Երևան
12 °C
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը նշում է, որ ՀՖՖ նախագահի փոփոխության մասին լուրը սպասելի չի եղել: Նոր նախագահի ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 22-ին, ամենահավանական թեկնածուն ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն է, իսկ գործող նախագահ Ռուբեն Հայրապետյանն ասել է, որ եթե Վանեցյանը առաջադրվի, ինքը չի առաջադրվի: Հայաստանի հավաքականն այսօրվանից՝ սեպտեմբերի 3-ից, նախապատրաստվում է Ազգերի լիգայի՝ Լիխտենշտեյնի ու Մակեդոնիայի դեմ խաղերին: Այսօր կայացած առաջին մարզումնից հետո լրագրողների հետ զրույցում ֆուտբոլիստը խոսեց առաջիկա խաղերի, պորտուգալական նոր թիմում՝ «Շավիշում» իր ելույթների, ՀՖՖ նախագահի ընտրությունների մասին:
-Ի՞նչ կասես նոր թիմի ու մարզավիճակիդ մասին:
-Նոր թիմում ամեն ինչ նորմալ է: Նույն առաջնությունում եմ խաղում: Ինձ ծանոթ է: Մարզավիճակս էլ նորմալ է:
-Ինչպե՞ս կգնահատես Հայաստանի շանսերը եւ մեր մրցակիցներին:
-Կարծում եմ՝ բոլոր թիմերն էլ, ինչպես մենք, շատ լուրջ են տրամադրված, որովհետեւ որքան մենք ենք համարում, որ սա լավ շանս է Եվրոպայի առաջնությունում հայտնվելու համար, այդպես էլ մյուս թիմերն են տրամադրված: Կարծում եմ՝ հետաքրքիր խաղեր կլինեն, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի խմբում առաջին տեղը զբաղեցնենք: Դա միակ նպատակն է:
-Ի՞նչ կասես Լիխտենշտեյնի հավաքականի մասին:
-Կարծում եմ՝ մենք ավելի ուժեղ ենք, ուղղակի պետք է դա նաեւ ապացուցել խաղադաշտում:
-«Շավիշի» ու «Մարիտիմուի» խաղամակարդակները կհամեմատե՞ս:
-Ինձ թվում է՝ նույն մակարդակի թիմեր են: Մրցաշրջանում ընթացքում կերեւա, թե որ թիմը ոնց հանդես կգա:
-«Շավիշի» կազմում արդեն խաղացել ես «Մարիտիմուի» դեմ: Ի՞նչ զգացողություններ էին եւ ինչպիսի՞ ընդունելություն էր երկրպագուների կողմից:
-Շատ հաճելի էր վերադառնալ Մադեյրա: 3 տարի այնտեղ ապրել եմ: Լավ հարաբերություններ ունեմ ինչպես թիմի, այնպես էլ երկրպագուների հետ: Ինչ-որ տեղ դժվար էր, եւ կարոտել էի Մադեյրան:
-Հետեւո՞ւմ ես Հայաստանի առաջնությանը: Ինչպիսի՞ն է մի քանի տարի առաջվա համեմատ:
-Կարծում եմ՝ առաջընթաց կա: Բավականին քանակությամբ լավ ֆուտբոլիստներ են տեղափոխվել Հայաստան, թիմերն են շատացել: Դիտել եմ հանդիպումները: Շատ հետաքրքիր եւ ուժեղ առաջնություն է դարձել:
-Հնարավո՞ր է՝ օրերից մի օր քեզ էլ տեսնենք Հայաստանի առաջնությունում:
-Հնարավոր է:
-Առաջիկա մրցակիցը՝ Լիխտենշտեյնը, հնարավորինս շատ կպաշտպանվի: Հնարավո՞ր է, որ ամենաշատ խնդիրները ունենանք այն թիմի դեմ խաղում, որից ամենից քիչն ենք սպասում:
-Միշտ այդպես է լինում: Եթե մտածենք թույլ է, խնդիրների առջեւ կկանգնենք, բայց պետք է պատրաստ լինենք ամեն տեսակի պաշտպանության կամ հարձակման:
-Հավաքականի վրա ճնշոււմ չկա՞ այն առումով, որ շատերն ասում են, որ Ազգերի լիգայում պարտադիր պետք է Եվրո 2020-ի ուղեգիր նվաճել:
-Կա: Հավատ էլ կա, ցանկություն ու վստահություն կա, եւ այդ ճնշումը, կարծում եմ, նորմալ է, որովհետ, եթե ոչ այստեղ, ապա որտե՞ղ:
-Այսօր առաջին մարզումը անցկացրիք: Ինչպե՞ս անցավ:
-Շատ բարձր տրամադրություն ունեինք, բոլորս կարոտել էինք միմյանց, բայց միեւնույն մարզիչը նշեց, որ կորցնելու ժամանակ չկա կորցնելու թեթեւ մարզումների կամ տրամադրության համար, պետք անմիջապես կենտրոնանանք կոնկրետ նպատակի վրա:
-Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություն, եւ ամենայն հավանականությամբ Ռուբեն Հայրապետյանին կփոխարինի այլ մարդ: Դուք՝ ֆուտբոլիստներդ, ինչպե՞ս եք գնահատում Հայրապետյանի աշխատանքը եւ արդյո՞ք սպասելի էր ձեր համար ֆեդերացիայի նախագահի փոփոխությունը:
-Սպասելի դարձավ: Մինչեւ այդ սպասելի չէր, բայց կյանք է, ամեն ինչ էլ լինում է, դա ֆուտբոլի մի մասն է: Բոլորն էլ, ինչպես ֆուտբոլիստները, մարզիչները, այնպես էլ նախագահները կարող են փոխվել:
-Հայրապետյանի աշխատանքը այս տարիների ընթացքում ինչպե՞ս եք գնահատում:
-Կարծում եմ՝ բավականին աշխատանք է տարվել Հայաստանի ազգային հավաքականի, մանկապատանեկան ֆուտբոլի ուղղությամբ: Այս ակադեմիաները, որ կառուցվել են նրա օրոք են: Եթե նայենք՝ ինչպես էր մինչեւ այդ ու հիմա, մեծ փոփոխություն կա:
-Նախագահի նոր թեկնածուին՝ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին, ծանո՞թ եք:
-Ո՛չ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT