Նրանք Մինասյանի հետ ավելի մոտիկ են եղել եւ ժամանակին հանձնարարություններ են ստացել. սանիկը՝ Զոհրաբյանին

Երեւանի քաղաքապետի արտահերթ ընտրություններին ընդառաջ ներքաղաքական իրավիճակը, կարծես թե, սկսում է լարվել: Նախընտրական շրջանը թեժացավ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 10-ին «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ կան ուժեր, որոնք շահարկում են հեղափոխության անունը, բայց «քուչեքում» ՀՀԿ-ականներից օգնություն են խնդրում՝ ընտրություններին քվե ստանալու համար:

Սեպտեմբերի 16-ին էլ սկանդալային հայտարարությամբ հանդես եկավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը: Նա նախ հայտարարեց, որ ՔՊ-ի թեկնածուն վախենում է իր հետ բանավիճելուց, հետո էլ նշեց, որ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում Սերժ Սարգսյանի մերձավորներն են: «Ինչից խոսում ենք, ասում են՝ սրանց հետևում կանգնած է Քոչարյանը, Քոչարյանը ձեր կողքին է կանգնած, հենց ձեր կողքն է կանգնած, որովհետև Քոչարյանի PR-ը մենակ դուք եք անում: Սերժ Սարգսյանի բոլոր բարեկամները «Իմ քայլը» դաշինքի ցուցակում են: Միքայել Մինասյանի սանիկը ձեր ցուցակում է, Միքայել Մինասյանի քեռու տղան ձեր ցուցակում է: Սերժ Սարգսյանի մերձավոր, նախկին խորհրդատու Զորի Բալայանի բարեկամը իրենց համամասնական ցուցակում է: Այն տղամարդը, ով անանուն, ֆեյքերի անվան տակ հայհոյում է, թքեմ նման տղամարդու երեսին, դուխ ունեք, տղամարդ եք, եկեք այստեղ բանավիճենք: 

«Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուին ամեն օր հրավիրում ենք բանավեճի, փախչում է, գա, ի՞նչ խոսի, գա, իմ հետ քաղաքական հարթակում ի՞նչ բանավիճի: Վախենում է: Հիմա էլ ասում եմ՝ տղամարդ ես, հրավիրում եմ բանավեճի, արի առանց Նիկոլ Փաշինյանի, տեսնենք՝ ոնց ես լուծելու Երևանի խնդիրները, թե՞ հեշտ է Փաշինյանի մեջքի տակ քաղաքապետ խաղալ: Էլի եմ ասելու՝ չէինք խոսի այս մասին, եթե իրենք չանցնեին արժանապատվության, տղամարդկության ու բարոյականության բոլոր սահմանները»,- հայտարարել էր Նաիրա Զոհրաբյանը: 

Երեկ Ազգային ժողովում՝ ճեպազրույցների ժամին, ԲՀԿ-ական պատգամավորներ Վահե Էնֆիաջյանն ու Իվետա Տոնոյանը, պատասխանելով Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունների հետ կապված հարցերին, փորձեցին հիմնավորել, թե ովքեր են «սերժականները»: «Վիկտոր Մնացականյանը հանդիսանում է Միքայել Մինասյանի սանիկը, Իզաբելլա Աբգարյանը նախկինում աշխատել է նախագահականի լրատվական ՊՈԱԿ-ում եւ գիտենք, թե ինչ քաղաքական հայացքներ ունի: Հակոբ Բալայանը Զորի Բալայանի՝ Սերժ Սարգսյանի նախկին խորհրդականի զարմիկը: Մնացածի չակերտները չենք բացում, այսքանով եզրափակենք»,- ասաց Վահե Էնֆիաջյանը:

Վահե Էնֆիաջյանը հրաժարվեց պատասխանել հարցին, թե ով է Միքայել Մինասյանի քեռու որդին: Պարզվում է, որ ԲՀԿ-ականներին այս հարցում սխալ են զեկուցել, ինչի հետեւանքով անհարմար իրավիճակում են հայտնվել: ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը Մինասյանի քեռու տղա ասելով նկատի է ունեցել «Իմ քայլը» դաշինքի ցուցակի վերջին համարի թեկնածու Միքայել Հասրաթյանին: Բանն այն է, որ Երեւանի նախկին ճարտարապետը, որն իսկապես Միքայել Մինասյանի քեռու որդին է, ունի նույն անուն ազգանունը, ինչ ՔՊ-ի ցուցակի վերջին համարի թեկնածուն: Այժմ ավագանու ՔՊ-ի թեկնածուն Նաիրա Զոհրաբյանից պահանջում է հրապարակային հայտարարել, որ իր անձի հետ կապված ապատեղեկատվություն է տարածել:

«Մեր անուն-ազգանունների հետ կապված զուգադիպություն է եղել: Ես Միքայել Մինասյանի հետ որեւէ կապ չունեմ: Ես պահանջում եմ, որ Նաիրա Զոհրաբյանը հայտարարի, որ իմ հետ կապված սխալվել է»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց ավագանու թեկնածու Միքայել Հասրաթյանը:

Ըստ ԲՀԿ-ականների՝ «Իմ քայլը» դաշինքի ցուցակի մյուս «սերժականը» բլոգեր Իզաբելա Աբգարյանն է: Նա «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հերքեց Վահե Էնֆիաջյանի հայտնած տեղեկությունները: «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ սուտ է: Պարոն Էնֆիաջյանը ստուգելու հնարավորություն ունի՝ հանել ՊՈԱԿ-ի նախկին աշխատակիցների տվյալները: Ես որեւէ ռեժիմի օրոք նախագահականում չեմ աշխատել, ինչպես նաեւ ՊՈԱԿ-ում: Ես եղել եմ մանկավարժ եւ թարգմանիչ: Պարոն Էնֆիաջյանի սուտը բավականին հեշտ է հերքել, թող որեւէ թուղթ ներկայացնի, որ ես աշխատել եմ այդ կառույցում»,- ասաց նա:

Իզաբելլա Աբգարյանն իր խոսքում նշեց, որ շատ տհաճ է, երբ քաղաքական ուժը փորձում է սուտը տարածելով՝ նսեմացնել մյուս քաղաքական ուժին: «Ընտրությունները կանցնեն կգնան, բայց մարդկանց մեջ կմնա այն, որ այդ մարդիկ սուտ են խոսել»:

Այնուհանդերձ, ԲՀԿ-ականների նշած անուններից մեկի հրապարակումը ճշմարտության հետ աղերս ունի: Պարզվում է, որ Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի սանիկը՝ Վիկտոր Մնացականյանը «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակում է: Վերջինս ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ Մինասյանի սանիկ լինելը քաղաքական կատեգորիա չէ: «Ինձ առաջարկել են լինել ցուցակում եւ իմ արժանապատվությունից ցածր է, որ ես քննարկեմ իմ քավոր-սանիկական հարցերը: Ես չգիտեմ, թե ինչու են նրանք (ԲՀԿ-ականները) նման բաներից կախվել: Ես չեմ կարծում, որ նրանց կհաջողվի իմ ներկայությամբ դաշինքը սեւացնել, պարզապես փորձում են մոլորեցնել: Նրանք Միքայել Մինասյանի հետ ավելի մոտիկ են եղել եւ ժամանակին հանձնարարություններ են ստացել»:

Հարցին, թե շփվո՞ւմ է քավորի հետ, Վիկտոր Մնացականյանը պատասխանեց. «Առիթից առիթ, տոնական օրերին շփվում ենք: Ես շուտվանից չեմ տեսել իրեն, անմիջական շփում չկա»:

ԲՀԿ-ականների հայտարարություններին ԱԺ-ում անդրադարձավ նաեւ ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը: Նա իր խոսքում ընդգծեց ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի կապերը: Մասնավորապես, Նազարյանը հիշեցրեց, որ 2018 թվականի ապրիլի 17-ին Ծառուկյանի դաշինքի 9 պատգամավոր կողմ է եղել Սերժ Սարգսյանի վարչապետությանը: «Այդ կուսակցությունը մի քանի անգամ կոալիցիա է կազմել ՀՀԿ-ի հետ: 2008 թվականի մարտին՝ Մարտի 1-ից 20 օր հետո, կոալիցիա են կազմել ՀՀԿ-ի հետ: Տիկին Զոհրաբյանը կողմ է եղել 2008 թվականի Մարտի 1-ին Երեւանում արտակարգ դրություն մտցնելուն: ԲՀԿ-ն բազում տեսանելի եւ անտեսանելի կոալիցիաների մեջ է եղել ՀՀԿ-ի հետ: Այս ամենից հետո իրենք մեզ մեղադրում են ՀՀԿ-ի հետ համագործակցության մեջ»,- ասաց Նազարյանը եւ ընդգծեց՝ հույս ունեն, որ Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությունը, թե իրենց համար Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը գոյություն չունեն, իսկապես արվում է վերջին անգամ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10394 դիտում

Երևանում 2026 թվականին կիրականացվի 200 հազար քմ փոսային նորոգման աշխատանք

Ուզբեկստանում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի ԱԳ նախարարին

ՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել

Մահացել է «Կնքահայրը» և «Ապոկալիպսիս Հիմա» ֆիլմերի աստղ Ռոբերտ Դյուվալը

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է Իսրայելի կողմից հրադադարի խախտման հետևանքով 600 զոհի մասին

Քոչարյանի «Մայր Հայաստան» դաշինքը ձեռքի թեթև շարժումով վերածվեց Ծառուկյանի «Մայր Հայաստան» դաշինքի. Չախոյան

Հայտնի է ձմեռային Օլիմպիական խաղերում Հարություն Հարությունյանի արդյունքը

Թալինի բենզալցակայաններից մեկում բռնկված հրդեհը մեկուսացվել է

ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Իրանի հետ համաձայնության հասնելու ճանապարհին առկա դժվարությունների մասին

Դսեղի հարակից անտառում ապօրինի հատվել են մեծ թվով ծառեր

Բ-ին և եպիսկոպոսներին չի կարելի ՀՀ-ից բաց թողնել. իշխանությունը հանցագործությունների մասին տեղյակ է

Շահարկվում է Աննա Հակոբյանի անունը. «Իմ քայլը» տեղեկություն է ստացել, որը վրդովեցնող է և խիստ վտանգավոր

Գևորգ Պապոյանը Արմավիրի մարզում լսել է բնակիչների առաջարկներն ու դիտարկումները և տվել անհրաժեշտ պարզաբանումներ

Արշակ Խաչատրյանի գործով կամայական եզրակացությունները իրավական արժեք չունեն. ՔԿ

Մեքենան դուրս է եկել Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. կա զոհ

Քանի տոկոս ձայնով կբավարարվի Կարապետյանը. օրենք խախտելով՝ մյուս պրոռուսական ուժերին են ուզում հաղթել

Վերականգնվել է 1,4 մլն դրամ վնաս. Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության աշխատանքների ամփոփում

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար

Հայտնի է հրաձգության Հայաստանի հավաքականի կազմը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունում

Մեր երկրները հաստատել են բարեկամական սերտ կապեր․ Վահագն Խաչատուրյանը՝ Լիտվայի նախագահին

ԱԶԲ-ի և ԶՖԳ-ի առաքելության հետ քննարկվել է բյուջետային աջակցության նոր վարկային ծրագրի ընդհանուր կառուցվածքը

ԵՄ խորհուրդը փետրվարի 24-ին կհաստատի Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկը

1 շաբաթում հայտնաբերվել է 426 ոչ սթափ վարորդ

IDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում. լուսանկարներ, տեսանյութ

ՀԷՑ-ը թուրքական ընկերություններին հանձնելու օրակարգ չկա թեկուզ տեսական մակարդակում. ՀԾԿՀ նախագահ

Արտակարգ դեպքերի թվի աճին զուգահեռ նվազել է զոհերի և տուժածների թիվը․ ՆԳ նախարարն ամփոփել է ՓԾ 2025 թվականը

ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը մեկնարկում է գյուղատնտեսական ապահովագրության ծրագիրը

Հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին ընտրական իրավունք ունի 2 միլիոն 489 հազար 31 քաղաքացի. ԿԸՀ

Ադրբեջանը հայտարարել է այս տարվա հունվարին դեպի Հայաստան 2,4 միլիոն դոլարի ապրանք արտահանելու մասին

ՀԾԿՀ-ն հիմա շատ ավելի անկախ է և ինքնուրույն, քան երբևէ եղել է. Մեսրոպյան

Հայաստանը ավելի ճանաչելի ու գրավիչ է դառնում․ Երևանում հաճախ եմ հանդիպում Վիետնամից ժամանած զբոսաշրջիկների

Հայտնի է Եվրոպայի մեծահասակների առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմը

Պայթյուն Թալինի բենզալցակայաններից մեկում․ այրվում են պահեստային բաքերը և մեկ բեռնատար

Շուրջ 69 մլրդ դրամի ներդրում 2025-ին՝ էլեկտրաէներգետիկական, գազամատակարարման և ջրամատակարարման համակարգերում

Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցվել են․ նա այլևս ՍԴ դատավոր չէ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ սպասվում են տեղումներ, լեռնային առանձին հատվածներում բուք կլինի

Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Անկախության փողոցի 1/55 հասցեի հողամասի նկատմամբ

Տեղի է ունեցել Բռնության դեպքերին օպերատիվ արձագանքի խթանման միջգերատեսչական խմբի նիստ

Ոստիկանության նախկին պաշտոնյան կաշառքի միջնորդության պատրվակով քաղաքացուց շուրջ 600 հազար դրամ է ստացել

«Ինտեր»-«Յուվենտուս» խաղից հետո հանդիպել են Եղիշե Մելիքյանն ու Հենրիխ Մխիթարյանը․ ինչ է քննարկվել