Երևան
12 °C
Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները կանցկացվեն ոչ «ավանդական» մթնոլորտում: Սեպտեմբերի 23-ին կայանալիք ընտրությունը վերջին 20 տարում առաջինն է, որն անցկացվելու է առանց ընտրակաշառքի բաժանման, վարչական ճնշումների գործադրման, թաղային հեղինակությունների ներգրավվածության եւ ինչ-որ չափով առանց խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով ընտրություն կատարելու: Համենայնդեպս, նման խոստումներ տալիս են գործող իշխանության ներկայացուցիչները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հեթին է հայտարարում, որ վարչական լծակներ չեն կիրառվելու, ոստիկանապետ Վարերի Օսիպյանն էլ իր հերթին է նշում, որ ոստիկանությունը աչք չի փակի ընտրախախտումների վրա:
Գուցե հնարավոր չլինի լիարժեք արդար ընտրություններ անցկացնել, քանի որ այս ընտրություններին մասնակցում են այնպիսի քաղաքական ուժեր, որոնք, պայմանականորեն ասած՝ հին Հայաստանում զերծ չեն եղել ընտրակեղծարարությունից: Սակայն, թերեւս միանշանակ է, որ իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը նման միջոցների չի դիմի, քանի որ վարչապետ Փաշինյանն ընդդիմության ճամբարից պայքարել է արդար ընտրությունների անցկացման համար: Ու դատելով իշխանությունների կտրուկ հայտարարություններից՝ ընտրակաշառք բաժանելու կամ վարչական լծակի կիրառման որեւէ փորձ խստագույն հակահարված է ստանալու:
Խաղի այս կանոններին եթե գումարվի նաեւ այն, որ նույնիսկ Թավշյա հեղափոխությունից ամիսներ անց նույն մակարդակի վրա են պահպանվում ՀՀ վարչապետի եւ իշխող ուժի բարձր վարկանիշը, ինչ շանսեր ունեն Երեւանի ավագանու ընտրություններում հայտ ներկայացրած քաղաքական ուժերը:
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ընդգծեց՝ միանշանակ պարզ է, որ առաջադրված 13 քաղաքական ուժերից ոչ բոլորն են դիմակայելու թեժ ընտրապայքարին եւ մանդատներ ունենալու Երեւանի ավագանում:
Համբարյանը նշեց, որ այս պահին մրցապայքարում առաջատար է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության բազայի վրա ստեղծված «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը:
«Այս պահի դրությամբ առաջին տեղում Քաղաքացիական պայմանագիրն է, քանի որ հիմա Հայաստանում հետհեղափոխական էյֆորիա է եւ այդ էյֆորիան բավականին ուժեղ դիրքեր ունի, նաեւ երկար ժամանակ այն կպահպանվի: Երկրորդ տեղի համար թեժ պայքար կընթանա «Լույս» դաշինքի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջեւ: Իմ կարծիքով՝ այս պահի դրությամբ հիմնական պայքարը այս երեք քաղաքական ուժերի միջեւ է լինելու: Մյուս քաղաքական ուժերի շանսերը ես այդքան էլ մեծ չեմ գնահատում, չեմ կարծում, որ իրենք կլինեն ավագանու կազմում»:
Գագիկ Համբարյանը միաժամանակ նշեց, որ այս մեկ ամսվա ընթացքում հնարավոր է նաեւ ֆորս մաժորային իրավիճակներ տեղի ունենան: Քաղաքագետը չի բացառում, որ քարոզարշավի ընթացքում թույլ տված սխալները կարող են էականորեն ազդել ընտրության արդյունքների վրա:
«Հայաստանը հիմա գտնվում է խրոնիկ քաղաքական ճգնաժամի մեջ: Գործող իշխանությունը չի կարող իրեն ապահովագրված զգալ: Պետք է նաեւ հաշվի առնենք, թե թաղային հեղինակություններն ինչ ազդեցություն են ունենալու ընտրության ընթացքի վրա: Ճիշտ է նոր իշխանությունները հայտարարել են, որ նման բան չի լինելու, բայց վերջին քսան տարիների ընթացքում թաղային հեղինակությունները իրենց ծառայությունները մատուցել են: Շատ կարեւոր է նաեւ, թե քաղաքական ուժերը ինչ ծրագրով են ներկայանալու»:
Խոսելով իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի մասին՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը հիշեցրեց՝ ինքը դեռ հինգ տարի առաջ էր կանխատեսումներ արել, որ Մարությանը կարող է քաղաքական ակտիվիստից դառնալ քաղաքական գործիչ:
«Ես դեռ 5 տարի առաջ՝ 2013 թվականին, կարծիք էի հայտնել, որ Հայկ Մարությանը կարող է դառնալ այն քաղաքական գործիչը, որ իր շուրջ կարող է համախմբել լուրջ զանգված: Ես այդ վերլուծությունն արել եմ, երբ Հայկ Մարությանն իր ընկերների հետ պայքարում էր տրանսպորտի թանկացման դեմ: Նա շատ հայտնի ու սիրված դերասան է, բայց նա միեւնույն ժամանակ զբաղվել է այնպիսի գործունեությամբ, որով Սերժ Սարգսյանի ժամանակ պետք է զբաղվեին ընդդիմադիր քաղաքական ուժերը: Նրանք չէին զբաղվում եւ այդ բացը լրացվում էր քաղաքացիական ակտիվիստների կողմից: Հայկ Մարությանը, ունենալով ընդդիմադիր կեցվածք եւ հակաիշխանական հայացքներ, միշտ մասնակցել է երկրում տեղի ունեցող այն գործընթացներին, որոնք բխում էին ժողովրդի շահերից: Խնդիրը հիմա այն է, թե նա ապագայում ինչպես կղեկավարի մայրաքաղաքը: Ես չեմ ասի, որ ընտրություններում Նիկոլ Փաշինյանի ազդեցությունը չկա, այն շատ մեծ է, բայց միեւնույն ժամանակ չեմ կարող ասել, որ Հայկը քաղաքականության մեջ նորաթուխ անձ է եւ բերել ասում են՝ զբաղվի քաղաքականությամբ»,- մեկնաբանեց քաղաքագետը:
Անդրադառնալով Գագիկ Համբարյանի այն կանխատեսումներին, որ միայն ՔՊ-ն, ԲՀԿ-ն եւ «Լույսը» կարող են ավագանու մաս կազմել, հետաքրքրվեցինք, թե ինչու է բացառում քաղաքականության մեջ երկար տարիներ գտնվող ՕԵԿ-ի եւ ՀՅԴ-ի մուտքը Երեւանի ավագանի:
«ՕԵԿ-ը 15 օր առաջ հայտարարեց, որ սոցիոլոգիական հարցումների համաձայն վայելում է երեւանցիների 1-2 տոկոսի համակրանքը: Իսկ ինչ վերաբերվում է ՀՅԴ-ին, ապա այս քաղաքական ուժը երկար ժամանակ չի մասնակցել Երեւանի քաղաքապետի ընտրություններին եւ հիմա այդ հանգամանքը կարող է բացասական ազդեցություն ունենալ իրենց արդյունքների վրա»:
Գագիկ Համբարյանն ասում է, որ այս քաղաքական ուժերը մասնակցում են Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին, որովհետեւ առաջիկայում Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ են, իսկ սա առիթ է, որ իրենց մասին հիշեցնեն՝ իրենք կան:
Գագիկ Համբարյանը կանխատեսում է, որ քաղաքի կառավարմանը չի ներգրավվի նաեւ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը: Մեր դիտարկմանը, որ Զարուհի Փոստանջյանը նախկինում սուր քննադատում էր իշխանություններին եւ հնարավոր չէ, որ ռեյտինգ ձեռք բերած չլիներ, քաղաքագետը ասաց.
«Զարուհի Փոստանջյանի շանսերն այնքան էլ մեծ չեմ գնահատի: Ճիշտ է, նա նախորդ իշխանություններին քննադատում էր՝ շատ սուր: Սակայն չմոռանանք, որ Փոստանջյանը բազմիցս հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի «մարդն» է: Թավշյա հեղափոխությունից հետո նա հակասական կարծիք է ձեւավորել հասարակության մոտ: Այս պահի դրությամբ նա չի կարող հայտնվել ավագանիում: Նա նախորդ անգամ հայտնվել էր, որովհետեւ ՀՀԿ-ն թույլ չէր տվել շատերին մասնակցել ընտրություններին եւ նա կարողացել էր այդ հանգամանքի հաշվին ձայներ հավաքել»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն
ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը
Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը
Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է
Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար
Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել
Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ
Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ
Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո
Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ
Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ
Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել
Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով
Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան
Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել
Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները
Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT