Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու անհրաժեշտությունը չեմ տեսնում. Գեւորգ Կոստանյան

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՍԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանն ԱԺ-ում պատասխանելով «Հայկական ժամանակ»-ի հարցին, թե ինչպես է վերաբերում է Մարտի 1-ի գործի շրջանակներում տեղի ունեցող բացահայտումներին, նշեց, որ շատ լավ է, որովհետեւ դա անհրաժեշտ պրոցես է:

«Բայց յուրաքանչյուր բացահայտված դեպքի վերջնական գնահատականը դատարանն է տալու եւ դա անկանխատեսելի է, այսինքն՝ չգիտենք այդ դեպքի արդյունքը ինչ է լինելու՝ մեղադրակա՞ն, թե՞ արդարացման դատական ակտեր»,- ասաց նա:

ՀԺ-ի մյուս հարցին՝ թե նույն համոզմա՞նն է, որ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու անհրաժեշտությունը չկա, Կոստանյանը պատասխանեց. «Այո, անհրաժեշտությունը չեմ տեսնում, որովհետեւ այդ պահին առկա ապացուցողական բազայի շրջանակներում դու չես կարող քրեական գործի վերաբերյալ կարծիք կազմես ապրիորի, դու պետք է ունենաս կոնկրետ իրավիճակում քրեական գործի վարույթը տվյալ ժամանակահատվածում: Դու չգիտես, թե մեկ տարվա կամ երկու տարվա ընթացքում ինչ ապացույցներ են ձեռք բերվել»,- ասաց նա եւ հիշեցրեց, որ ինքը գլխավոր դատախազ է նշանակվել 2016-ի օգոստոսից եւ հիմա այդ պաշտոնում չէ:

«Այսինքն, ես չգիտեմ՝ դրանից հետո ինչ քննություն են իրականացրել, ինչ ապացույցներ ձեռք բերել, որ դա հանգեցրել է անհրաժեշտությանը»,- ասաց նա: Իսկ այն, որ վարչապետն ասում էր, որ, ըստ էության, Մարտի 1-ը բացահայտվել է, Կոստանյանը նշեց, որ ինքը ուրախ կլինի, եթե այդպես է:

«Կարծում եմ՝ ՀՔԾ-ն եւ դատախազությունն արդեն համապատասխան հիմնավորումները կներկայացվեն, ես միայն ողջունում եմ դա»,- ասաց նա: Հարցին, թե ինչպես է վերաբերվում Քոչարյանին ազատ արձակելու որոշման դեմ դատախազության կողմից ներկայացված վճռաբեկ բողոքին, Գեւորգ Կոստանյանն ասաց, որ չգիտի ոչ դատախազի միջնորդագրի, ոչ էլ դատարանի որոշման հիմքերը: Իսկ թե ինչպես ստացվեց, որ ՀՔԾ-ին իշխանափոխությունից հետո միայն հաջողվեց պարզել, որ կեղծվել են ապացույցներ, որի հիման վրա 2008թ-ին խաղաղ հավաքը բռնի ուժով ցրել են, Կոստանյանը նշեց, որ պետք է հարցնել ՀՔԾ-ին, թե ինչու հիմա հաջողվեց եւ նախկինում չէր հաջողվում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6932 դիտում

Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն

ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ

«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից

Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ

Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար

Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ

Մանդատները վերցնելով` ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան

Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է

ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից

Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է

Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ

Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը

Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը

Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ

Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը

Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է

Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել

Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը

Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս

Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը

Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ

Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին

Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ

Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը

Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները

Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է

Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին

Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել

Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների

Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական

Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ

Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ

Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ

Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին

Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա