Երևան
12 °C
Մենք ո՛չ սեւ ենք, ո՛չ սպիտակ, մենք ժողովուրդն ենք: Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ժողովրդավարական ուղի» կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված Մանուել Գասպարյանը:
Վերջինս կարծիք հայտնեց, որ նախորդ իշխանությունները սաբոտաժի ենթարկեցին եւ ստիպեցին ներկայիս իշխանությանը՝ ժողովրդին գույների դասակարգել: «Սակայն, անկախ ամեն ինչից, վստահությունն այսօրվա իշխանության նկատմամբ բավականին բարձր է, կոչ ենք անում բոլոր երեւանցիներին՝ միանալ եւ քաղաքապետի ընտրություններին թույլ չտալ որեւէ կեղծում, եւ թող որ սա դառնա թավշյա հեղափոխության շարունակությունը»,- ասաց նա:
Քաղաքապետի թեկնածուն հայտնեց, որ իրենք ծրագրային մի շարք դրույթներ ունեն, որոնցով տարբերվում են մնացած կուսակցություններից: Վերջինս նշեց, որ գրեթե բոլոր ուժերի կողմից ծրագրերում ներառված են մետրոյի կառուցման, նոր շինությունների, քաղաքի բարեկարգման եւ այլ հարցեր:
«Կուսակցություններ կան, որ խոստանում են ներդրումներ, բիզնես ծրագրեր եւ այլն, մեր կողմից առաջնահերթ թույլ չի տրվելու բարձրահարկ շենքերի կառուցումը, սա մեր ծրագրի ամենակարեւոր դրույթներից մեկն է: Աստված մի արասցե՝ մի երկրաշարժ լինի, մի ցնցում, որեւիցե մի ուժային կառույց, թե արտակարգ իրավիճակների նախարարություն, թե՛ առողջապահական ոլորտ, ոչ մի կերպ չի կարողանալու մաքսիմալ ձեւով ապահովել մեր ժողովրդի անվտանգությունը: Քաղաքի կենտրոնում շենքերը, կներեք արտահայտությանս համար, արդեն համբուրվում են իրար հետ»,- ասաց նա:
«Ժողովրդավարական ուղի» կուսակցության անդամները կարեւորում են Մարտի մեկի հուշաքարի ստեղծման հարցը: «Տասը ընտանիք մեծ կորուստներ են ունեցել եւ այդ ընտանիքներին որպես սփոփանք պարտավոր ենք ծրագրի մեջ եղած դրույքն իրականացնել եւ հուշաքար ստեղծել, ինչպես նաեւ նյութական աջակցություն ենք ցուցաբերելու նրանց»,- ասաց Մանուել Գասպարյանը:
Քաղաքապետի թեկնածուն վստահեցրեց, որ եթե սպասվող ընտրություններում կեղծիք չլինի, ով էլ ընտրվի՝ առաջինն ինքն է շնորհավորելու: Մանուել Գասպարյանը համոզված է, որ հիմա էլ կան կոալիցիոն ուժեր, որոնք սաբոտաժի միջոցով շարունակում են վտանգել ներկայիս իշխանության գործունեությունը, դրանով օգուտ տալիս նախորդ իշխանություններին:
«Մանր ուժեր կան, որոնք տիրապետում են որոշ ֆինանսական ռեսուրսների եւ փորձելու են չկորցնելով իրենց մեծ գումարները ձայներ վաստակել: Նախկինում իշխանությունների կողմից անտեսվել է երեւանցիների ձայնը, սակայն այսօր կարծում ենք, որ թե՛ ոստիկանությունը, թե՛ մյուս ուժային կառույցները թույլ չեն տա որեւէ անարդար քայլ»,-ասաց նա:
Մանուել Գասպարյանը նաեւ նշեց, որ որոշ կուսակցություններ քարորզարշավը սկսվելուց մի քանի օր առաջ արդեն փակցրել էին իրենց բաներները: Նշեց, որ տխուր իրավիճակ է նաեւ լրատվամիջոցների հետ կապված: «Կուսակցություններ կան, որոնք օգտվում են լրատվամիջոցներից, այդ լրատվամիջոցները առիթ անառիթ փորձում են միայն իրենց կուսակցության քարորզարշավը ներկայացնել, սակայն կան լրատվամիջոցներ, որոնք գործում են անաչառ, կարող եմ անգամ թվարկել դրանք՝ որեւիցե մեկին նախապատվություն չտալով»,- ասաց Մանուել Գասպարյանը:
Խոսելով իրենց ֆինանսական ռեսուրսների եւ նախընտրական պարտադիր ծախսերի մասին՝ քաղաքապետի թեկնածուն ասաց, որ երեքից չորս մարդ իրենց կուսակցությանը հանգանակություն են ուղարկել, սակայն իրենք ունեն գումարի խնդիր:
«Բոլորդ էլ գիտեք, որ այս ծրագիրը, պաստառները եւ այլն որոշակի գումարներ են պահանջում, ինչպես նաեւ ընտրագրավ գոյություն ունի, որը 2016 թվականին փոխանակ իջեցնեին, բարձրացրել են: Կարծում եմ՝ սա սխալ է, քանի որ նրանք պետք է մտածեին, որ մանր ուժեր գոյություն ունեն, որոնք ի վիճակի չեն լինի հաղթահարել: Նախկինում գործել է այսպիսի մի մեխանիզմ՝ կա՛մ պետք է հավաքեիր 1000 ստորագրություն, կա՛մ որոշակի գումար մուծեիր, որն այս դեպքում մեկ միլիոնի փոխարեն 3 միլիոն են դարձրել, ինչը կոնկրետ մեր քաղաքական ուժի համար բարդույթներ է առաջացրել»,- ասաց Մանուել Գասպարյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն
ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ
«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից
Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ
Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար
Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում
Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ
Մանդատները վերցնելով` ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան
Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից
Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է
Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ
Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը
Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը
Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ
Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը
Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է
Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել
Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը
Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս
Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը
Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ
Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին
Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ
Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը
Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները
Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է
Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին
Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել
Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների
Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական
Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ
Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ
Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է
ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ
Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին
Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT