Որեւէ մեկին թույլ չենք տա կեղտոտ ձեռքերով խլել ժողովրդի հաղթանակը. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանում է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսման ձայնագրությունը:

«Դեռ մանրամասներին չեմ անդրադառնա: Քիչ առաջ հրավիրել եմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին եւ հանձնարարել եմ հանդես գալ մամուլի ասուլիսով, պատասխանել լրագրողների հարցերին, տալ պարզաբանումներ: Բայց այդ պարզաբանումներին դեռ կանդրադառնանք՝ ինչ ասաց ԱԱԾ պետը, ինչ ասաց ՀՔԾ պետը, ինչ է դա նշանակում, ինչը ինչպես պետք է մեկնաբանել, ինչը ինչու է հնչում եւ ոնց եղավ, որ այդպես է հնչում եւ ոչ թե այլ կերպ:

Ըստ էության, տեղի է ունեցել հետեւյալը. իմ նախնական գնահատմամբ (թեեւ իրավաբանները, երեւի ավելի ճիշտ կասեն)՝ տեղի է ունեցել ՀՔԾ պետի կամ ԱԱԾ տնօրենի գաղտնալսում: Ո՞վ է արել այդ գաղտնալսումը, ի՞նչ նպատակով, արդյո՞ք օրենքով նա իրավունք ունեցել է այդպիսի գաղտնալսում իրականացնել, ե՞րբ է տեղի ունենում այդ գաղտնալսումը եւ ի՞նչն է այս ամենի քաղաքական նպատակը: Ես դեռեւս օգոստոսի 17-ին Երեւանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում հայտարարել եմ, որ, ընդհանուր առմամբ, իմ կարծիքով, Մարտի 1-ի գործը բացահայտված, է, եւ տարբերակ չկա, բոլոր մարդասպանները պետք է կանգնեն դատարանի առաջ:

Այսօր ՀՀ-ում տեղի է ունենում կոռուպցիայի դեմ պայքար: Տեղի է ունենում կոռուպցիայի դեմ պայքար մի պայմաններում, երբ ամբողջ դատական համակարգը նշանակված է այդ կոռուպցիոն համակարգի կողմից եւ սպասարկել է երկար տարիներ այդ կոռուպցիոն համակարգին, պլանավորված է այդ կոռուպցիոն համակարգին սպասարկելու համար:  

Ես վարչապետ ընտրվելու հետո ինչի բա՞ն եմ թաքցրել ձեզնից: Ասել եմ՝ մինչեւ օրս դատավորները զանգում են, խաբար են ուղարկում, թե ինչ անենք, այս հարցը ո՞նց որոշենք, այն հարցը ո՞նց որոշենք: Դրանում ոչ մի գաղտնիք չկա, եւ ես ասել եմ, որ հրաժարվում են դատական համակարգին տալ հրահանգներ, եւ մենք հրաժարվել ենք դատական համակարգին տալ հրահանգներ: Բայց դա չի նշանակում, որ դատական համակարգից տարբեր մարդիկ մեզ չեն զանգել ասել՝ բա այս գործով ի՞նչ անեմ, խնդրում եմ՝ ասեք, վայ վախենում եմ, այս գործը չգիտեմ ոնց անեմ, այն գործը չգիտեմ ոնց անեմ:  

Ուզում ձեր ուշադրությունը հրավիրել հետեւյալի վրա: Մարդիկ զգում են.... եւ այդ մարդկանց անունները կոնկրետ են՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, Մանվել Գրիգորյան, Տարոն Մարգարյան, Գագիկ Խաչատրյան, տարբեր մանր ու մեծ չինովնիկներ, զգում են, որ իրենց թալանածը վերադարձնելու ժամանակն է եկել եւ ուզում են այդ պրոցեսը կասեցնել:

Այո, ԱԱԾ տնօրենը ասուլիս կանի: Հստակ ասում եմ՝ այն պահին, երբ կտեսնեք՝ ինչ ասացինք, որտեղ ասացինք, ինչ խոսեցինք, ում հետ հանդիպեցինք, ենթակա է հաշվետվության ձեր առաջ՝ ՀՀ քաղաքացիների առաջ, բայց մենք շանտաժի չենք տրվելու, Մարտի 1-ը պետք է բացահայտվի, մարդասպանները պետք է կանգնեն դատարանի առաջ: Թալանվածը պետք է վերադարձվի:

Բոլորը, ես՝ օրինակ, պատասխանատու եմ ձեզնից յուրաքանչյուրի առաջ՝ թե իմ, իմ հարազատների, ընտանիքի անդամների նյութական վիճակը ինչքանով է փոխվել:

Սրա նպատակը ընդամենը կոռուպցիայի դեմ պայքարը, մարդասպաններին բանտերում տեղադրելու պրոցեսը կոտրելն է: Այս իրավիճակի կապակցությամբ, այո, շարունակում է որոշումներ կայացնելու իրավունքը մնալ ժողովրդինը: Ժողովուրդն է բարձրագույն իշխանությունը:

Այս ընթացքում հեռուստատեսություններ են առել, ֆեյքեր են առել, լրատվամիջոցներ են առել, ինչ ասես չեն տարածում... սրա նպատակը մեկն է, ուզում են ճողոպրել պատասխանատվությունից, եւ դուք չպետք է թույլ տաք, որ նրանք փախչեն պատասխանատվությունից:

Առանձին վերցված պաշտոնյան, ընդհանրապես կառավարությունը, եթե որեւէ մեկը սխալ է արել... մեզնից ոչ մեկը անսխալական չէ, եւ մեզնի յուրաքանչյուրը պատասխան կտա՝ ինձնից սկսած, մնացածով վերջացրած, եթե, իրոք դա սխալ է, եթե օբյեկտիվորեն պարզվի, ապացուցվի, որ դա սխալ է: 

Այս ամեն ինչը նրա արդյունքն է, որ ես կոռուպցիոներների, թալանչիների հետ որեւէ կոմպրոմիս չունեմ ու չեմ ունենալու: Նրանք չեն կարող ինձ կանգնեցնել: Նրանց պարտություն է սպասվում, որովհետեւ նրանք ժողովրդից թալանվածը կոպեկ-կոպեկ պետք է վերադարձնեն, ՀՀ քաղաքացիներին գնդակահարածը պետք է պատասխան տա, սահմանից զինվորների հանած Երեւան բերածը պետք է պատասխան տա, երեւանցիների վրա ավտոմատներով կրակածը պետք է պատասխան տա, օլիգարխների թիկնազորին զենք բաժանածը, եւ նրանց ժողովրդի վրա կրակելու հրահանգ տվածը պետք է պատասխան տա:

Այդ գաղտնալսումների մեջ չկա մի բան, որ հետաքննության արդյունքում կպարզվի, որ որեւէ մեկը հատել է իր ծառայողական պարտականությունների գիծը, որովհետեւ, եթե մենք դատարաններին հրահանգներ տվող էինք, վերաքննիչ դատարանին ինչո՞ւ հրահանգ չենք տվել: Ո՞նց է Ռոբերտ Քոչարյանը հայտնվել ազատության մեջ: Եթե քաղաքական հետապնդման ենթարկող էինք... այդ լուրերը, որ հեռուստատեսություններ, լրատվամիջոցներ է գնել, ճի՞շտ, թե ճիշտ չեն: Էդ քաղաքական հետապնդյալները երկրում հեռուստատեսություն են գնո՞ւմ, լրատվամիջոց են գնո՞ւմ, այդ ո՞նց:

Քանի դե ես վարչապետ եմ, կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու: Շանտաժների չեմ ենթարկվելու: Մինչեւ վերջին կոռուպցիոները, մինչեւ նրանց գողացած վերջին կոպեկը, պետք է վերադարձվի ժողովրդին, դուք ձեր թալանածը չեք մարսելու: Ուզում եք գաղտնալսեք, ուզում եք գաղտնատեսաձայնագրեք, ինչ ուզում եք արեք, տարբերակ չկա: Եւ ես հույս ունեմ, որ այս իրավիճակում ժողովուրդը պինդ կկանգնի կառավարության կողքին: Այո՛, մենք ձեր աջակցության կարիքն ունենք կոռուպցիայի դեմ պայքարում:

Այսօր՝ ժամը 19:00-ին, Դավթաշենում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հավաք է նախատեսված, եւ ես հույս ունեմ, որ բոլորդ կգաք այնտեղ եւ ձեր աջակցությունը կհայտնեք կոռուպցիայի դեմ պայքարին, կոռուպցիոներների դեմ պայքարին, մարդասպանների դեմ պայքարին, եւ ընդհանրապես հեղափոխությանը:
Տեսագրության մեջ այդ վերլուծությունները՝ այս բառը, այն բառը... ես լսել եմ: Ասեմ այնտեղ ինձ հետ կապված մի բան կա, ուզում եմ պարզաբանել: Իմիջայլոց, երեկ Տավուշի մարզում տեղի ունեցած հարցազրույցի ժամանակ էլ ասացի, երբ ես առաջարկել եմ Հատուկ քննչական ծառայության պետի թեկնածու, Քննչական կոմիտեի նախագահի թեկնածու, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, ոստիկանության պետ (դե ոստիկանությունը նախաքննություն վարող մարմին չէ), Պետական եկամուտների կոմիտեի նախագահ, ասել եմ, որ ես ձեզ խոստանում եմ մի բան, որ որեւէ գործի քննության համար քաղաքական խոչընդոտ չի լինելու, բացառում եմ, որ դուք ասեք՝ նախաքննության շահերից ելնում է, որ այսինքն՝ մարդուն պետք է կալանավորել, ես ասեմ՝ չէ, ցանկացած դեպքում, երբ դուք գաք, նույնիսկ իմ ընտանիքի անդամին ասեք՝ պետք է կալանավորել, նախաքննության շահից է դա բխում, ես ասելու եմ՝ կալանավորեք, չեմ ասելու՝ մի՛ կալանավորեք: Եւ այո՛, տեղի է ունեցել դա: Եվ հիմա էլ եմ ասում՝ նախաքննության մարմինները պետք է անկաշկանդ լինեն:

Ճշմարտությունն այն է, որ ոմանք ուզում են ճողոպրել պատասխանատվությունից: Ես դա թույլ չեմ տալու, ընդ որում՝ անկախ նրանից վարչապետի կարգավիճակում կլինեմ, թե՝ ոչ: Որեւէ կոռուպցիոներ չի խուսափելու պատասխանատվությունից:

Իսկ ընդհանուր առմամբ, ասում եմ՝ այս իրավիճակի լուծումը ձեր՝ ՀՀ քաղաքացիների տիրույթում է: Եվ ես հույս ունեմ, որ դուք կաջակցեք կոռուպցիայի դեմ պայքարին, կաջակցեք Մարտի 1-ի գործի բացահայտմանը, կաջակցեք թալանի դեմ պայքարին, եւ այդ աջակցության ձեւերից մեկը այսօր՝ երեկոյան, ժամը 19:00-ին, Դավթաշենի, որքան հիշում եմ ասացին «Երեւան սիթի» խանութի մերձակա հրապարակ գալն է: Ես կգամ այնտեղ, ելույթ կունենամ, եւ նաեւ կախված ժամը 7-ին հաստատված իրավիճակից՝ որոշ հավելյալ բաներ կասեմ:
Հանձնարարել եմ նաեւ ԱԱԾ տնօրենին ասուլիս հրավիրել եւ հրապարակել, թե առաջիկայում ինչ քրեական գործեր են նախապատրաստվում, ում թալանի մասին:

Դուխով, ժողովո՛ւրդ. դուք հաղթել եք, եւ ձեր հաղթանակը որեւէ մեկը չի կարող ձեր ձեռքից վերցնել, նույնիսկ մենք, եթե նույնիսկ շատ ուզենանք: Բնականաբար՝ մենք նման բան չենք ուզենա, բայց որեւէ մեկին թույլ չենք տա կեղտոտ ձեռքերով խլել ժողովրդի հաղթանակը»,- ասաց նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7933 դիտում

Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում

Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը

Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին

Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»

Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան

Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները

Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ

Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ

Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը

Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները

14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին

Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից

Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը

Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի

Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել

Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր

Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ

Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ

ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ

Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին

Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել

«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից

Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան

Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ

Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը

2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը

Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան

Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ

ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ

Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ

ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի

Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք

Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում