Երևան
12 °C
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ սեպտեմբերի 8-ին Մոսկվայում կայանալիք հանդիպմանն ընդառաջ մեծանում է հայկական կողմի վրա գործադրվող ճնշումը: Հայ-ռուսական հարաբերություններում տեղի ունեցող փոփոխությունները միառժամանակ խոցելի դարձրեցին դրանք արտաքին միջամտության համար: Ինչ վերաբերվում է հայկական կողմի վրա աճող ճնշմանը, ապա դա մի կողմից տարատեսակ փորձագետների գնահատականներն են հայ-ռուսական դաշնակցության «մոտալուտ վախճանի» վերաբերյալ, մյուս կողմից ներհայաստանյան ուժերի մռայլ կանխատեսումները: Առավելապես ռուսաստանյան եւ ադրբեջանական մամուլում տեղ գտնող վերլուծությունները Հայաստանի՝ «վրացական ու ուկրաինական սցենարով շարժվելու» եւ «Ռուսաստանից պոկվելու» մասին հավելյալ ճնշող երեւույթներ են երկու երկրների ղեկավարների հանդիպումից առաջ: Պակաս չեն նաեւ պաշտոնական Մոսկվայից եկող ազդակները:
Օրեր առաջ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ սեպտեմբերի 8-ի հանդիպմանը Ռուսաստանն ակնկալում է լուրջ եւ անկեղծ զրույց:
«Շատ հարցեր են կուտակվել ինչպես մեր, այնպես էլ հայկական կողմի մոտ, այդ իսկ պատճառով մենք ակնկալում ենք անկեղծ, լուրջ խոսակցություն բոլոր հարցերով, որոնք վերաբերում են ինչպես երկկողմ համագործակցությանը, այնպես էլ գործընկերությանը միջազգային կազմակերպություններում՝ ԵԱՏՄ-ում ու ՀԱՊԿ-ում»,- ասել է նա:
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններից հետո այս մեկը, թերեւս, ավելի չեզոք էր, սակայն հստակ խոսում էր այն մասին, որ առաջիկա հանդիպումը հեշտ չի լինելու: Ի դեպ, Ուշակովի հայտարարության նույն օրը, հայ լրագրողների հետ զրույցում, Լավրովի գնահատականներին է անդրադարձել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք վերջին օրերին Ռուսաստանի տարբեր պաշտոնյաների կողմից Հայաստանի ներքին իրավիճակի հետ կապված գնահատականները ճնշում չեն Հայաստանի նոր իշխանությունների նկատմամբ եւ միջամտություն երկրի ներքին գործերին՝ դեսպանը նշել է, որ ՀՀ կառավարությունը պետք է արձագանքի դրանց:
«Ես տեսել եմ այդ գնահատականները, արձագանքները եւ Հայաստանի կառավարությունը պետք է արձագանքի այդ մեկնաբանություններին», - ասել էր Միլսը:
Բայց արդյո՞ք Միլսի պատասխանը եւ «կառավարությունը պետք է արձագանքի» ձեւակերպումը եւս միջամտություն չեն հանդիսանում Հայաստանի կամ երկու դաշնակիցների ներքին գործերին: Ինչեւէ, ԱՄՆ-ի հետ մենք դաշնակիցներ չենք եւ Միլսի հայտարարությունը լրիվ այլ պատմություն է:
Առավել հետաքրքրական են հայաստանցի որոշ քաղաքական գործիչների գնահատականները հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս փուլի վերաբերյալ: ՀՀԿ-ական որոշ պատգամավորների կարծիքով՝ ներկայիս կառավարության քայլերը չեն բխում հայ-ռուսական բարեկամության շահերից: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի խոսքով՝ գործող կառավարությունը մսխում է ՀՀ արտաքին քաղաքական կապիտալը, որը կուտակվել է տարիներ շարունակ։
«Խոսքը վերաբերում է նաեւ հայ-ռուսական հարաբերություններին, որոնք լավագույն ժամանակները չեն ապրում, ակնհայտ է, որ սրա հիմքում ընկած են ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ ՀԱՊԿ, ԵԱՏՄ-ի օրակարգի հետ առնչվող հարցերը։»,- ասել էր Աշոտյանը։
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ վարչապետ Փաշինյանի պատասխանը Լավրովի հայտարարությանը Հայաստանի «եռացող» ներքաղական կյանքի վերաբերյալ, դրական ազդեցություն չի ունեցել հայ-ռուսական հարաբերությունների վրա։
«Մենք տեսնում ենք, որ Փաշինյանի հումորային սրամտությունները լավ չեն ազդում հայ-ռուսական հարաբերությունների վրա», - լրագրողների հետ զրույցում ասել էր Շարմազանովը։
Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների պահպանման ու խորացման նշանակություն մասին խոսել էր նաեւ ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Սամվել Ֆարմանանը:
«Մենք մեր մտահոգությունն ենք հայտնել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք տեղ գտած իրողությունների առթիվ: Ես հուսով եմ, որ բոլոր գործողությունները, որոնք մեր իշխանությունների կողմից ձեռնարկվում են կամ կձեռնարկվեն, դրանք կբխեն բացառապես ՀՀ ազգային պետական երկարատեւ շահերից, նախկին փորձի համակողմանի ուսումնասիրությունից բխող որոշումներ կլինեն», - լրագրողների հետ զրույցում նշել էր պատգամավորը:
Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները պահպանելու եւ խորացնելու մղումը, իհարկե, ողջունելի է: Երկու երկրների ռազմավարական նշանակությունը միմյանց համար ոչ ոք կասկածի տակ դնել չի կարող: Սակայն, բերվող փաստարկներն առ այն, որ փոփոխվող տրամաբանությունը վնասում է հայ-ռուսական հարաբերություններին, մինչդեռ դրանց պահպանման համար ավելի նպաստավոր էր նախկինում տարվող քաղաքականությունը՝ այնքան էլ իրատեսական չեն:
Բանն այն է, որ Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունները հետհեղափոխական շրջանում փչացրած բոլոր երկրներում կար դրա հասարակական պահանջը: Իհարկե, այդ պահանջը ձեւավորվել էր նաեւ մանիպուլյատիվ գործողությունների արդյունքում: Սակայն, առանցքայինն այն է, որ այդ երկրներում հասարակական կարծիքը մանիպուլյացիաների ենթարկելու համար պարարտ հող կար: Մեր հասարակության մեջ հակառուսական տրամադրություններ չկան, սակայն դրանց համար կարող է հենք հանդիսանալ անհավասար ու անարժանապատիվ դաշնակցությունը: Այսօր տեղի ունեցող փոփոխությունները, որքան էլ զարմանալի հնչի, արվում են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար:
Ինչ վերաբերվում է նախկինում բացասական դրսեւորումների հանդեպ հասարակության արհամարհական վերաբերմունքին, ապա այն պայմանավորված էր իշխանությունների լեգիտիմության արտաքին աղբյուրով: Ներկայումս քաղաքացին իշխանության լեգտիմության աղբյուր համարում է իրեն, ուստի, հաշվի չնստել իշխանության հետ, նշանակում է հաշվի չնստել հասարակության հետ, ինչն էլ ապագայում առիթ է հանդիսանալու տարբեր երկրների համար՝ ավելի դիպուկ «խորհուրդներ» տալ, քան այն, թե որ հայտարարություններին «կառավարությունը պետք է արձագանքի»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել
Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները
Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT