Սա հատուկ լեզու է. փոխվարչապետն ընդունել է ԱՊՀ պետությունների վիճակագրական ծառայությունների ղեկավարներին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների վիճակագրական ծառայությունների ղեկավարների խորհրդի 59-րդ նիստի մասնակիցներին: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

Ողջունելով հյուրերին Հայաստանում՝ փոխվարչապետը նշել է, որ ժամանակակից աշխարհում վիճակագրական տեղեկատվությունը ինչպես աշխատանքի արդյունք է, այնպես էլ ռեսուրս, որը տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական եւ բնապահպանության ոլորտներում կայուն զարգացման հիմքերից մեկն է: Ըստ փոխվարչապետի՝ պաշտոնական վիճակագրությունը թվերի միջոցով երկրների միջեւ շփման ինքնատիպ լեզու է: Մհեր Գրիգորյանը շեշտել է, որ վիճակագրության դերն անհնար է թերագնահատել նաեւ միջազգային համագործակցությունը գնահատելու, ինչպես նաեւ երկկողմ ու բազմակողմ առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ մշակութային կապերը զարգացնելու գործընթացում: Այս առումով փոխվարչապետը բարձր է գնահատել ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեի դերը եւ համարել այն կարեւոր հարթակ վիճակագրության ոլորտում փոխգործակցության հարցերի քննարկման եւ որոշումների կայացման համար:

ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեի նախագահ Վլադիմիր Սոկոլինը, շնորհակալություն հայտնելով փոխվարչապետին ընդունելության եւ Հայաստանում խորհրդի հերթական նիստը բարձր մակարդակի կազմակերպելու համար, ներկայացրել է առաջիկա նիստի օրակարգը: Վլադիմիր Սոկոլինը բարձր է գնահատել Հայաստանի վիճակագրական կոմիտեի գործունեությունն ու խոսել ընդհանրապես վիճակագրական ծառայությունների կատարած աշխատանքի կարեւորության մասին:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մաղթել է նիստի մասնակիցներին հաջող եւ արդյունավետ աշխատանք՝ հույս հայտնելով, որ կայանալիք քննարկումները նոր ազդակ կհաղորդեն համատեղ աշխատանքին եւ կնպաստեն վիճակագրության ոլորտում համագործակցության հետագա ընդլայնմանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1844 դիտում

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին