Երևան
12 °C
«Ցեղակրոն» կուսակցության նախագահ, ներկայումս ազատազրկված Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Նամակում, մասնավորապես ասված է.
«Հարգելի պարո՛ն Փաշինյան։ Այս նամակ-խնդրանքով դիմում եմ Ձեզ, (խնդրանքս ընդունեք որպես քաղաքավարական ժեստ)։
Դիմում եմ Ձեզ՝ որպես Հայաստանի ժողովրդի սեր և հարգանք վայելող վարչապետի։ Դիմում եմ Ձեզ՝ որպես հեղափոխական շարժման միջոցով իշխանության եկած վարչապետի։ Հայրս՝ Շանթ Հարությունյանը, 2013թ.-ին դուրս է եկել փողոց՝ արժեքների հեղափոխության՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի բռնատիրական ռեժիմի։ Շանթ Հարությունյանը, ես, և մեր գործով անցնող մեր ընկերները, դատապարտվեցինք ՀՀ քրեական օրենսգրքով՝ խուլիգանություն կատարելու համար։
Այս ամենը պարզ աչքից երևացող քաղաքական հաշվեհարդար էր՝ Շանթ Հարությունյանի քաղաքական պայքարի նկատմամբ։ Դրա վկայությունն էր Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԱՄՆ֊ում, որտեղ 3֊րդ նախագահը՝ խախտելով անմեղության կանխավարկածը Շանթ Հարությունյանին որակում է իբրև հանցագործի։ Սա փաստացի ցուցում էր դատական ատյանի վրա և կշտանբանք հետագա վճռի կայացման համար (ժողովրդական լեզվով ասած՝ զանգով դատավճիռ)։
Շանթ Հարությունյանին քաղբանտարկյալ են ճանաչել հայաստանյան բազմաթիվ իրավապաշտպան կազմակերություններ, քաղաքական կուսակցություններ, մշակութային գործիչներ և առանձին անհատներ։ Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ է ճանաչվել միջազգային իրավապաշտպան կառույցների կողմից, ինչպիսիք են՝ Amnesty Internatonal-ը և Human Rights Watch-ը, եվրոպական շատ գործիչներ։ Շանթ Հարությունյանին քաղբանտարկյալ համարում եք հենց դու՛ք, պարո՛ն վարչապետ։ Ի վերջո, քաղաքական գործիչ՝ Շանթ Հարությունյանը, քաղբանտարկյալ է ճանաչվել հայ ժողովրդի զգալի հատվածի կողմից։ Նա առաջիններից էր, որ թավշյա հեղափոխության հաղթական ավարտից հետո, հենց բանտից բաց նամակով դիմեց հայ հասարակությանը, և հորդորեց 3 ամիս սպասել Ձեր և Ձեր նոր կառավարության բարեփոխումներին և չիրականացնել զանգածային անհնազանդություններ։
Ստացվեց այնպես, որ բոլոր քաղբանտարկյալները ազատության մեջ են։ Եվ ոչ միայն քաղբանտարկյալները։ Այլ նաև՝ երբեմնի քաղբանտարկյալներին դատողները։ Ուստի, պարո՛ն վարչապետ, հույս եմ հայտնում, որ շատ կարճ ժամանակում, կլուծվի հորս՝ արժանապատվությամբ ազատ արձակվելու խնդիրը և ես ու հայրս՝ ինչպես 2013թ.֊ին միասին դուրս եկանք պայքարի, այնպես էլ հիմա՝ միասին ազատորեն արտահայտենք մեր քաղաքական հայացքները։ Նախապես շնորհակալություն»,-եզրափակել է Շ. Հարությունյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT