«Նաիրիտ»-ի ոդիսականը․ հիմա էլ կառավարության «որոշ մարմիներ են խոչընդոտ դարձե՞լ»․ բաց նամակ

«EU-Asia» BFC հոլդինգը բաց նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ կառավարության որոշ մարմիններ արհեստական խոչընդոտներ են ստեղծում «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ում իրականացվող աուդիտին։ Նամակում ասված է․        

«Մեծարգո պարոն վարչապետ,

Ինչպես տեղյակ եք, «EU-Asia» BFC Հոլդինգն իրականացնում է աուդիտ «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ում: Չնայած Հոլդինգի ակտիվ աշխատանքներին եւ այս գործի նկատմամբ Ձեր ունեցած հատուկ դրական վերաբերմունքին, Ձեր իսկ կառավարության որոշ մարմիններ արհեստական խոչընդոտներ են ստեղծում հանրապետության համար կենսական կարեւորություն ունեցող այս ծրագրի իրականացման հարցում: Նախկին կառավարությունը՝ Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ, որպես թիրախ ընտրել էր Հոլդինգը, որի դեմ սակայն նրանց գործառույթներն անարդյունք ավարտվեցին: Այսօր թիրախը դարձել է «EU-Asia» BFC Հոլդինգի եւ Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանը: Իսկ Հոլդինգի եւ  նրա նախագահի ծրագրերի դեմ հանդես եկող մարմինը, որքան էլ արտառոց լինի, ՀՀ ԱԳ նախարարությունն է՝ նախարար Զոհրաբ Մնացականյանի ղեկավարությամբ, իսկ կատարողներն ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը եւ Չեխիայում ու Սլովակիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանն են:

Դեղին ԶԼՄ-ներում հայտնվել են նյութեր, որտեղ, այսպես կոչված, դեսպանը բանսարկություններ է տարածում, եւ իր լոբբիստական գործերով հայտնի ԵՀՄՖ-ի եւ նրա նախագահի ու Հայաստանում արտակարգ լուրջ ներդրումային ծրագրեր իրականացնող Հոլդինգի դեմ: Ս.թ. հուլիսի 2-ին ԱԳ նախարարությունը կազմակերպում է ճեպազրույց, որի ընթացքում մամուլի խոսնակը ներկայացնում է նույն բանսարկությունները: Զավեշտալին այն է, որ որպես նյութ ԱԳ նախարարության կողմից օգտագործվում է 2004թ. ազերիների ֆինանսավորմամբ՝ սլովակյան մասնավոր հեռուստակայաններից մեկի պատրաստած բանսարկությունը, որը հեռարձակվել է 2004թ. հոկտեմբերի 14-ին: Այդ թվականը նշանավոր էր ԵՀՄՖ նախագահ դոկտոր Գրիգորյանի համար. նա կարողացել էր կազմակերպել Սլովակիայի ՊՆ-ից հսկայական քանակությամբ՝ Հայաստանի համար հույժ կարեւոր ռազմատեխնիկայի փոխադրում ՊՆ (2004թ. օգոստոսից 2005թ. հունիս): Այնուհետեւ, դոկտոր Գրիգորյանը կարողացել էր Սլովակիայի Ազգային խորհրդում կազմակերպել Հայոց ցեղասպանության ընդունման բանաձեւի քննարկումը (30.11.2004թ.) եւ հաստատումը (բանաձեւն ընդունվեց առանց դեմ ձայների): Ազերիների կողմից ֆինանսավորված կոմպրոմատն իր մեջ գոնե մեկ կետ չի պարունակում, որ համապատասխանի իրականությանը: Դա զարմանալի չէ: Զարմանալին այն է, որ ՀՀ ԱԳ նախարարությունն այն օգտագործում է այսօր՝ գումարելով կեղծիքին եւս մի շարք կեղծիքներ. 2004 թվականի փոխարեն տարեթիվը ներկայացվել է որպես 2014 թիվ, որն ահավոր կեղծիք է, եւ նյութում ստերի ծավալը բազմապատկվել է:

Վերջին նյութը, որը ԱԳ նախարարությունը ներկայացրել է դեղին մամուլին ամբողջովին ուղղված է Նաիրիտի վերաթողարկման եւ ՀՀ կառավարության, ասել է թե անձամբ Ձեր դեմ, պարոն վարչապետ. մեզ հայտնի են Ձեր եւ Ձեր թիմի վերջին տարիներին մեծածավալ աշխատանքներն՝ ուղղված Նաիրիտի վերաբացմանը:

Նշենք, որ ազերիների կողմից ստեղծված կոմպրոմատը մեկ ամիս առաջ ԱԳ նախարարությունը տարածել է նաեւ դոկտոր Գրիգորյանի դեմ Սլովակիայում՝ հասցեագրելով այն կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին, Ազգային խորհրդի անդամներին, ընդ որում, ներկայացնելով այն որպես 2014 թվականի նյութ: Արդյունքում, որոշ ֆինանսական ինստիտուտներ մորատորիում խնդրեցին Հոլդինգից՝ Հայաստան ներդրումները ֆինանսավորելու հարցում:

Պարոն վարչապետ, ս.թ. հուլիսի 13-ին analitik.am կայքը, հղում անելով «Ժամանակ» թերթին, գրեց.

«Ինչպես հայտնի է, Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը տարիներ շարունակ զբաղված է եղել Հայաստանում ապօրինի հարստացած պաշտոնյաների՝ Չեխիայում եւ Ավստրիայում անշարժ գույքի ձեռքբերմամբ։ Նա, լինելով դեսպան, ըստ էության, աշխատել է որպես բրոքեր եւ զբաղվել է նախկին պաշտոնյաների՝ Երվանդ Զախարյանի, Հովիկ Աբրահամյանի, ԱԻՆ վաղամեռիկ նախարար Արմեն Երիցյանի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների միլիոնավոր դոլարները Չեխիա տեղափոխելով եւ անշարժ գույք ու այլ ունեցվածք գնելով։ Շատ շուտով նա պաշտոնանկ է արվելու, եւ ԱԱԾ-ն սիրով սպասում է վերջինիս պարզաբանումներին, թե նախկին պաշտոնյաներից ով որքան գումար է արտերկիր տեղափոխել եւ իր միջոցով ինչ գույք ձեռք բերել»։

Ընդ որում, հոդվածը ներկայացված էր ԱԱԾ պետ պարոն Վանեցյանի անունից եւ նրա լուսանկարով: Մինչեւ այսօր մենք չենք տեսել այդ հայտարարության արդյունքը, որի համար դիմում ենք Ձեզ՝ պարզելու, թե ինչպես ԱԱԾ-ի հայտարարությունը կարող է մնալ անհետեւանք:

Պարոն վարչապետ, Ձեզ հայտնում ենք, որ Հոլդինգը ոչ միայն Նաիրիտի եւ քիմիական արտադրությունների վերականգնման իր ծրագիրն է պատրաստ ավարտին հասցնել, այլեւ ինչպես Ձեզ հայտնել ենք մեր նախորդ նամակներում, մենք կատարում ենք լուրջ աշխատանքներ նաեւ ռազմաարդյունաբերության ոլորտը զարգացնելու գործում, ինչպես նաեւ թվային տեխնոլոգիաների, պոչամբարների վնասազերծման եւ օգտագործման ու էներգետիկայի ոլորտներում:

Հուսով ենք, որ մեր փորձը լուրջ օրինակ կծառայի նաեւ ԵՀՄՖ անդամ բոլոր երկրների գործարարների, եւ ընդանրապես արտերկրի հայության այն հսկայաթիվ անհատների ու կազմակերպությունների համար, որոնք դիմել են ԵՀՄՖ-ին՝ համատեղ ներդրումային ծրագրեր իրականացնելու խնդրանքով:

Հարգանքով՝

«EU-Asia» BFC Հոլդինգի նախագահություն»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2683 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ