ՄԱԿ-ի կենտրոնակայանում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռուանդայի նախագահի հետ

ՄԱԿ-ի կենտրոնակայանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեյի հետ:

Զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ հարաբերություններին, այնպես էլ հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը և Փոլ Կագամեյը համոզմունք են հայտնել, որ գագաթաժողովը նոր էջ կբացի Հայաստանի ու կազմակերպության անդամ հանդիսացող աֆրիկյան երկրների, այդ թվում` Ռուանդայի հետ հարաբերություններում և կնպաստի համագործակցության զարգացմանն ու խորացմանը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է երկկողմ կապերի որակական նոր մակարդակի բարձրացումը և այդ ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկումը: Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը կանցնի բարձր մակարդակով ու կնպաստի կազմակերպության անդամ երկրների միջև տարբեր ոլորտներում կապերի սերտացմանն ու ամրապնդմանը:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է նաև, որ գագաթաժողովի շրջանակում անցկացվելու է տնտեսական ֆորում և ռուանդացի գործարարներին հրավիրել այդ միջոցառմանը: 

Տպել
1755 դիտում

Ադրբեջանցիները ոչնչացնելուց պակաս ոչինչ չեն անում, միայն ոչնչացնել. չգիտեմ՝ դա ախորժակից է, թե խելքից. Ա. Հովհաննիսյան

Ադրբեջանի ՊՆ-ն մեկ օրվա սեփական կորուստների թիվը շփոթել և վերագրում է հայկական ուժերին. Շ. Ստեփանյան

Ես որդուս ասել եմ՝ քեզ պաշտում եմ, բայց հայրենիքի համար զոհվելուց ավելի վեհ բան աշխարհում չկա. Աննա Հակոբյան (տեսանյութ)

ԱԻՆ-ը հումանիտար օգնություն է տանում Արցախ

ՄԻԵԴ վճռից և ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում քննարկումներից հետո Ադրբեջանը հարվածային ԱԹՍ-ներ է ուղարկում Ստեփանակերտ. ԱՀ ՄԻՊ

Աննա Հակոբյանը Ստեփանակերտում հանդիպել է Արցախի կին խորհրդարանականների հետ

Բացառիկ ու աննախադեպ է. փաստացի մենք վարում ենք 5-րդ սերնդի պատերազմներին բնորոշ գործողություններ. Ա. Հովհաննիսյան

Ստեփանակերտի օդային սահմանը խախտել են Harop տեսակի 3 ԱԹՍ. 2-ը խոցվել են հայկական ուժերի կողմից. ՀՄՏԿ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ղարաբաղի հարցով հանդես է եկել հայտարարությամբ

Ստեփանակերտում հակառակորդի երկու ԱԹՍ է խոցվել. այս պահին հրետանային փոխհրաձգություն է. ՊՆ խոսնակ

«Տեսա, կրակեցի ու կպա՜վ». հերթական նկարահանումները արցախյան ռազմաճակատից (տեսանյութ). «Զինուժ-Մեդիա»

Արցախի ՊԲ-ն հրապարակել է Ադրբեջանի հերթական կորուստները․ տեսանյութ (18+)

Բնակչության տարհանման որոշում չի կայացվել. Ստեփանակերտի քաղաքապետարան

Տեսանյութն ապացուցում է, որ Ադրբեջանը խախտել է ՀՀ-ի միջազգայնորեն ճանաչված սահմանները. Հովհաննես Մովսիսյան (տեսանյութ)

Ջավախքցիները փակել են Վրաստան-Թուրքիա միջպետական ճանապարհը եւ արգելում են բեռնատարների տեղաշարժը

ՀՀ-ի դիմումի հիման վրա ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց կիրառելու որոշում է կայացրել

Ռազմական գիտության չափորոշիչներով Ադրբեջանի օպերացիան տապալված է. Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մեծ վնաս է հասցվել կապի ոլորտին․ Արցախի պետական նախարար

Ադրբեջանը Թուրքիայի լայնածավալ աջակցությամբ իր ամբողջ ռեսուրսն ու արսենալն է ներդրել այս ոտնձգության մեջ. Ավինյան

Մինչ այս ժամը մարդիկ ՊԲ-ին օգնություն են բերում. Հովսեփ Կուբատյան