմ հրապարակավ ներկայացնել, թե արդյո՞ք Ձեր տեղակալը հավանություն տվել է դպրոցի տնօրեն, ամբաստանյալ Սիմոն Բաբայանի համար, սովորող ունկնդիրների վարձավճարների հաշվին Nissan մակնիշի ավտոմեքենա ձեռք բերելու եւ սպասարկելու հարցին։ Խնդրում եմ ներկայացնել այդ ավտոմեքենան ձեռք բերելու անհրաժեշտությունը հիմնավորող պարզաբանումներ։
Արդյո՞ք Ձեր տեղակալը հավանություն է տվել նաեւ դպրոցում սովորելու համար ունկնդիրներից գանձվող գումարի մոտ 100 հազար դրամով ավելացմանը (կազմում է մոտ 600 հազար դրամ): Խնդրում եմ հրապարակավ ներկայացնել վարձավճարների շեշտակի բարձրացման հիմնավորումները։
Խնդրում եմ նաեւ Ձեր տեղակալի միջոցով պարզել, թե արդյոք համապատասխանում են ունկնդիրների վճարածից Ս.Բաբայանի ծառայողական ավտոմեքենայի սպասարկմանն ուղղվող գումարները դրա իրական սպասարկման համար անհրաժեշտ չափին։
Հ.Գ. խնդրում եմ պարզել նաեւ, թե արդյոք այդ ավտոմեքենան ձեռք չի բերվել պետությունից ՀՊԳ-ին փոխանցված, ու պետությանը չվերադարձված գումարներով»,- ՀԺ-ին փոխանցեց Վարոսյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն
ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը
Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը
Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է
Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար
Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել
Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ
Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ
Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո
Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ
Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ
Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել
Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով
Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան
Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել
Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները
Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT