Երևան
12 °C
ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լեւոն Պաչաջյանը, որը խաղում է շվեդական «Լինշոպինգում, դրական արդյունքներ է ակնկալում հայկական ֆուտբոլում սպասվող փոփոխություններից: 16 տարի անց ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան նոր ղեկավար կունենա: Նախագահի ու գործկոմի ընտրությունները կայանալու են սեպտեմբերի 22-ին: Նախագահի միակ թեկնածուն ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն է, որն այդ պաշտոնում ընտրելուց հետո կփոխարինի Ռուբեն Հայրապետյանին: Արդեն հայտնի է նաեւ՝ ովքեր են գործկոմի անդամների թեկնածուները: «Հայկական ժամանակ»-ը Պաչաջյանի հետ զրուցել է առաջիկա իրադարձությունների ու դրանց հնարավոր ազդեցության մասին:
- Երկար տարիներ անց ՀՖՖ-ում կտրուկ փոփոխություններ են սպասվում: Ըստ Ձեզ՝ ինչ ազդեցություն կունենան:
- Գիտեք՝ հայկական ֆուտբոլը այնքան էր դեգրեդացվել այս տարիների ընթացքում, որ ցանկացած փոփոխություն բերելու է դրական տեղաշարժի։ Ես լավատես եմ եւ կարծում եմ՝ գոնե այս ժամանակահատվածի համար այդ փոփոխությունը միայն լավ ու դրական ազդեցություն կունենա ֆուտբոլի մակարդակի եւ ընդհանուր մթնոլորտի վրա։
- Ի՞նչ կարծիքի եք ՀՖՖ նախագահի միակ թեկնածու Արթուր Վանեցյանի մասին:
- Մի պահ կարծիք կար սոցցանցերում, որ հայկական ֆուտբոլը ավելի «ֆուտբոլային» մարդու կարիք ունի, բայց, ես կարծում եմ՝ հաշվի առնելով բոլոր ռիսկերը (մասնավորապես՝ կազմակերպված խաղերի վերաբերյալ) ու այն մթնոլորտը, որը տիրում է Հայաստանում, ապա պարոն Վանեցյանի թեկնածությունը շատ բալանսավորված տարբերակ է։ Ու այդ քայլով նաեւ պետական մոտեցում է ի ցույց դրվում, որը ցույց է տալիս, թե ինչքան կարեւոր է ֆուտբոլը երկրի համար։
- Երեկ սոցցանցերում նույն արձագանքն էր նաեւ, երբ հայտնի դարձավ՝ ովքեր են գործկոմի թեկնածուները: Կան նախարարներ ու այլ, այսպես ասած, ոչ ֆուտբոլային մասնագիտության մարդիկ, օրինակ՝ սոցիոլոգ: Շատերը այս դեպքում էլ կենտրոնացան այն հանգամանքի վրա, որ ոչ ֆուտբոլային մարդիկ են:
- Իհարկե, առաջին տպավորությունը այնքան էլ դրական չէ, ավելի շատ հարցեր կան քան պատասխաններ, բայց միեւնույն է ես դրական եմ տրամադրված։ Օրինակ, գործկոմում է Արմեն Մելիքբեկյանը։ Նրա նման ֆուտբոլի գիտակ շատ երկրներում կարելի է երկար փնտրել... Ինձ թվում է՝ այն մարդիկ, որոնք ավելի «ֆուտբոլային» են որոշ բացեր կլրացնեն, եւ ժամանակի ընթացքում հնարավոր է՝ էլ ավելի դրական ու ֆուտբոլային փոփոխություններ տեսնենք։ Այս պահի համար, երեւի, այս կազմը պետք է լիներ։
- Առողջապահության նախարարը իր ներկայությունը բացատրում է նրանով, որ զբաղվելու է իր մասնագիտական ոլորտին առնչվող՝ բժշկական ապահովման հարցերով (ՀՀ-ում սպորտային բժշկության առումով բաց կա): Տարածքային կառավարման նախարարի ներգրավվածությունը կարելի է մեկնաբանել նրանով, որ ֆուտբոլը կենտրոնացած է հիմնականում Երեւանում, եւ մյուս շրջաններում էլ է պետք զարգացնել....
- Այս կամ այն կերպ, ներառյալ բացասական կողմերը, միշտ էլ կարելի է նկարագրել ու բացատրել, բայց պետք է նաեւ համեմատության մեջ նայել այդ ամենին, թե ինչ էր եւ ինչ կլինի։ Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ ավելի վատ չի կարող լինել։ Այս կազմը կաշխատի եւ ընթացքում փորձ ձեռք բերելով, հետեւություններ անելով, ավելի էֆեկտիվ կդառնա։ Ես լիահույս եմ, դրական եմ տրամադրված։
- Խոսակցություններ կան, որ Մելիքբեկյանն է լինելու գործադիր տնօրենը: Կարծես, նրա նկատմամբ դրական եք տրամադրված:
- Արդեն նշեցի, որ բացառիկ գիտելիքներով օժտված անձնավորություն է։ Ֆուտբոլի պատմությունը գերազանց գիտի եւ պատկերացնում է, թե ֆուտբոլը ինչ է իրենից ներկայացնում եւ ինչ կարելի է անել այն զարգացնելու համար։ Նրա գործադիր տնօրեն լինելը տրամաբանված եւ ճիշտ որոշում եմ համարում: Մաղթում եմ նրան հաջողություններ:
- Ինչպե՞ս կամփոփեք Ռուբեն Հայրապետյանի պաշտոնավարումը:
- Ներկայիս ֆուտբոլի վիճակը լավագույն նկարագիրն է։ Ուրիշ բան չունեմ ավելացնելու։
- Կարծիքներ կան, որ ֆուտբոլում փոփոխությունները կհասնեն նաեւ հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին:
- Ես կարծում եմ՝ դա տրամաբանական կլիներ... Եթե հեռանում է թիմը, ապա բոլորը պետք է հետեւեն այդ տրամաբանությանը։ Կարծում եմ՝ վերջին երկու խաղերը ցույց տվեցին, որ հավաքականին ինչ-որ նոր բան է հարկավոր, ինչ-որ մոտիվացնող ու առաջ մղող ուժ։ Բոլոր ֆուտբոլիստներն էլ որակներ ունեն ու որոշակի պայմաններում բոլորն էլ կարող են բարձրակարգ խաղ ցույց տալ, բայց հավաքականում նրանց խաղը խամրում է, համագործակցությունը այն չէ, տրամադրվածությունը նույնպես եւ այլն... Կարծում եմ, եթե փոխվում է ամեն ինչ, հավաքականում նույնպես փոփոխություններ են հարկավոր։
- Երկրպագուներն էլ են շատ խոսում հենց կոնկրետ ազգային հավաքականում փոփոխությունների մասին, ու բացի Վարդան Մինասյանից, նշում են նաեւ Հենրիխ Մխիթարյանի անունը: Ըստ նրանց՝ թիմի ավագը պետք է փոխվի, քանի որ չի կարողանում որպես ավագ լիդեր լինել թիմի ներսում:
- Կարծում եմ՝ ֆուտբոլիստների շրջանում ինչ-ինչ խնդիրներ հենց այդ ոչ առողջ մթնոլորտից է գալիս։ Երբ թիմը պարտվում է, մարդիկ ամեն ինչ բացասական լույսի ներքո են տեսնում՝ նաեւ ինչ-որ տեղ մոռանալով, թե տվյալ ֆուտբոլիստը ինչեր է արել նախորդ խաղերում։ Ես կարծում՝ անկախ նրանից՝ Հենոն ավագ է, թե՝ ոչ, նա վերջին տարիներին տարել է թիմն իր հետեւից, եւ շատ խաղերում միակ լուսավոր կետն է եղել։ Այո՛, բոլոր ֆուտբոլիստների մոտ էլ լինում են դժվար պահեր եւ անհաջող խաղեր, բայց հենց այդ դժվար պահերին է երեւում, թե ովքեր են աջակցում։ Ես համոզված եմ, որ Մխիթարյանը թե՛ որպես ավագ, թե՛ որպես թիմի առաջատար դեռ երկար տարիներ ուրախացնելու է հավաքականում խաղալով, եւ այս ժամանակահատվածը շատ արագ է մոռացվելու։
- Ինչպե՞ս կգնահատեք ՀՀ հավաքականի շանսերը Ազգերի լիգայում: 2 խաղից հետո 3 միավորով D դիվիզիոնի 4-րդ խմբի 2-րդ տեղում է՝ 3 միավորով հետ մնալով Մակեդոնիայից:
- Շանսեր դեռ կան, եւ պետք է պայքարել մինչեւ վերջ։ Անկախ ամեն ինչից, մենք դեռ լավ հնարավորություններ ունենք «come back» անելու (խմբ. նկատի ունի իրավիճակը շտկելու)։ Պետք է դրական տրամադրվել եւ պայքարել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT