Եթե պլյուս մինուս անենք՝ կտեսնենք, որ պետությունը մեզ պարտք է մնում. Ն. Եսայանը՝ ՊԵԿ նախագահի հայտարարության մասին

Երգիչները որեւէ հիմնարկության չեն պատկանում, եւ երբ ծերանան կամ հանկարծ ինչ-որ առիթով չերգեն, պետությունն ինչպե՞ս է իրենց թոշակները տալու եւ ի՞նչ հաշվարկով: Անդրադառնալով ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի կողմից արված հայտարարությանը՝ ասաց երգչուհի Նունե Եսայանը: «Եթե իմանամ, որ ծերանալուց հետո պետությունը պահելու է ինձ՝ հարկ կվճարեմ»,- ասաց Նունե Եսայանը:

Օրերս Դավիթ Անանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ վերջին 25 տարվա ընթացքում օրենքով կա հարկային հայտարարագրերի ներկայացման եւ հարկերի վճարման պարտադիր պայման:

ՊԵԿ նախագահը նշել էր, որ հայ երգիչ, երգչուհիները, որոնք հայրենասիրական երգեր են կատարում, տասնամյակներ շարունակ չեն ներկայացրել հարկային հայտարարագրեր: «Բոլորս էլ գիտենք, որ նրանք օրինակ, հարսանիքներում երեք երգի դիմաց որոշակի գումար են պահանջում, որի համար նրանք պետք է հարկային հայտարարագիր ներկայացնեն եւ հարկեր վճարեն»,- ասել էր նա:

Անդրադառնալով Դավիթ Անանյանի կողմից հնչեցվածին՝ Նունե Եսայանն ասաց, որ երգիչները հսկայական գումարներ են ծախսում ամեն մի երգի վրա: Վերջինիս պնդմամբ՝ 2 հազար դոլարից ոչ պակաս արժեն մեկ երգի բառերը, երգի ձայնագրությունը եւս 2 հազար դոլարի է հասնում: «Օրանժիրովկայով ամեն ինչով մի երգ ձայնագրելը 7-8 հազար է նստում մեր վրա, իսկ տեսահոլովակ նկարելը՝ 15 հազար դոլար: Եթե հաշվենք, թե երգիչը հարսանիքի մի երգ երգելուց ինչքան է ստանում եւ հաշվենք, թե ինչ է ծախսում այդ երգի վրա, պլյուս մինուս անենք՝ կտեսնենք, որ պետությունը մեզ պարտք է մնում»,-վստահեցրեց Նունե Եսայանը:

Վերջինս, սակայն նշեց, որ այնուամենայնիվ, չի պատկերացնում, թե ինչպես է կազմակերպվելու հարսանիքներից եւ այլ միջոցառումներից ստացված գումարներից հարկի վճարումը. «Այսինքն՝ ես պետք է հարսանիքից չե՞կ ուզեմ, դա ո՞նց է լինելու, ինչպե՞ս են անելու, որ հարսանիքի տերը ինձ չեկ տա, որ ես ներկայացնեմ: Աբսուրդ է ու ծիծաղելի»:

Երգչուհին վստահեցնում է, որ տարիներ շարունակ բոլոր պետական միջոցառումներին իրենցից շատերն անվճար են մասնակցել, եւ իր մոտ հարց է առաջանում, թե ինչու է այդպես եւ ինչու հարկերը հիշատակելիս ոչ-ոք այդ մասին չի հիշում: «Եթե ամեն ինչ օրենքի դաշտ մտնի՝ մենք բոլորս էլ պատրաստ ենք օրենքով գործել, բայց այդ մասով այնքան դատարկ տեղեր կա: Պետք է բացերը լցնելով առաջ գնալ, մի օրվա կամ մի հրահանգի միջոցով այդ հարցը լուծել հնարավոր չէ, դա շատ բարդ գործընթաց է»,- ասաց նա:

Երգչուհին չցանկացավ հայտնել, թե մոտավորապես ինչքան է վճարվում հարսանիքներին կատարած մեկ երգի դիմաց, սակայն նշեց, որ գները չափազանց տարբեր կարող են լինել. «Եթե կորպորատիվ է՝ հարց է, թե ով է հրավիրում, ինչի է հրավիրում, եւ ինչքան կվերցնենք: Ենթադրենք, եթե ընկերս է՝ ձրի եմ գնում, եթե մեջտեղը ծանոթ կա, մի փոքր այլ գին է, շատ- շատ տարբեր են»:

Նունե Եսայանն ասաց, որ հազվադեպ է երգում հարսանիքների: Երգչուհին պարզաբանեց, որ դժվարանում է պատվերով այնպիսի երգեր կատարել, որոնք իր ոճում չեն. «Ես չեմ կարող երգել հարս ու փեսայի երգ, երեխայի երգ: Երգում եմ այն երգերը, որոնցով ես ասելիք կունենամ»:

Ինչ վերաբերում է ՊԵԿ նախագահի այն հայտարարությանը, թե մինչեւ սեպտեմբերի վերջ դեռ ժամանակ կա, եւ շատերը պետք է հայտարարագրեր ներկայացնեն, Նունե Եսայանն ասաց. «Երբ ինչ-որ հիմնարկություն կստեղծեն, որ մենք գրանցվենք որպես երգիչ, այդ ժամանակ էլ մենք պետության հետ գործ կունենանք, իսկ հիմա մենք օդի մեջ ենք, ոչ մի տեղ չկանք: Նախկինում երգիչները տարբեր անսամբլների անդամներ էին, իսկ հիմա հարց է՝ ո՞վ ենք, կամ ու՞մ ենք պատկանում: Իրենք թող մեր ծախսերը հոգան, մենք էլ իրենց հարկեր տանք»:

Երգչուհին իր մտահոգությունը հայտնեց, որ մշակութային գործիչները լքված են: Նշեց, որ մշակույթի նախարարությունում հարց է բարձրացնելու, որ Ռուբեն Մաթեւոսյանին ծառայողական մեքենա տրամադրեն. «Դա այն նվազագույնն է, որ կարող են նրա համար անել, որովհետեւ երգարվեստի մեծերից որին մենք ունենք՝ մնացել է այդ մի գանձը, մնացածը չեմ ուզում անդրադառնալ, թե ինչ պայմաններում մահացան գնացին: Տարիներով ոչ-ոք իրենց դուռը չէր բացել, թե՛ Օֆելյա Համբարձումյանի, թե՛ Վլադիմիր Աբաջյանի... շատ կարող եմ թվարկել: Այդ մարդկանց պայմանները տեսնեիք, լաց կլինեիք, հիմա կգա մի օր, որ մենք էլ իրենց օրը կընկնենք: Օրինակ, ես ընդհանրապես աշխատանքային ստաժ չունեմ: Այսքան տարի լինես վաստակած երգիչ ու ամենաքիչ թոշա՞կը ստանաս»,- եզրափակեց Նունե Եսայանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9729 դիտում

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը