Երևան
23 °C
«Գանձասար-Կապանի» կիսապաշտպան Ալեքս Ջունիորը հունվարին կարող է հայտնվել իսպանական «Լեւանտեում»: Նա այս ամառ փորձաշրջան է անցել Իսպանիայի առաջնությունում հանդես եկող թիմում ու լավ տպավորություն թողել: Նրան հրավիրել է «Լեւանտեի» գլխավոր մարզիչ Պակո Լոպեսը: Վերջինս աշխատել է Ալեքսի նախորդ թիմում՝ պորտուգալական «Բոավիստայում», ու ճանաչում է նրան: Հայիթիի հավաքականի ֆուտբոլիստը պայմանագիր չի կարողացել կնքել միայն այն պատճառով, որ եվրոպական անձնագիր չունի: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա պատմեց իր փորձաշրջանի մասին ու ասաց, որ սպասում է հրավերի:
«Լոպեսը ինձ ճանաչում է. որպես սկաուտ աշխատել է պորտուգալական թիմում, որում խաղացել եմ: Հայաստանում անցկացրած 1 մրցաշրջանի ընթացքում հետեւել է իմ խաղին ու հրավիրեց՝ մարզվելու: 10 օր մարզվեցի: Խաղացինք «Բազելի» դեմ: Լավ հանդիպում անցկացրի ու այնտեղ մնալու շանսեր ունեի, բայց ես եվրոպական անձնագիր չունեմ, եւ սպորտային տնօրենն ասաց, որ կհետեւեն ինձ ու ամեն պահի կարող են զանգել, որ շարունակեմ ջանասիրաբար աշխատել ու սպասել, քանի որ պայմանագիր ունեն 4 արտասահմանցու հետ, եւ նրանցից մեկի պայմանագրի ժամկետը ձմռանը լրանալու է: Ես եւ մարզչի օգնականը դեռ շփվում են «Whatsappp» հավելվածով»,- ասաց նա:
Ֆուտբոլիստը նշում է, որ իրեն կարող էին պահել 2-րդ թիմում, եթե 20 տարեկանից փոքր լիներ, սակայն 24 տարեկան է: Թեեւ իրեն այնտեղ շատ են հավանել, սակայն հաստատ չի կարող ասել, որ գնալու է. մինչեւ հունվարի տրանսֆերային պատուհանը դեռ բավական ժամանակ կա, ու շատ բան կարող է փոխվել: Մեծ հույսեր ունի, որ տեղափոխությունը կկայանա, բայց առայժմ կենտրոնացած է ներկայիս թիմում իր ելույթների վրա:
«Մեծ շանսեր կան, միայն թե պետք է շատ աշխատեմ, եւ ամեն ինչ լավ կլինի: Չգիտեմ՝ կգնամ, թե՝ ոչ, բայց հույս ունեմ: Չեմ կարող վստահ ասել, բայց, եթե իմ կարիքը ունենան, կկանչեն: Այս պահին իմ թիմը «Գանձասարն» է, հիմա ես փորձում եմ մարզավիճակ հավաքել ու օգնել իմ թիմին»,- ասաց նա:
ՀՀ Բարձրագույն խմբի 2017-18 առաջնությունում «Գանձասարի» կազմում նա մրցակիցների դարպասը գրավել է 8 անգամ: Գավաթի խաղարկությունում աչքի է ընկել 1 անգամ: Ընթացիկ՝ 2018-19, մրցաշրջանում գոլերի հաշիվը դեռ չի բացել:
Երևանն ակնհայտ շահագրգռվածություն է ցուցաբերում՝ առաջ տանելու Բաքվի հետ բանակցությունները. Ինյարիտու
Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առանձին հանդիպում չի նախատեսվում
Հանգամանքները կդառնան ՄԻՊ ուսումնասիրության առարկա․ Մանասյանը՝ հանրահավաքի ժամանակ երեխային մանիպուլացնելու դեպքի մասին
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Հոկտեմբերի 7-ի դրությամբ էլեկտրոմոբիլների ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 76 հատ․ ՊԵԿ
Ադրբեջանական բանակում զինծառայող է մահացել
«Իլ դը Ֆրանս»-ն առաջարկել է Երևանի տրանսպորտային ցանցն ամբողջացնել ոչ թե 250, այլ 150 ավտոբուսով. Ավինյան
Վայոց ձորում թունավորմամբ հիվանդանոց տեղափոխված կնոջ դուստրը պնդում է՝ մայրը մահացել է բժիշկների մեղքով
Արզումանյան փողոցի 4-րդ ռիսկայնության շենքերը մի օր փլվելու են, իսկ բնակիչները դեմ են դուրս գալուն. Ավինյան
Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Թեոդոսիայի ամենամեծ նավթային տերմինալին. հրդեհ է բռնկվել (տեսանյութ)
Նոյեմբերից մետրոյում այլևս ժետոն չի լինի, կգործի միասնական վճարման համակարգը
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա
WCIT-ի բացման համերգի հրավառության դեպքով արձանագրություն կկազմվի․ Ավինյան
Մեր քաղաքն ակտիվորեն ընթանում է թվային վերափոխման ճանապարհով. Տիգրան Ավինյան
Ներքին Բազմաբերդ և Ներքին Սասնաշեն բնակավայրերից մինչև Թալին հատվածի ձախակողմյան մասը կառուցվել և կահավորվել է
Երբ Խաղաղության պայմանագիրը ստորագրվի, ՍԴ-ում և ԱԺ-ում վավերացվի, կստանա ցանկացած ներքին օրենքից մեծ իրավական ուժ. ԱԳՆ
Գուրգեն Դաբաղյանը երկրորդ անգամ հայր է դարձել
Բախվել են մարդատար մեքենան ու մոտոցիկլետը. մոտոցիկլետավարը հոսպիտալացվել է
Պուտինը դառնում է 72 տարեկան. նա ծննդյան օրը կնշի աշխատավայրում
Վստահ եմ՝ միասին մենք կկարողանանք բացել նոր հորիզոններ. Լուկաշենկոն շնորհավորել է Պուտինին
«Օգտագործում» են որպես «գործիք». ահազանգ՝ հանրահավաքի ժամանակ երեխայի մանիպուլացնելու դեպքի մասին (տեսանյութ)
Արարատ Միրզոյանը մեկնել է Մոսկվա
«Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում պլաստիկ վիրահատության ժամանակ արձանագրվել է պացիենտի սրտի կանգ
Իրանը հայտնել է երկրի տարածքում որոշ չվերթների դադարեցման մասին
Գալստանյանի հանրահավաքի մասնակիցները հեռանում են հրապարակից (տեսանյութ)
Բագրատ Գալստանյանի հանրահավաքը՝ 19:10-ի դրությամբ (լուսանկար)
Գալստանյանն արձագանքել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերջին աղմկահարույց հայտարարություններին
Վարում են նստակյաց կյանք, անառողջ ապրելակերպ. սրտանոթային հիվանդությունները մեծ տոկոս են կազմում դեռահասների շրջանում
Հուժկու հանրահավաքը` 18:35-ի դրությամբ. Տարոն Չախոյանը լուսանկար է հրապարակել
Բագրատ Գալստանյանի հանրահավաքը՝ 18:20-ի դրությամբ (լուսանկար)
Լիբանանում ուսումնական տարվա մեկնարկը հետաձգվել է
Լճկաձորում մի քանի ժամ գազ չի լինի
«Վեսթ Հեմ»-ի կիսապաշտպանին ցմահ որակազրկում է սպառնում. ինչի համար է մեղադրվում Լուկաս Պակետան
Հրազենային վնասվածքով զինծառայողի դի է հայտնաբերվել. ՊՆ
«Արհեստանոց». Արենիում ձեռագործության կենտրոն է հիմնվել
Սարգիս Խանդանյանը նշանակվել է Ուզբեկստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում ԵԱՀԿ առաքելության ղեկավար
Ահաբեկչություն Իսրայելում. մոտ 20 տարեկան երիտասարդ կին է զոհվել, կան տասնյակ վիրավորներ
Իրանական համարանիշերով կցորդիչով բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել
Նրան կվիրահատեն. Մադրիդի «Ռեալը» հայտարարություն է տարածել Կարվախալի վնասվածքի վերաբերյալ
Իսրայելը Գազայի հարավում ընդլայնել է հումանիտար գոտին. խաղաղ բնակչության համար երկու քարտեզ է հրապարակվել
© 2024 Հայկական ժամանակ