Երևան
12 °C
Սեպտեմբերի 4-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն ընդունել է Բուլղարիայի Հանրապետության աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարարի տեղակալ Զոռնիցա Ռուսինովային։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունից:
Հանդիպմանը մասնակցում էին նաև Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության դեսպանության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովան, դեսպանի խորհրդական Պետեր Շտերևը և ԱՍՀ նախարարի տեղակալ Արման Ուդումյանը։ Կողմերը քննարկել են սոցիալական պաշտպանության, երեխայի իրավունքներին և զբաղվածությանը առնչվող հարցեր, ինչպես նաև հստակեցրել «Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության աշխատանքային միգրացիայի կարգավորման մասին» համաձայնագրի վավերացմանն առնչվող կետերը։ Ս․թ․ փետրվարի 12-ին ստորագրված համաձայնագրիը արդեն իսկ ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով՝ վավերացնելու նպատակով։
«Համոզված եմ` համաձայնագրի վավերացումը հետո էլ ավելի արդյունավետ ու առարկայական կդարձնի մեր գործընկերությունը և հիմք կստեղծի երկկողմանի ձևաչափով իրականացվող նոր ծրագրերի համար»,- նշել է նախարարը։
Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովան իր պատրաստակամությունն է հայտնել ամեն կերպ աջակցել այդ գործընկերությանը։
«Ուրախ եմ արձանագրել, որ շատ ու շատ ոլորտներում Հայաստանը բարեփոխման ճանապարհ է բռնել։ Որոշ ոլորտներում մենք այդ ճանապարը սկսել ենք մի քանի տարի առաջ ու համոզված եմ, մեր փորձառությունը կօգնի խուսափել մի շարք սխալներից, իսկ մեր երկրների պատմամշակութային նմանությունը կհեշտացնի մեր հաջող պատմությունների տեղայնացումը Հայաստանում»,- ասել է Զոռնիցա Ռուսինովան։
Նախարարի տեղակալ Արման Ուդումյանը նշել է, որ Բուլղարիայի Հանրապետությունը, լինելով Եվրոպական Միությանը ոչ վաղ անցյալում միացած երկիր, իր փորձառությամբ կարող է նաև օգտակար լինել Հայաստանի՝ ԵՄ-ի հանձնառությունների իրականացման ժամանակացույցի և գործողությունների քարտեզի մշակման և իրականացման գործում։
Զոռնիցա Ռուսինովան հավաստիացրել է, որ իրենց նախարարությունը բաց է փորձի փոխանակման և աշխատանքային ակտիվ համագործակցության համար և ևս մեկ անգամ հաստատել իրենց նախարարության հրավերը՝ հյուրընկալելու գործընկերներին Բուլղարիայի Հանրապետությունում։
Հիշեցնենք, որ նախարարի տեղակալը Հայաստան է ժամանել սեպտեմբերի 4-5-ը անցկացվող «Հանուն ընտանիքների միասնության» միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով։ Երկօրյա միջոցառումը կազմակերպել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ), Բուլղարիայի կառավարության աջակցությամբ և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT