Մակրոնի միջամտությունը կհամոզի Փաշինյանին. ով է Հայաստանի ապագայով «մտահոգ» բրիտանացին

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցի հրապարակման մասին տեղեկատվությունը հասել է նաեւ Եվրոպա եւ անգամ արձագանքներ ստացել:

Euronews լրատվական հեռուստաալիքը անդրադարձել է ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման եւ դրան հաջորդող իրադարձություններին: Հեռուստաալիքը մեջբերել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերի 11-ին արված հայտարարությունը՝ երկու ժամվա ընթացքում օլիգարխների թիկնազորը զինաթափելու վերաբերյալ:

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարել գանձագողերին՝ խոստանալով վերադարձնել անգամ արտերկրում գտնվողներին: ԱԱԾ ղեկավարին եւ ոստիկանապետին հանձնարարվել է ռեյդեր իրականացնել կասկածվող օլիգարխների եւ բարձրաստիճան պաշտոնյաների մոտ, ինչպես նաեւ զինաթափել նրանց թիկնազորը», - հայտնել է Euronews-ը:

Սակայն Euronews-ի ռեպորտաժը զուտ արձանագրային է, մինչդեռ եվրոպական մամուլում հանդիպում են նաեւ վերլուծական հոդվածներ: Դրանք առայժմ երկուսն են եւ երկուսի հեղինակն էլ նույնն է՝ European Centre for Public Affairs կենտրոնի փոխտնօրեն, բրիտանացի Մայքլ Բառելը:

Կենտրոնը զբաղվում է տարբեր ոլորտների ներկայացուցիչներին խորհրդատվական ծառայություններ մատուցելով: Բառելը պրոֆեսիոնալ լոբբիստ է եւ այդ գործունեությամբ է զբաղվում նախորդ դարի 80-ականների կեսերից: Դրանից առաջ զբաղվել է քաղաքական լրագրությամբ:

«New Europe» թերթի կայքում հրապարակված «Հայաստանի «Ուոթերգեյթը». Արեւմուտքի գործելու ժամանակը» հոդվածում Բառելը գրում է, որ սովորաբար բարդ է լինում ապացուցել, որ այս կամ այն երկրի ղեկավարը քրեական գործեր է պատվիրում: Սակայն, նրա խոսքով, Հայաստանի դեպքում երկու բարձրաստիճան պաշտոնյաների միջեւ հեռախոսային խոսակցության ձայնագրության սենսացիոն արտահոսքը այդպիսի դեպքի ապացույց է: Ուշագրավ է, որ Բառելը, որն, ըստ ամենայնի, իրեն համարում է եվրոպական արժեքների առաջամարտիկ, գեղեցիկ կերպով շրջանցում է այն փաստը, որ ձայնագրված հեռախոսազրույցի «սենսացիոն արտահոսքը», ըստ էության, հանցագործություն է:

Ինչեւէ, Բառելը, ներկայացնելով խոսակցության բովանդակությունը, նշում է, որ արտահոսքից հետո Փաշինյանը հայտնվել է «ներքին փոթորիկի» էպիկենտրոնում: «Փոթորիկի» մանրամասները նա եւս բաց է թողնում, ինչը պայմանավորված է, թերեւս, փոթորիկի բացակայությամբ:

Բառելը հիասթափեցնող է համարում դեպքերի նման զարգացումը, քանի որ «Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո հույսեր էին առաջացել, որ նա կդառնա այն առաջնորդը, որի հետ Արեւմուտքը կարող է համագործակցել»: Միեւնույն ժամանակ նա հույս է հայտնում, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որպես ժողովրդավարական երկրի ղեկավար, իր մտահոգությունը կհայտնի «Հայաստանում արեւմտյան արժեքների պաշտպանությամբ»:

«Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի եւ Հայաստանի վարչապետի միջեւ Փարիզում կայացնալիք հանդիպումը կազմակերպվել էր շատ ավելի վաղ, սակայն այն պատեհաժամ հնարավորություն է ընձեռում Մակրոնին, որը իրեն ներկայացնում է որպես արեւմտյան արժեքների պաշտպան, հարցնելու իր հյուրին՝ ինչպե՞ս են այդ արժեքները պաշտպանվում ներկայիս Հայաստանում», - գրել է Բառելը:

Դրա հետ մեկտեղ Բառելը նշում է, որ Մակրոնը՝ «հայկական զգալի սփյուռք ունեցող երկրի նախագահը», բավականաչափ դիվանագիտություն կդրսեւորի՝ հրապարակային հարցադրումներ չանելու համար: Ըստ Բառելի՝ Մակրոնի միջամտությունը կհամոզի Փաշինյանին՝ Հայաստանի ավելի պայծառ ապագան ապահովելու եւ «Արեւմուտքի աջակցությունը պահպանելու» համար հարկավոր է շարժվել այլ ճանապարհով: Թե ինչ աջակցության մասին է խոսքը, ինչպես եւ «փոթորիկի» դեպքում, հեղինակը չի մանրամասնում:

Բառելի հոդվածում առերեւույթ նկատվում է որոշակի միակողմանիություն: Սակայն, հաջորդ օրը «bne IntelliNews Magazine» տնտեսական եւ քաղաքական ամսագրի կայքում հրապարակված նրա հոդվածը որոշակի պարզություն է մտցնում այն առումով, որ հեղինակը ուղղակի չի տիրապետում ողջ տեղեկատվությանը: Խոսելով 2008 թ. դեպքերի մասին, Բառելը նշում է, թե իբր ցույցերի ընթացքում գրանցվել են թալանի եւ ոստիկանների վրա հարձակումների դեպքեր, իսկ «հեռացող նախագահ Քոչարյանը ռազմական դրություն է հայտարարել»: Մինչդեռ, մինչեւ մարտի 1-ի առավոտյան ոստիկանական ուժերի ներխուժումը Ազատության հրապարակ՝ ցույցը կրում էր տեղային բնույթ եւ «թալանի ու ոստիկանների վրա հարձակումների» մասին խոսք չկար: Բացի այդ՝ «հեռացող նախագահ Քոչարյանը» հայտարարել էր արտակարգ դրություն, ոչ թե ռազմական:

Ինչեւէ, ակնհայտ է, որ Բառելը՝ անշուշտ լայն գիտելիքների տեր մասնագետը՝ պարզապես համակողմանի ուսումնասիրության չի ենթարկել Հայաստանի ներկայիս իրավիճակը եւ առաջնորդվել է հետխորհրդային տարածքում տեղի ունեցած նախորդ հեղափոխությունների տրամաբանությամբ: Իսկ եթե, այդուհանդերձ, գործ ունենք ոչ թե մակերեսային մոտեցման, այլ լոբբիզմի փորձի հետ՝ հարկ է հիշել հենց նույն Մայքլ Բառելի խոսքերը. արդյունավետ լոբբիզմի համար անհրաժեշտ է հասկանալ ազգային առանձնահատկությունների տարբերությունները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9424 դիտում

Հերթական կեղծ նյութը․ այն պետք է դիտարկվի որպես տեղեկատվական-հիբրիդային ազդեցության գործողություն․ Բաղդասարյան

Բացահայտվել է հերթական կեղծ «Զանգերի կենտրոնը»․ 14 անձից բաղկացած խումբը գործել է հստակ պլանավորված սխեմայով

Մենք հակամարտության կողմ չենք, Ֆրանսիան չի մասնակցի Հորմուզի նեղուցի ապաշրջափակման գործողություններին․ Մակրոն

ՀՀ իշխանություններին վերագրվել է մարդկային օրգանների վաճառքի մասնակից լինելու կեղծիք․ ԱՆ-ն հերքել է հոդվածը

Քոչարյանը երկիրն ու ժողովրդին սիրում էր, դրա համա՞ր էր ծեծում, Մարտի 1-ին զորք հանում. Ղազարյան. տեսանյութ

Մասկատում ՀՀ և Օմանի ԱԳ նախարարները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Թատերական շաբաթը համընկնում է գարնանային արձակուրդների հետ, հուսով եմ՝ թատրոն այցելելու առիթը կօգտագործեք

Հերթական հանցավոր խմբավորումը վնասազերծված է․ ՆԳՆ

Ընդմիջում․ ինչ աղցան է առաջարկում վարչապետը․ տեսանյութ

Ովքեր ասում են՝ 80 հզր մարդ ընտրության համար բերելն անհնար է, ասեմ՝ մայիսին միջինում օրը 15 հզր մարդ է մտել ՀՀ

Հրապարակվել է ԱԺ պատգամավորի թեկնածուի համար տեղեկանքի տրամադրման կարգը

Օմանի ԱԳ նախարարը Միրզոյանի՝ տարածաշրջանային բարդ իրավիճակում Մասկատ այցելելու որոշումը որակել է պատմական

Պուտինը 23 կնոջ ներում է շնորհել

Արայիկ Հարությունյանն այցելել է Արմավիրի մարզի ազգային փոքրամասնությունների բնակավայրեր

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի փողոցներից մեկում

Կառավարությունը կֆինանսավորի նոր, առնվազն 1417 տան կառուցում սահմանամերձ և ոչ սահմանամերձ բնակավայրերում

ԵՄ-ն փորձագետների խումբ կուղարկի Հայաստան՝ դիմակայելու հիբրիդային սպառնալիքներին․ հայտնի է՝ երբ

Սահմանամերձ բնակավայրերում տուն կառուցելու 16 միլիոնի ծրագրով նոր քվոտա կսահմանվի․ ովքեր են շահառու

Սպորտային մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամները վերադառնում են Երևան

Գարեգին Բ-ի քրոջ որդու՝ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ

Մասկատում կայացել է Հայաստանի և Օմանի ԱԳ նախարարների հանդիպումը․ տեսանյութ

Ucom-ը զգուշացնում է հեռախոսային խարդախությունների նոր ալիքի մասին

41-ամյա տղամարդը կեղծ օղիներ և առանց լիցենզիայի ծխախոտներ է իրացրել

Չմոռանալ, թե ինչ ունեինք, իսկ ընտրությունը շատ հստակ է. Հարությունյան

Պետությանը պատճառված 8 մլն դրամի վնասը վերականգնվել է

Լիբանանի և Սիրիայի սահմանին տեղադրվել է Քրիստոսի արձանը

Սթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակալվել է

Կառավարության քաղաքականությունն ուղղված է հանրային կառավարման ոլորտում մեծ ներդրումներ կատարելուն. վարչապետ

Հայաստանը վերջին տարիներին հետևողականորեն իրականացնում է խորքային բարեփոխումներ. Վահագն Խաչատուրյան

Եղել է իրավիճակ, որը չպիտի լիներ․ Անդրեասյանը՝ Գզոյանի հեռացման պատճառների մասին

Առանձին վերցրած գիտելիքը չի կարող արդյունք տալ, այն պետք է տեղադրված լինի ճիշտ տեղում և ճիշտ համակարգի մեջ

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին սպանվել է. Կաց

Եթե Հայաստանում չեմ եղել, նշանակում է՝ չե՞մ տեսել, թե ինչ է կատարվում, երկիրս ոնց է անդունդը գլորվում

Մի քանի օր ՀՀ-ում սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

Ավելի քան 12 կգ չորացված, մանրացված զանգված․ Արմավիրում մեծաքանակ թմրամիջոց է հայտնաբերվել

«Արմենիա» ԲԿ-ի բժշկուհին օժանդակել է ազգականին՝ երիկամն ապօրինի իրացնելուն․ նախաքննության ավարտ

Հայերի արտառոց շարժ դեպի ՀՀ չկա, մարդիկ հույս ունեն՝ շուտով պատերազմը կվերջանա. Զարեհ Սինանյան

«Արտիստը՝ դպրոցին» ծրագրի մասնակից 250 դպրոցականի լավագույն գործեր ներառվել են հատուկ պատկերագրքում. տեսանյութ

Սուքիասյանը երբևէ ՀՀ չի ներմուծել էլեկտրամոբիլներ և առնչություն չունի տաքսի ծառայությունների հետ. հերքում