Երևան
20 °C
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիտարկում է իտալացի մարզիչ Ջանի դե Բիազիի հետ համագործակցելու տարբերակը: Մեր տեղեկություններով՝ մասնագետը կարող է ժամանել Հայաստան՝ բանակցություններ վարելու: Կողմերի համաձայնության գալուն, սակայն, կարող է խանգարել մարզչի բարձր աշխատավարձը:
Ջանի դե Բիազին այն մասնագետներից է, որի անունը տեւական ժամանակ է երկրպագուների շրջանում հնչում է: Նրա գլխավորած թիմերի շարքում են իտալական «Բրեշիան», «Տորինոն», «Ուդինեզեն», իսպանական «Լեւանտեն»: Ալբանիայի հավաքականը նրա գլխավորությամբ որակավորվել է Եվրո 2016-ին, ինչից հետո էլ մասնագետը գրավել է հայ երկրպագուների ուշադրությունը:
Մեկ այլ տարբերակ, որը ֆուտբոլասերները հաճախ նշում են, Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում 1998-ին աշխարհի եւ 2000-ին` Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճած Յուրի Ջորկաեֆն է: Նման խոսակցությունների առիթ է դարձել այն, որ վերջերս նա թե՛ ՀՀ-ում եւ թե՛ Ֆրանսիայում հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Փարիզում նաեւ վարչապետի կողմից ՀՀ անկախության տոնի առթիվ պարգեւատրել է Երախտագիտության մեդալով: Բացի այդ՝ ֆուտբոլիստը Փաշինյանին ասել է, որ պատրաստ է աջակցել հայկական ֆուտբոլին: Հանդիպում է ունեցել նաեւ ՀՖՖ նորընտիր նախագահ Արթուր Վանեցյանի հետ:
Նախկինում Ջորկաեֆը տարբեր առիթներով նշել է, որ կցանկանար գլխավորել ՀՀ հավաքականը եւ որ դա կաներ մեծ ուրախությամբ: Նա, սակայն մարզչական փորձ չունի:
Հայաստանի հավաքականն առանց մարզչի է մնացել սեպտեմբերի 21-ին: Անցած ուրբաթ իր հրաժարականի մասին տեղեկացրեց Վարդան Մինասյանը, որն իր մարզչական կարիերայի ընթացքում 2-րդ անգամ ընտրանին գլխավորելուց հետո 4 հանդիպում էր անցկացրել:
ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականն այս պահին պայքարում է Ազգերի լիգայում: D դիվիզիոնի 4-րդ խմբի առաջին տուրում տանը հաղթել է Լիխտենշտեյնին (2:1), 2-րդ տուրում հյուրընկալվելիս պարտվել է Մակեդոնիային (0:2): 3 միավորով մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղում է: Նույնքան միավոր ունեցող Լիխտենշտեյնը 3-րդն է: Առաջատարը Մակեդոնիան է 6 միավորով, իսկ Ջիբրալթարը դեռ միավորներ չի վաստակել ու եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Հաջորդ 2 հանդիպումները ՀՀ-ն անցկացնելու է տանը՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Հոկտեմբերի 13-ին ընդունելու է Ջիբրալթարին, 16-ին՝ Մակեդոնիային:
Բնակավայրի խնդիրների ռեյտինգավորումը կնպաստի դրանց արդյունավետ լուծմանը. Նիկոլ Փաշինյանը դիմել է քաղաքացիներին
Աննա Հակոբյանը կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության Կանանց ֆորումին (տեսանյութ)
Բելառուսն ուժեղացրել է սահմանային անվտանգությունն ու պաշտպանությունը երկրի հարավում
Խոշոր ավտովթար Երևան-Արմավիր ճանապարհին․ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
Գավառում հրդեհվել է մեծ քանակությամբ անասնակեր. կրակի դեմ պայքարել են 4 ժամ
Մահացել է КВН-ի ղեկավար և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը
Դպրոցում քարոզչություն չպետք է անել. քաղաքական զսպվածություն չցուցաբերող տնօրենները սանկցիաների կենթարկվե՞ն
Իմ ամենամեծ ուսուցիչը նորին մեծություն երաժշտությունն է. այսօր Օհան Դուրյանի ծննդյան օրն է
Լոռու մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Արծաթե մեդալով՝ Լոզանի սպորտային արբիտրաժային դատարան. Արթուր Ալեքսանյանը կպայքարի հանուն արդարության
Համագործակցության հեռանկարներ բիոէներգետիկայի ոլորտում․ Պապոյանն այցելել է լատվիական EggEnergy ընկերություն
Պուտինը կհետևի ՌԴ զինված ուժերի զորավարժություններին
Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվել
Ռուսական անօդաչու թռչող սարքերը հատել են Ռումինիայի օդային տարածքը. ՆԱՏՕ-ն արձագանքել է
Բախվել է 3 ավտոմեքենա. կա տուժած
Մեկնարկում է «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովը. ԱԳՆ-ն իրազեկել է՝ ինչպես հետևել ընթացքին
Հաջիևը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության հետախուզական գործակալության ներկայացուցչի հետ
ՀՀ տարածքում ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Իրանի նախագահն առաջին արտասահմանյան այցը կկատարի Իրաք
ՀՀ-ում Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
«Զանգեզուրի միջանցք»-ի ստեղծմանն ուղղված Ռուսաստանի մղումը «դանակով հարված է թիկունքից»․ իրանցի պատգամավոր
Մեկնարկում է թատերահամերգային կազմակերպությունների 2024-2025 թատերաշրջանի բացումը
Սևանա լճում շարունակվում են Երևանի 43-ամյա բնակչի մարմնի որոնումները. սպանության հատկանիշներով հարուցվել է վարույթ
Սուրեն Պապիկյանը մեկնել է Կորեայի Հանրապետություն
Երկրաշարժ՝ Ադրբեջանի տարածքում
Մեկ ոստիկանի սպանության, ևս 4-ի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար կասկածվող անձը տվել է խոստովանական ցուցմունքներ
Ազգային հավաքականի անվանական մարզաշապիկներ Արթուր Ալեքսանյանին, Մալխաս Ամոյանին և Արթուր Դավթյանին
Գնել Սանոսյանը Լոռու մարզում դիտարկել է մի շարք ճանապարհահատվածների կառուցման ընթացքը, տվել հանձնարարականներ
Վիրավորում ստացած ոստիկանը վիրահատվել է. մանրամասներ՝ առողջական վիճակից
Իրանի նախագահն առաջարկում է երկրի մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխել հարավ
2 բնակավայրում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ
Ոստիկանության ծառայողի սպանության, ևս մեկի սպանության փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ
Խոշոր ավտովթար Սիլիկյան խճուղում․ 34-ամյա վարորդը մահացել է (լուսանկարներ)
Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանը կապիտան Հայրապետ Ստեփանյանն է
Ոստիկանի սպանության համար կասկածվող 41-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է. մանրամասներ (տեսանյութ)
Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն
Ոստիկանությունը հրապարակել է ոստիկանին սպանած ու վիրավորած անձի նկարը. նրան որոնում են
Արմավիրում զինված անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ տեղափոխվել հիվանդանոց
«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով
ՌԴ-ն արգելված պահանջներ է առաջադրում ՀՀ-ին, փորձում է անտեսել Իրանի դիրքորոշումը, ճնշել նրան. Խալաթյան
© 2024 Հայկական ժամանակ