Երևան
12 °C
Հայաստանի 6-րդ գումարման Ազգային ժողովը լուծարվելու է: Այս թեմայի շուրջ քաղաքական հայտարարություններից զատ նաեւ գործնական քայլեր են իրականացվում: Մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հայտարարել է, որ Երեւան վերադառնալուց հետո պատրաստվում է հանդիպել խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ եւ բանակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնելու շուրջ: Մեծ հաշվով բանակցելու շատ բան էլ չկա: Հավանաբար, քննարկվելու է՝ վարչապետի հրաժարականի արդյունքո՞ւմ է խորհրդարանը լուծարվում, թե՞ Սահմանադրական փոփոխություններով, որի համար անհրաժեշտ է պատգամավորների 2/3-ի կողմ քվեն:
«Հանրապետական» կուսակցությունում դեմ չեն վարչապետի հետ քննարկել Ազգային ժողովի լուծարման հարցը: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Վահրամ Բաղդասարյանը: Միաժամանակ նա նշեց, որ Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները չեն ավարտվել: «Մենք ցանկացած հարցի շուրջ, ցանկացած քաղաքական գործչի հետ պատրաստ ենք բանակցել: Ընտրական օրենսգրքի շուրջ մեր բանակցությունները դեռ չեն ավարտվել»,- մեր զրույցում նշեց նա:
Վարչապետի՝ բանակցություններ սկսելու հայտարարությունից հետո «Հանրապետական» կուսակցության առանցքային դեմքերը սկսեցին իրարամերժ հայտարարություններով հանդես գալ: Մասնավորապես, ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը «168 ժամ» թերթին տված հարցազրույցում նշել է, որ Նիկոլ Փաշինյանը պարտավոր է լսել նաեւ ՀՀԿ-ի հակադարձումները: «Պնդում եմ՝ քաղաքական կոնսուլտացիաների, երկխոսության անհրաժեշտություն իսկապես կա, սակայն օրակարգը պետք է լինի բաց։ Մենք պատրաստ կլինենք լսել վարչապետի հիմնավորումները, և նա պետք է պատրաստ լինի լսել նաև ոչ միայն մեր հակադարձումները, այլև մեր կողմից առաջադրվող քաղաքական հարցադրումները»,- մասնավորապես, ասել էր Արմեն Աշոտյանը։
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով Աշոտյանի հայտարարություններին եւ պատասխանելով «Հայկական ժամանակ»-ի հարցին, թե՝ ՀՀԿ-ն ի՞նչ հակադարձումներ ու հարցադրումներ ունի վարչապետին ներկայացնելու, պատասխանեց. «Դա ո՞վ է ասել՝ Աշոտյա՞նը, հարցրեք պարոն Աշոտյանին»:
ՀԺ-ի դիտարկմանը, որ Արմեն Աշոտյանը ՀՀԿ փոխնախագահներից է, Վահրամ Բաղդասարյանն արձագանքեց, որ բանակցությունների հարցերի շրջանակը վարչապետը պետք է ներկայացնի: «Իրենք պետք է ներկայացնեն, թե ինչ հարցերի շուրջ ենք բանակցելու: Երբ իրենք առաջարկություն կանեն, մենք էլ կքննարկենք՝ բանակցելու մասին: Հիմնական քննարկումը լինելու է Ընտրական օրենսգրքի շուրջ»,- ասաց խմբակցության ղեկավարը:
Վահրամ Բաղդասարյանը սրտնեղում է այն հարցադրումից, թե ՀՀԿ-ն ինչ մանդատով իրավունք ունի խոսել հակադարձումների կամ նախապայմանների մասին, երբ Երեւանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ «Իմ քայլը» դաշինքը բացարձակ հաղթանակ տարավ: «Թվաբանությունը լավ կսովորեք՝ տոկոսների հետ կապված, կքննարկենք: Բնականաբար, այն՝ ինչ կառաջարկվի մեզ բանակցելու համար, պատրաստ ենք բանակցել»,- ասաց նա:
Վահրամ Բաղդասարյանի շեշտադրումներից պարզ է դառնում, որ ՀՀԿ-ն որեւէ պայման չի պատրաստվում առաջ բերել: «Հանրապետականը որեւէ պայման չի դնում, Հանրապետականը շարունակում է իր բնականոն աշխատանքը խորհրդարանում»,- հայտարարեց նա:
Այնուհետ, Վահրամ Բաղդասարյանը մտահոգություն հայտնեց, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարող է մեծամասնություն լինել, ինչպես Երեւանի ավագանու կազմում եւ չունենալ ընդդիմություն:
«Քաղաքական դաշտում տատանումները շատ են լինում՝ տարբեր ձեւով, եթե նայեք քաղաքապետի բոլոր ընտրությունները, ապա կտեսնենք, որ արդյունքները նույնն են եղել: Ցանկալի է, որ մենք 5-6 քաղաքական ուժ տեսնեինք ավագանիում, այլ ոչ թե երկու հոգի շեմը հաղթահարած եւ մեկ հոգի էլ՝ օրենքի ուժով: Պատմությունը կրկնվելու է, դրա համար պետք է քաղաքական ուժերին հնարավորություն տրվի, որպեսզի քաղաքական դաշտը կայունանա: Դուք կարո՞ղ եք ասել՝ նոր ընտրություններից հետո ո՞վ է լինելու ընդդիմությունը»,- եզրափակեց նա:
Ի դեպ, «Դաշնակցություն» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների ներկայացուցիչներն արդեն հայտարարել են, որ պատրաստ են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցել արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ: Նշենք, որ մեկ տարվա ընթացքում արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարն ամրագրված է նաեւ կառավարության ծրագրում, որին Ազգային ժողովում պատգամավորները կողմ են քվեարկել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան
Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան
Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան
ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ
Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը
Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են
Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը
Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու
Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ
Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ
ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել
Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ
Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով
ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը
Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել
ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին
Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT