Լրացուցիչ քննադատության կարիք չունեմ. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարծում է, որ իր թիմին չափից շատ են քննադատում: Այս մասին նա նշել է BBC-ին տված հարցազրույցում: Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին 2 տուրում լոնդոնցիները պարտվեցին, նախ՝ երկրի գործող չեմպիոն «Մանչեստեր Սիթիին», ապա «Չելսիին», ինչից հետո մի շարք փորձագետներ ու երկրպագուներ իրենց դժգոհությունն արտահայտեցին գլխավոր մարզիչ Ունաի Էմերից ու թիմից: Որոշ փորձագետներ, այդ թվում՝ «Արսենալի» նախկին խաղացող Փոլ Մերսոնը, պահանջեցին, որ Մխիթարյանն ու Մեսութ Օզիլը դուրս թողնվեն հիմնական կազմից: ՀՀ հավաքականի ավագը չի հասկանում նրանց:

«Չգիտեմ՝ ինչու են խաղացողներին այդքան շատ քննադատում: Քննադատողներից շատերը նույնպես ֆուտբոլիստներ են եղել, ինչպես լավ այնպես էլ վատ հանդիպումներ են ունեցել: Նրանց քննադատել են, հիմա նրանք փորձում են քննադատել մեզ: Ես իմ մեծագույն քննադատն եմ ու լրացուցիչ քննադատության կարիք չունեմ հասկանալու համար լավ եմ խաղացել, թե՝ վատ: Շատ լավ գիտեմ՝ ինչ եմ տալիս թիմին ու ինչ է թիմը տալիս ինձ: Մեծ ուշադրություն չեմ դարձնում քննադատություններին»,- ասել է 29-ամյա կիսապաշտպանը:

Ֆուտբոլիստը նշել է, որ իրենք նոր մարզիչ ունեն: Դեռ պետք է հասկանան՝ ինչպես է պետք է խաղան նրա գլխավորությամբ: Նաեւ ընդգծել է, որ այս մարզաձեւում սայթաքումներ լինում են, պարզապես պետք է չկենտրոնանալ դրանց վրա ու առաջ շարժվել:

«Նոր մարզիչ ունենք ու փորձում ենք հարմարվել նրա փիլիսոփայությանն ու պահանջներին: Առաջնությունում ծանր սկիզբ էր մեզ համար. 2 ուժեղ թիմերի հանդիպեցինք՝ «Սիթիին» ու «Չելսիի», բայց այս մրցաշարում հեշտ մրցակիցներ չեն լինում: Պարտվեցինք առաջին 2 խաղերում, բայց սա ֆուտբոլ է: Մենք պարզապես պետք է դրական տրամադրվածություն պահպանենք, քրտնաջան աշխատենք, ու լավ արդյունքները կլինեն»,- ասել է նա՝ ավելացնելով, որ ճնշում չեն զգում:

«Սիթիին» «զինագործները» զիջել են 0:2: «Չելսիին» պարտվել են 2:3: «Ազնվականների» հետ խաղում Մխիթարյանը դարձել է գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: 2 անհաջողությունից հետո «Արսենալը», առանց միավորների մրցաշարայի աղյուսակի. 17-րդ հորիզոնականում է: Առաջինից 6-րդ տեղը զբաղեցնող թիմերը ունեն հասավար քանակությամբ միավորներ՝ 6: Աղյուսակում դասավորված են հետեւյալ հերթականությամբ՝ «Սիթի», «Լիվերպուլ», «Չելսի», «Ուոթֆորդ», «Թոթենհեմ», «Բորնմութ»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3260 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ