Երևան
12 °C
Այսօր առավոտից «Երեւանի հանրություն» դաշինքը, շրջելով Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանում, նախընտրական իր ծրագրերը ներկայացրեց բնակիչներին:
Դաշինքի քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյանն ու իր թիմը երեկոյան մի փոքր դադար տվեցին «Դավիթ Անհաղթ» զբոսայգու տարածքում, որը, սակայն, գրեթե դատարկ էր: Լսարան չունենալու պատճառով «Երեւանի հանրություն» դաշինքի անդամները շարունակեցին իրենց քայլերթը:
«Մենք գտնում ենք, որ պետք է մաքսիմալ շփվել մարդկանց հետ: Առավոտից քայլում ենք բակերով, փողոցներով, մարդկանց հետ ենք խոսում, քարոզում մեր ծրագիրը: Անձնական շփումը շատ կարեւոր է, ինչքան մարդու հետ ենք շփվել, բոլորը միաձայն մեզ արձագանքել են եւ ասել, որ շատ վատ է, երբ կուսակցության ներկայացուցիչները գալիս, հեռավորության վրա են կանգնում: Հեռավորության մեջ մարդկային շփում չկա, իսկ այսօր մեր ժողովուրդն անձամբ է ուզում ամեն մեկն իր խնդիրը հայտնել եւ մեր խոսքը լսել»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց քաղաքապետի թեկնածուն:
Անահիտ Թարխանյանն ընդգծեց, որ քաղաքապետ ընտրվելու դեպքում դաշինքի առաջնային նպատակներից մեկն է՝ իրականացնել ծրագրեր եւ այնպիսի քայլեր անել, որոնք հնարավորություն կտան կտրականապես փոխել Երեւան քաղաքը:
«Ասում են, որ Երեւան քաղաքը փոխելու համար մեծ գումարներ են պետք, սակայն ես կասեմ, որ մեր մայրաքաղաքը փոխելու համար առաջինն անհրաժեշտ է բարի կամք եւ գրագետ որոշումներ: Քաղաքը տեղից շարժելու համար մեծ գումարներ պետք չեն, ընդամենը քաղաքը պետք է այնպիսի ավագանի ունենա, որտեղ հավաքված կլինեն մասնագետներ, բարեխիղճ մարդիկ ու կմտածեն քաղաքի ապագայի մասին»,-ասաց նա:
Վերջինս, անցնելով աղբի հերթական կույտի կողքով, ասաց. «Ենթադրենք «Սանիթեք»-ը կոռուպցիոն սխեմայով է աշխատում. եկավ մի կազմակերպություն, իր վրա ստանձնեց բոլոր հարցերը, բայց դրա փոխարեն մի քանի հոգի որոշեցին, որ պիտի փայ ունենան գործի մեջ: Այն գումարները, որոնք ընկերությունը պիտի ներդներ մեքենաների նորոգման եւ պատշաճ աղբահանության մեջ՝ բիզնեսից հանեցին կոռուպցիոներները»:
Անահիտ Թարխանյանն առանձնացրեց մի քանի թոփ խնդիրներ, որոնց լուծումն առաջնային եւ անհետաձգելի է համարում. տրանսպորտի, վերելակների, աղբահանության, առողջապահության, հանրակացարանների, դպրոցների, մանկապարտեզների վիճակը եւ մանկապարտեզի երեխաների սննդի որակը:
Վերջինս վստահեցրեց, որ ինչ ծրագիր էլ սկսեն անել, անելու են այնպիսի լուծումներով, որպեսզի նոր աշխատատեղեր բացվեն: «Վերելակների հետ կապված՝ նոր վերելակը ոչ թե պետք է պատրաստի գնել եւ բերել Հայաստան, այլ այստեղ վերելակների գործարան դնել, երկրորդ կարեւորագույն ուղղությունը, որով մենք զբաղվելու ենք, դա սոցիալական շերտին բնակելի բնակարանների կառուցումն է»,-ասաց նա:
ՀԺ-ի դիտարկմանը, թե բազմաթիվ կարծիքներ են հնչում մայրաքաղաքի գերծանրաբեռնվածության հետ կապված եւ հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս է պատկերացնում նոր աշխատատեղերի ու բնակելի շենքերի կառուցումը, Անահիտ Թարխանյանն ասաց, որ ծայրամասերում բազմաթիվ տարածքներ կան, որտեղ կարելի է շինարարություն սկսել:
«Հողերը պատկանում են քաղաքին, եւ եթե գալիս են առանձին մարդիկ, կոռուպցիոն սխեմաներով գնում տարածքներ ու սկսում գերշահույթ ձեռքբերել: Այսօր բնակարանների քառակուսու միջին գինը երեւանում կազմում է 1000-ից 1200 դոլար, երեք անգամ ավելի պակաս գումարով կարելի է տներ կառուցել եւ հանձնել մարդկանց, իսկ այն մարդիկ, որոնք չեն կարող տներ գնել, պետք է կառուցել բնակարաններ 20-ից 30 հազար դրամով եւ տալ վարձով, որպեսզի երիտասարդ ընտանիքը կարողանա ապրել»,-ասաց Անահիտ Թարխանյանը:
Քաղաքապետի թեկնածուն ասաց, որ բարձր է գնահատում իր շանսերը: Ինչ վերաբերում է արդար ընտրություններին, ապա վերջինս ասաց. «Մտավախություն կա, մանավանդ որ Տիգրան Մուկուչյանն իր տեղում է»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն
ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ
«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից
Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ
Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար
Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում
Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ
Մանդատները վերցնելով` ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան
Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից
Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է
Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ
Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը
Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը
Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ
Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը
Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է
Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել
Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը
Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս
Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը
Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ
Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին
Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ
Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը
Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները
Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է
Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին
Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել
Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների
Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական
Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ
Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ
Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է
ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ
Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին
Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT