Երևան
12 °C
««Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի երթուղիները շահագործման խնդրի առաջ են կանգնած»,- այս մասին երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Շուշանիկ Խաչատրյանը:
Նշենք, որ «Գալակտիկա տրանս սերվիս»-ն իրականացրել է կանոնավոր ուղեւորափոխադրումներ Երեւան քաղաքից Արմավիրի, Արարատի եւ Արագածոտնի մարզեր:
Շուշանիկ Խաչատրյանը նույնիսկ բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իրազեկելով, որ Երեւան-Արմավիր երթուղու ուղղությամբ ապօրինի բացվել են մի քանի երթուղիներ, որոնք փաստացի իրականացնում են Երեւան-Արմավիր երթուղով ուղեւորափոխադրումներ: «Նշված երթուղիները սպասարկող ընկերությունները, փաստացի իրականացնելով Երեւան-Արմավիր երթուղով ուղեւորափոխադրումներ, մեր ընկերությանը վնասներ են հասցնում»,- իր նամակում նշել է Խաչատրյանը:
Խաչատրյանը նշում է, որ վարչապետին ուղղված նամակը մնացել է անպատասխան: «Ես այնտեղ նշել եմ, որ անօրինական եղանակով նրանց թույլ է տրվել սպասարկել Երեւան-Մյասնիկյան, Երեւան-Մեծամոր, Երեւան-Ջանֆիդա եւ Երեւան-Նալբանդյան երթուղիները, սակայն այդ ուղղություններով ուղեւորափոխադրումներ չեն իրականացվում»:
Փաստաբան Գուրգեն Գրիգորյանը խնդրի մասին խոսելով ասաց՝ ահազանգել են անմիջապես, անգամ ներկայացվել են այն համարները, որոնք առանց գրանցման են աշխատում եւ հարկեր չեն վճարում:
«Երբ մենք այդ դիմումները գրեցինք, 8 ամիս մեզ պտտեցրեցին բոլոր պետական շենքերով՝ այդ դիմումի պատասխանի հետեւից, եւ հետաքրքիրն այն է, որ մինչ օրս մենք չունենք պատասխան: Մեկ տարի է՝ գործը քննվում է, մենք հայտնում ենք, որ կատարվածը պետության եւ բյուջեի դեմ է, սակայն նախարարությունը ոչ մի քայլ չի ձեռնարկում»,- ասաց փաստաբանը:
Գուրգեն Գրիգորյանը նկատեց՝ նախարարություն գնալուց հետո ավելի վատ իրավիճակ է ստեղծվում. «Ամեն անգամ մեր՝ նախարարություն այցից հետո մի քանի մեքենա օրինականացրել են: Հետաքրքիր է, որ վերջին անգամ, երբ հուսահատ վարորդները դիմեցին ակցիայի, դրա մասին տեղյակ էին միայն նախարարությունում»:
Գրիգորյանը նշեց, որ տրանսպորտի նախարարությունը ոչինչ չի անում, որպեսզի անօրինական ուղեւորափոխադրում կատարողները պատժվեն: ՀԺ-ի դիտարկմանը, թե տրանսպորտի նախարարությունը չունի լծակներ, քանի որ դեռ չի ձեւավորվել տրանսպորտային տեսչությունը, Գրիգորյանը արձագանքեց. «Եթե ՀԿ-ները կարողանում են խնդիրները վեր բարձրացնել, երբ որ ասում ենք՝ կոռուպցիա է, պետական լիազորը մարմինը չունի՞ լիազորություն պաշտոնական գրություն ուղարկել այն կառույցներին, որոնք պետք է զբաղվեն այդ հարցերով»:
Շուշանիկ Խաչատրյանը նշեց, որ ընկերությանը խանգարում է Ռուբեն Կոստանյանը (Բոգո): Հարցին, թե ինչո՞վ է խանգարում, Խաչատրյանը նշեց, որ Կիլիկիա ավտոկայանում իր համար ապօրինի ավտոկայան է ստեղծել եւ մոտ 40 ավտոմեքենա է աշխատեցնում: Խաչատրյանը ասաց, որ իր վարորդներին Կոստանյանը ահաբեկում է:
Մեր հարցին, թե որքա՞ն աշխատող ունի «Գալակտիկա տրանս-սերվիս» ընկերությունը եւ տարեկան որքա՞ն հարկ է վճարում պետբյուջե, Խաչատրյանը պատասխանեց. «Աշխատողները մոտ 70 են: Պետբյուջե բավականին շատ ենք վճարում»:
Նշենք, որ «Գալակտիկա տրանս-սերվիս» ՍՊԸ-ն 2001 թվականի սպասարկում է երթուղին, ունի 22 միկրոավտոբուս եւ 4 ավտոբուս: Վերջերս էլ ընկերությունը համալրվել է 20 նոր «Մերսեդես սպրինտեր» միկրոավտոբուսներով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT