Ջղաձիգ փորձեր եւ ոչ ավելին. խմբագրական

Ռոբերտ Քոչարյանի վերջին շրջանի ակտիվացումը էլ ավելի է ակնհայտ դարձնում նրա խորը գավառամտությունը խոսքի ոչ այնքան ավանդական իմաստով: Քոչարյանը իր իշխանության տարիներին արեց ամեն ինչ Հայաստանը Ռուսաստանի գավառ դարձնելու եւ մեր երկրի ինքնիշխանությունը 0-ին հավասարեցնելու համար: Սա, եթե կարելի է այսպես արտահայտվել, հենց «ակադեմիական գավառամտության» ցայտուն օրինակ է: Երբ մի երկրի ղեկավարը այնքան թույլ է, այնքան անկարող, որ չգտնելով, նույնիսկ չփնտրելով երկրի զարգացման ու անվտանգության ներքին ռեսուրսները, դրանք օգտագործելու ու բազմապատկելու փոխարեն ձգտում է դառնալ մեկ այլ երկրի կցորդ, գավառ, գուբերնիա ու ինքն էլ ստանալով այդ երկրի ղեկավարի «դաբրոները» իրեն զգում է տվյալ գավառի իշխանիկ, տեղապահ, «նամեստնիկ» այսպես ասած: Դրա համար նախ այդ տարածքի բոլոր հնարավոր ենթակառուցվածքները նվիրում է «կենտրոնին»՝ էներգետիկա, կապ, տրանսպորտ...

Իսկ որպեսզի հանկարծ այդ գավառի բնակչությունը չըմբոստանա, հսկայական ռեսուրսներ է ծախսում գավառում ոստիկանական բռնատիրություն հաստատելու համար: Դիմադրության բոլոր օջախները մարվում են ցանկացած եղանակով, բանտերով, բռնություններով, ընդհուպ տասնյակ ու հարյուրավոր չբացահայտված սպանությունների գնով: Կոռուպցիան հասնում է աներեւակայելի մակարդակի՝ բոլորը բոլորին «մուծվում են»: Ընտրությունների ինստիտուտը վերանում է, դրա փոխարեն ստեղծվում է թաղային խուլիգանների, օլիգարխների, ադմինիստարտիվ ռեսուրսի ու ընտրակաշառքի վրա հիմնված մի համակարգ, որի միակ գործառույթը իշխանության վերարտադրությունն է: Դրան զուգահեռ ընթանում է տնտեսության բացարձակ ու ցինիզմի հասնող կենտրոնացում՝ մոնոպոլիաների, օլիգոպոլիաների ստեղծում, քվոտաների բաշխում...  Դրան զուգահեռ դատական համակարգը որպես այդպիսին վերանում է եւ դառնում է իշխանի թիմի վճիռներ հրապարակող մի հիմնարկություն: Սա մի մասն է այն չարագործությունների, որ կատարել է Ռոբերտ Քոչարյանը:

Իսկ երբ եկել է պատասխան տալու ժամանակը, Քոչարյանը «կենտրոնից» օգնություն է հայցում: Եվ որոշ բաներ, իհարկե, ստանում է: Օրինակ, Քոչարյանին ծննդյան օրվա առթիվ ՌԴ նախագահ Պուտինի «ջերմ շնորհավորանքը», որը տեղադրվել է kremlin.ru պաշտոնական կայքում: Իհարկե, Պուտինի մամուլի խոսնակը դրանից քիչ անց պարզաբանում է, որ Քոչարյանն ու Պուտինը մտերիմներ են, եւ շնորհավորանքը կապ չունի Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ, բայց դա էական չէ: Քոչարյանը ստացավ այդ օգնությունը:

Բայց ընդամենը չորս ամիս առաջ Սերժ Սարգսյանի թիմն էլ այդպիսի օգնություն ստացավ: Ապրիլի 26-ին, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ վարչապետ չէր, նույն այդ kremlin.ru կայքում հայտնվեց հաղորդագրություն այն մասին, որ տեղի է ունեցել հեռախոսազրույց Վլադիմիր Պուտինի եւ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի միջեւ: «Ընդգծվել է, որ Հայաստանում ճգնաժամային իրավիճակի կարգավորումը պետք է իրականացվի բացառապես իրավական դաշտում եւ 2017 թ. ապրիլին տեղի ունեցած խորհրդարանական լեգիտիմ ընտրությունների արդյունքների հիման վրա: Այդ կոնտեքստում ընդգծվել է խորհրդարանի կողմից ՀՀ վարչապետի՝ մայիսի 1-ին կայանալիք ընտրությունների կարեւորությունը»,- նշված էր այդ հեռախոազրույցի բովանդակությունը ներկայացնող հաղորդագրության մեջ: Այսինքն, մայիսի 1-ին ՀՀ վարչապետ պետք է ընտրվեր ԱԺ մեծամասնության թեկնածուն: Ընդամենը հիշեցնենք, որ kremlin.ru կայքում այսպիսի հաղորդագրություն հայտնվելու համար մի ամբողջ ինքնաթիռ պաշտոնյաներ թռան Մոսկվա, ներառյալ Արմեն Գեւորգյանը եւ Էդվարդ Նալբանդյանը, գործի դրվեց ռուսաստանաբնակ մեծահարուստների ողջ ազդեցությունը եւ այլն: Ինչ եղավ հետո՝ հիշում ենք: ՀՀԿ-ն թեւավորվեց, փորձեց ատամներ ցույց տալ, տապալեց Փաշինյանի ընտրությունը... Բայց այնպիսի հակահարված ստացավ, որ ընդամենը մեկ շաբաթ անց հենց այդ նույն ԱԺ-ն վարչապետ ընտրեց Նիկոլ Փաշինյանին:

Այլ կերպ ասած, ՌԴ-ից եկած օգնությունը որեւէ դեր չխաղաց: Նույնը լինելու է հիմա: Սա այն առավելագույն աջակցություններից է, որ Քոչարյանը կարող էր ակնկալել Մոսկվայից եւ ստանում է այն: Ազդեցություն կունենա՞ դա, թե ոչ: Քոչարյանի «պոտենցիալ ընտրազանգվածի» վրա որոշակի ոգեւորիչ ազդեցություն ունենալ կարող է: Բայց դա մի այնպիսի, այսպես ասենք, փոքրաթիվ զանգված է, որ կարելի է նույնիսկ խմբավորում համարել բառիս ուղղակի եւ անուղղակի իմաստով: Եվ նրանց ոգեւորությունը սկսում ու ավարտվում է սոցցանցերում վճարովի ֆեյքերի ոգեւորությամբ:  

Իսկ այն, որ Քոչարյանի համար նպաստավոր ցանկացած այսպիսի հաղորդագրություն քիչ, բայց այնուամենայնիվ խնդիրներ է հարուցում Հայաստանի ինքնիշխանության վրա, որոշակիորեն ընդլայնում հակառուսական տրամադրությունները, ներհասարակական անիմաստ լարվածություն ստեղծում եւ այլն, Քոչարյանին,  բնականաբար, չի հետաքրքրում ընդհանրապես: Ու դա թերեւս հասկանալի է՝ նրան առաջադրված քրեական մեղադրանքների բնույթը այնպիսին է, որ Քոչարյանի համար հստակ ուրվագծվում է երկար ու ձիգ տարիների մեկուսացում ճաղավանդակների ետեւում: Ու նրա տվայտանքները պայմանավորված են այդ հեռանկարից խույս տալու ջղաձիգ փորձերով, ոչ ավելին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9040 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ