Երևան
12 °C
Գագիկ Ծառուկյանը սեպտեմբերի 4-ին «Մոսկվա» կինոթատրոնում հանդիպեց Երեւանի ավագանու ԲՀԿ-ական թեկնածուների հետ եւ կուսակիցներին որոշ ցուցումներ տվեց առաջիկա ընտրությունների հետ կապված: Ծառուկյանը հանդես եկավ մի քանի ուշագրավ քաղաքական հայտարարություններով: Նա իր խոսքում հստակ ընդգծեց, որ ԲՀԿ-ն այս ընտրություններին ընտրակաշառք չի բաժանելու:
«Կան խոսակցություններ կաշառք բաժանելու մասին: Ես որեւէ մեկին այդպիսի բան ասած, հանձնարարած չկամ, դրանք ավելորդ խոսակցություններ են: Թիմային աշխատանք է, 15 օր պետք է աշխատենք: Ով խոսում է ավել-պակաս, նրանք մեր թշնամիներն են: Չկա այդպիսի բան: Կազմակերպչականն էլ հիմնադրամն է անում: Կաշառքի մասին խոսք լինել չի կարող, դա բացառված է: Երբ խորհրդարանում այդ հարցը դրվի, մենք կողմ ենք քվեարկելու: Կաշառք տվողը պետք է ձերբակալվի եւ պատասխանատվության ենթարկվի: Հիմնականը քաղաքական գաղափարներն ու մոտեցումներն են ու աշխատանքը: Եթե մեկը կարա ասի՝ Ծառուկյանն ասել է՝ գումար բաժանեք, որ մեզ շատ ձեն բերեն, ես կասեմ՝ ներողություն: Եթե այդպիսի բան լինի, ես եմ պատրաստ պատասխանատվության ենթարկվելու»,- հայտարարեց Ծառուկյանը:
Այստեղ ուշագրավն այն է, որ նախորդ ընտրություններից առաջ՝ նախընտրական շրջանում, Գագիկ Ծառուկյանը նման հայտարարություններով հանդես չէր գալիս: ԲՀԿ-ի կողմից բաժանված ընտրակաշառքի մասին խոսակցություններին Ծառուկյանը եւ նրա թիմակիցները միայն այն ժամանակ էին անդրադառնում, երբ թեմայի վերաբերյալ լրագրողների կողմից հարցադրում էր լինում: ԲՀԿ-ականների պատասխանները հիմնականում հերքողական բնույթ էին կրում:
Այժմ, սակայն Գագիկ Ծառուկյանն ինքն է թեմայի վերաբերյալ խոսք բացում եւ թիմակիցներին զգուշացնում, որ կուսակցության կողմից նման աջակցություն չի լինելու. այսինքն՝ թեկնածուները քվեները ստանալու են միայն արդար ճանապարհով ու մեծ ջանք ներդնելով: Միանգամայն պարզ է, որ Ծառուկյանի զգուշավորությունը պայմանավորված է քաղաքական վերջին իրողությունների հետ, որի պայմաններում նաեւ իրավապահ համակարգն է սկսել արագ արձագանքել հանցագործություններին: Այնինչ, նախկինում երկրում այնպիսի իրավիճակ էր, երբ իշխող կուսակցությունը ինքն էր լեգիտիմացնում ընտրակաշառքը եւ ձայներ գնում: Այս հարցում գործադիր մարմնին օգնության էր հասնում իրավապահ համակարգը՝ ոստիկանների գլխավորությամբ: Այժմ իշխող կուսակցությունը պայքարում է ընտրախախտումների դեմ:
Թե Ծառուկյանի հրապարակային խոսքն ինչ արժեք կունենա եւ ինչ զարգացումների ականատես կլինենք, պարզ կլինի նախընտրական քարոզարշավի եռուն շրջանում:
Գագիկ Ծառուկյանի երեկվա կարեւոր հայտարարություններից մեկն էլ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցության մասին էր: Պատգամավորը կարծում է, որ բարոյական չէ, երբ լրագրողները հետաքրքրվում են ԲՀԿ-Քոչարյան հնարավոր համագործակցության մասին: Նա հայտարարեց, որ ԲՀԿ-ն այս պահին համագործակցում է նոր կառավարության հետ:
«Այսօր կառավարության մաս ենք, բարոյական չէ նման հարցեր ինձ տալը: Եթե մենք չհամագործակցեինք, ապա կարող էիք այդ հարցը մեզ տալ, բայց ես մտածել եմ, որ դուք կպատկերացնեք ու ինձ նման հարց չեք տա»:
Ծառուկյանը խուսափեց պատասխանել նաեւ՝ եթե կանգնի Քոչարյան-Փաշինյան ընտրության առջեւ, ապա ու՞մ կընտրի: «Երբ լինի՝ այն ժամանակ էլ կորոշենք, բայց այսօր մենք համագործակցում ենք նոր կառավարության հետ: Հարաբերությունները շատ լավ են, ջերմ են»,- ասաց նա:
Ծառուկյանը, փաստորեն, չի պատրաստվում Քոչարյանին որպես բեռ վերցնել իր վրա՝ գիտակցելով, որ վերջինս իր գոյություն չունեցող վարկանիշով չի կարող լինել ո՛չ իշխանական, ո՛չ ընդդիմադիր ճամբարի լիդեր: Իսկ հարցը՝ Քոչարյանի կողմից համագործակցության առաջարկ եղե՞լ է, Ծառուկյանին սրտնեղելու առիթ տվեց. «Ես այն մարդը չեմ, որ համագործակցության առաջարկ լինի, քանի որ աշխատում ենք նոր կառավարության հետ: Մեր թիմային հարաբերությունները շատ լավ են, եթե խնդիրներ էլ լինում են, շտկում ենք»:
Խոսելով Քոչարյանին առաջադրված մեղադրանքի մասին, Ծառուկյանն ասաց, որ գործը իրավական դաշտում է եւ չի ցանկանում մեկնաբանել: «Երբ կհայտարարվի, թե ինչու են ձերբակալել, ինչ խնդիր կա: Ես իրավական հարցերին չեմ պատասխանում»,- ասաց նա:
Գագիկ Ծառուկյանի եւ լրագրողների շփումները եզրափակվեցին Մարտի 1-ի վերաբերյալ հարցով, որը պատգամավորին հունից հանեց: Սակայն նա երկրորդ տղամարդավարի խոստումը տվեց՝ պահանջեց գնդակահարել իրեն, եթե պարզվի, որ այդ իրադարձությունների հետ որեւէ կապ ունի: Բանն այն է, որ մամուլի արխիվներում տեղեկություններ կան, որ Մարտի 1-ի դեպքերին մասնակցություն են ունեցել նաեւ Ծառուկյանի անվտանգության աշխատակիցները. «Ով այդպիսի բան է ասում, անբարոյական ընտանիքի մարդ է: Ես թույլ չեմ տա, որ ժողովրդի մատը փուշ մտնի: Դա շանտաժ է Ծառուկյանին: Եթե Ծառուկյանը Մարտի 1-ի հետ կապ ունի, թող հրապարակում գնդակահարեն»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն
ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ
«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից
Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ
Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար
Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում
Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ
Մանդատները վերցնելով` ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան
Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից
Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է
Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ
Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը
Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը
Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ
Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը
Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է
Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել
Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը
Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս
Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը
Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ
Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին
Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ
Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը
Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները
Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է
Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին
Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել
Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների
Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական
Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ
Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ
Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է
ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ
Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին
Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT