Ինչպե՞ս արդարացնել Շանթին. դատախազության պարզաբանումը՝ ՀԺ-ի հրապարակման վերաբերյալ

ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է ներկայացրել «Հայկական ժամանակ» օրաթերթի օգոստոսի 29-ի համարում տպագրված «Ինչպես պետք է արդարացվի Շանթը» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ:

Պարզաբանումը ներկայացնում ենք ստորեւ. «Հայկական ժամանակ» օրաթերթի օգոստոսի 29-ի համարում տպագրված «Ինչպես պետք է արդարացվի Շանթը» վերտառությամբ հրապարակման մեջ հոդվածի հեղինակի եւ փաստաբան Ինեսա Պետրոսյանի կողմից սուբյեկտիվ եւ թերի են մեկնաբանվել 2013թ. նոյեմբերի 5-ին Երեւանի Մաշտոց պուրակում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ խուլիգանություն կատարելու մեղադրանքով դատապարտված Շանթ Հարությունյանի՝ արդարացման հիմքով ազատ արձակելու հնարավորության իրավական ընթացակարգերը: Այդ մեկնաբանություններով, մասնավորապես, տարածվում է այն թյուր կարծիքը, թե բացառապես ՀՀ գլխավոր դատախազությունն է օժտված դատապարտյալներին արդարացման հիմքով ազատ արձակելու իրավական գործընթաց սկսելու իրավասությամբ:

Մինչդեռ օրինական ուժի մեջ մտած դատավճիռների վերանայման՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված մեխանիզմները չեն ենթադրում, որ այդ ակտերի դեմ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք կարող է ներկայացնել բացառապես ՀՀ գլխավոր դատախազը կամ դատավարությանը մասնակցած մեղադրողը:

Այսպես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի  համաձայն՝ վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են, ի թիվս այլնի, առաջին ատյանի դատարանների՝ գործը, ըստ էության, լուծող օրինական ուժի մեջ մտած դատական ակտերն այն բացառիկ դեպքերում, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը (կետ 2-րդ), ինչպես նաեւ առաջին ատյանի դատարանների` գործն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը` նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով (կետ 2.1-րդ):

Նույն օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն ամբաստանյալը, նրա պաշտպանը եւ օրինական ներկայացուցիչը, մեղադրողը կամ վերադաս դատախազը, տուժողը, նրա ներկայացուցիչը, օրինական ներկայացուցիչը եւ իրավահաջորդը, իսկ սույն օրենսգրքի 376.1 հոդվածի 2-րդ եւ 2.1-րդ կետերով նախատեսված ակտերի դեմ՝ նաեւ արդարացվածը, դատապարտյալը, նրանց պաշտպանները եւ օրինական ներկայացուցիչները:

Նույնաբովանդակ կարգավորումներ են նախատեսված նաեւ վճռաբեկ բողոք բերելու դատավարական հնարավարությունը սահմանող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-406-րդ հոդվածներով:

Օրինական ուժի մեջ մտած դատավճիռը նոր կամ նոր երեւան եկած հանգամանքով վերանայելու բողոք ներկայացնելու՝ դատավարության մասնակիցների հնարավորությունն ուղղակիորեն սահմանված է նաեւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.2-րդ հոդվածի 1-ին կետով, համաձայն որի՝ նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու բողոք ներկայացնելու իրավունք ունեն այդ հանգամանքի հետ առնչվող գործին մասնակցած շահագրգռված անձինք, բացառությամբ քրեական հետապնդման մարմինների:

Վերոգրյալը վկայում է, որ այն մեկնաբանությունը, թե օրինական ուժի մեջ մտած դատավճռի վերանայումը հնարավոր է բացառապես դատախազի կամ ՀՀ գլխավոր դատախազի բողոքի հիման վրա, չի բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքից:

Հետեւաբար, ինչպես հոդվածում նշված, այնպես էլ ցանկացած այլ գործով դատապարտյալը եւ նրա պաշտպանը, գտնելով, որ օրինական ուժի մեջ մտած դատավճռով թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի հիմնարար խախտումներ կամ առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներ, զրկված չեն այդ դատավճռի դեմ վերանայման բողոք բերելու իրավունքից»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3646 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ